Բեյրութ

Լիբանանի մայրաքաղաքում դարձյալ հրդեհ է. նախկին պայթյունի վայրում անվադողեր, նավթ է այրվում

155
(Թարմացված է 15:57 10.09.2020)
Նախնական տվյալներով` հրդեհված պահեստում նաև մեծ քանակությամբ նավթ կա։ Կրակի ու ծխի սյունը տեսանելի է նավահանգստի տարածքից շուրջ 3 կմ հեռավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստների տարածքում դարձյալ հրդեհ է բռնկվել։

Կրակի ու ծխի սյունը տեսանելի է նավահանգստի տարածքից շուրջ 3 կմ հեռավորությունից։

Լիբանանյան Կարմիր Խաչի գլխավոր տնօրենն OTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ սև, խիտ ծուխը Բեյրութի վրա նավահանգստում տեղի ունեցած հրդեհման հետևանք է։

Լիբանանյան ԶԼՄ–ները հայտնում են, որ հրդեհը դարձյալ բռնկվել է նախկին հզոր պայթյունի տեղում` նավահանգստի Duty Free–ի պահեստների տարածքում։ Նախնական տվյալներով` հրդեհված պահեստում նաև մեծ քանակությամբ նավթ կա։

Դեպքի վայրում ներկա պահին աշխատում են հրշեջների ու զինվորականների խմբերը։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։

Բեյրութի պայթյունից հետո 24 օր մահվան դեմ կռիվ տված հայուհին մահացել է

Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։

155
թեգերը:
անվադող, նավթ, հրդեհ, Բեյրութ, Լիբանան
Ըստ թեմայի
Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին
Լիբանանահայերի հոսքը շարունակվում է. ինչպե՞ս է Հայաստանն օգնելու նրանց
Սփյուռքահայ 24 մասնագետներ կաշխատեն ՀՀ կառավարությունում․ նաև Լիբանանից ներկայացուցիչ կա
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը

Քարդաշյանն արդեն ամեն ինչ պատրաստել է ամուսնալուծության համար. ԶԼՄ

9
(Թարմացված է 20:09 21.09.2020)
Քիմ Քարդաշյանի որոշումն էլ ավելի սրել ամուսնու`ռեփեր Քանյե Ուեսթի երկբևեռ (բիպոլյար) խանգարումը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը և նրա ոչ պակաս հայտնի ամուսինը ՝ ռեփեր Քանյե Ուեսթը, մտադիր են ամուսնալուծվել։ Տեղեկությունը հայտնում է Page Six-ը:

Աստղային զույգին մոտ գտնվող անանուն աղբյուրը պարբերականին պատմել է, որ ամուսնալուծության նախաձեռնողը Քարդաշյանն է։ Նա չի կարողանում հաշտվել ամուսնու վերջին ելույթների հետ, որոնք վերաբերում էին իրենց դստերը՝ Նորթին և աբորտների թեմային։

Քիմի որոշումն էլ ավելի է սրել ռեփերի երկբևեռ (բիպոլյար) խանգարումը։ «Քարդաշյանն արդեն ամեն ինչ պատրաստել է բաժանության համար, բայց սպասում է, թե երբ ամուսնու մոտ կավարտվի սրված վիճակը», - ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ զույգի ամուսնալուծության մասին սկսեցին խոսել Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո: Այդ ժամանակ նա, ի թիվս այլ բաների, անդրադարձել էր հղիությունների արհեստական ընդհատման թեմային և պատմել, որ քիչ էր մնում ինքն էլ աբորտի զոհ դառնար։ Բացի այդ, հայտնի ռեփերը խոստովանել է, որ Քիմը ցանկանում էր ընդհատել հղիությունը, որբ Նորթով էր հղի, բայց ինքը թույլ չի տվել, որ նա դա անի:

Դրանից հետո Ուեսթը Twitter-ում տասնյակ սկանդալային հրապարակումներ էր արել, որոնք անմիջապես հեռացվել էին։ Սակայն հասարակությունն, այնուամենայնիվ, իմացել է զույգի ընտանեկան խնդիրների մասին։

Քիմ Քարդաշյանի ամուսինը նոր հայտեր է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցելու համար

Քանյեն նաև մեղադրել է կնոջն ու զոքանչին` ասելով, որ նրանք փորձել են իրեն փակել հոգեբուժարանում։ Ռեփերը բազմիցս խոսել է իր հոգեկան վիճակի մասին ՝ խոստովանելով, որ երկբևեռ խանգարում ունի։

Որոշ ժամանակ անց Քիմը մեկնաբանել է ամուսնու պահվածքն ու հաստատել, որ նա երկբևեռ խանգարում ունի։ Քարդաշյանը նշել է, որ ընտանեկան ողբերգություն է, երբ ընտանիքի անդամներից մեկն առողջական խնդիրներ ունի:

Դրանից հետո արդեն ռեփերը հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից այն բանի համար, որ հանրության սեփականությունն է դարձրել է իրենց անձնական խնդիրները։

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում ներդաշնակություն է․ Քիմը սրտառուչ լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։

9
թեգերը:
ամուսնալուծություն, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին
«Զմրուխտ, սուտակ, շափյուղա». Քարդաշյան քույրերն օծանելիքի նոր հավաքածու են թողարկել
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА

«Կովկաս 2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել

30
(Թարմացված է 19:33 21.09.2020)
Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության մոտ քսան միավոր ավիացիա է գործարկվել Հայաստանում կայացած «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։  

«Ալագյազ» զորավարժարանում անցկացված զորավարժություններում գործարկվել են դեսանտային-գրոհիչ Մի-8ՄՏՎ ու հարվածային Մի-24 ուղղաթիռները։

«Բանակային ավիացիան կապահովի դեսանտի անցումն ու վայրէջքը, զորքերի հարձակման պահպանությունը, կրակային հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի շարասյուներին ու օբյեկտներին։ Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պրակտիկ մարտական գործողությունների խաղարկումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 21-ի 26-ը հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի ղեկավարության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Այս զորավարժություններն առանձնահատուկ են, որովհետև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` դրանք անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։

«Կովկաս-2020»-ը ՌԴ-ում. ինչպես են ընթանում վարժանքների նախապատրաստական աշխատանքները

Ընդհանուր առմամբ «Կովկաս 2020» զորավարժություններին Հայաստանում մասնակցում է ավելի քան 1,5 հազար մարդ, 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային ու անօդաչու ավիացիան։

«Կովկաս 2020» զորավարժությունը կանցկացվի Հարվային ռազմական շրջանի տարածքում 2020 թվականի 21-ից 26 –ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարության ներքո ու կլինի Ռուսաստանի Զինված Ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստականության համալիր միջոցառումների վերջին փուլը։

30
թեգերը:
Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Ալեն Սիմոնյան. արխիվային լուսանկար

«Պետք է հասկանանք՝ ով է իրեն թույլ տվել ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել». Ալեն Սիմոնյան

0
Աղմուկ հանած հոդվածում գրված է, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Շրջանառվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում պատասխանեց լրագրողների՝ այսպես կոչված «ԱԱԾ դոսյեի» մասին հարցերին:

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որևիցե կենտրոն, բացի հայ ժողովրդից, որևիցե լծակ չի կարող գոյություն ունենալ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հարցով պետք է քննություն իրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե «ով է այդ անձնավորությունը, որը կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել»:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նման գործակալական ցանցեր ձևավորվում են ամիսների, տարիների ընթացքում, ու ամեն օր կարող են բացահայտումներ լինել:

«Հետևություններ պիտի անենք ու անցնենք առաջ»,- ասաց նա:

Աղմուկ հանած հոդվածում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակվող կոնկրետ անուններին, մասնավորապես` Արթուր Վանեցյանին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նրանց նկատմամբ պետք է ձևավորվի հանրության վերաբերմունքը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։

«Գործող իշխանությունն ունի համակիրների վտանգավոր բանակ». Արթուր Վանեցյան

0
թեգերը:
Արթուր Վանեցյան, Կրեմլ, լրտես, Ալեն Սիմոնյան