Թբիլիսիի օդանավակայան. արխիվային լուսանկար

Վիճակը լավ չէ. Վրաստանը երկարաձգում է կանոնավոր ավիափոխադրումների արգելքը

171
(Թարմացված է 20:17 12.09.2020)
Կորոնավիրուսի երկրորդ ալիքը ստիպել է Վրաստանին փոխել դիրքորոշումը կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումները։ Sputnik Վրաստանի փոխանցմամբ՝ սահմանափակումը չի տարածվում այն ուղիղ չվերթերի վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային Շոթա Ռուսթավելի օդանավակայանի և հետևյալ օդանավակայանների՝ Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) միջև։

Այլ ուղղություններով կանոնավոր օդային ավիակապի փուլային վերականգնման մասին որոշումը կընդունվի` հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը:

Կանոնավոր միջազգային թռիչքները դադարեցվել էին այս տարվա մարտին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Նախատեսվում էր այն վերսկսել սեպտեմբերի 30-ին, բայց երկրի համաճարակաբաններն այս շաբաթ պաշտոնապես հայտարարեցին վարակի երկրորդ ալիքի մասին:

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2075 է։

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 454-ով:

Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակակիրների թվի ռեկորդային աճ՝ 158։

Նոր վարակակիրների մեծ մասն Աջարիայում են:

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել

171
թեգերը:
Ավիահաղորդակցություն, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)
Ըստ թեմայի
Ինչպե՞ս է, որ Ռուսաստանը կարող է Վրաստանով ապահովել իր քաղաքացիների ելքը, իսկ ՀՀ–ն` ոչ
Որ Վրաստանը պայմանները կխստացնի, կասկածից վեր է. Մելիքյանը` «կանաչ միջանցքի» մասին
Ոչ մի հարսանիք ու հոգեհանգստյան կարգ. Վրաստանը խստացնում է սահմանափակումները
Акция в поддержку Армении и Карабаха во Франции

Արցախը հայկական է և հայկական էլ կմնա. ֆրանսիական Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ

2
Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքում մոտ 600 ցուցարար է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ևս մեկ ցույց երեկոյան է նախատեսված։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Ֆրանսիական Բուրգ Լե Վալանս քաղաքում այսօր հանրահավաք է անցկացվել` ի աջակցություն Արցախի և հայ ժողովրդի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ավելի քան 600 մարդ է հավաքվել։ Նրանք ծածանել են Հայաստանի և Արցաի հանրապետությունների դրոշները։ Ելույթ են ունեցել հայ համայնքի, նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Քաղաքապետ Մարլեն Մուրիերն իր ելույթում լիարժեք աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։

«Ես իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին և նրանց կողքին եմ, ինչպես ամեն անգամ, որովհետև այս պայքարը ճշմարիտ է։ Դրա արմատներն արցախյան հողում «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի նման խորն են։ Նրանց համար, ովքեր կասկածում են`այս հողը հայկական է և հայկական էլ կմնա»,– իր ելույթում նշել է տիկին Մուրիերը։

Նշենք, որ Բուրգ Լե Վալանսում ցույց է նախատեսված նաև այսօր երեկոյան։

2014 թվականին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Բուրգ Լե Վալանսի և Արցախի Շուշիի քաղաքների միջև։ Իսկ օրեր առաջ հրապարակել էինք, որ Բուրգ Լե Վալանս քաղաքում ծածանվող Արցախի դրոշի պատճառով մի խումբ ադրբեջանցիներ մտել էին քաղաքապետարան և սպառնալիքներ հնչեցրել քաղաքապետի հասցեին` պահաջնել հանել դրոշը։ Իսկ քաղաքապետ Մարլեն Մուրիերը հրապարակում էր արել` ադրբեջանցիներին հիշեցնելով, որ սա Ադրբեջանը չէ, և այստեղ գործում են ֆրանսիական օրենքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

2
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ֆրանսիա
Սերգեյ Կոպիրկինը

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

73
(Թարմացված է 14:37 29.09.2020)
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով` Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու համար և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի լարումը թուլանա։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Իրավիճակը պետք է վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը։ Ալտերնատիվ տարբերակ այս հարցում չկա», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իր խնդիրն է թույլ չտա էսկալացիան և որպես միջնորդ պայմաններ ստեղծել փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար:

«Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևին է ներկայացրել Ադրբեջանի վտանգավոր միտումները

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

73
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Դեսպան
Ըստ թեմայի
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա

Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

0
Այս պահի դրությամբ հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ևս մի ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հրապարակվել է նաև ԱԹՍ–ի խոցման տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիպուկ կրակով խոցվում ԱԹՍ–ն, սրընթաց վայր ընկնում և կործանվում լեռներում։
Այս պահի դրությամբ հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

0
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020