Հարսնացու, արխիվային լուսանկար

Սիրտը չդիմացավ․ Դաղստանում 23-ամյա աղջիկը մահացել է հենց հարսանիքի օրը

102
(Թարմացված է 17:13 09.09.2020)
Արարողությունից առաջ հարսնացուն չափազանց շատ է անհանգստացել և կորցրել է գիտակցությունը, սակայն ազգականները դրան լուրջ չեն վերաբերվել։ Հետևանքները ողբերգական են եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի –Sputnik. MashTelegram-ալիքը հայտնում է, որ Դաղստանում 23-ամյա աղջիկը հարսանիքի օրը մահացել է հուզմունքից։

Բանն այն է, որ Զարեման մանկուց սրտի խնդիրներ է ունեցել, հաճախ է իրեն դաստիարակող տատին ասել, որ ցավեր ունի։ Իսկ հարսանիքի օրը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Իսկ արարողությունից առաջ երիտասարդ հարսնացուն չափազանց շատ է անհանգստացել, կորցրել է գիտակցությունը։ Ազգականները նրան ինչ-որ հաբ են տվել, բայց դրանից աղջկա վիճակն ավելի է վատացել։

Այնուհետև Զարեմայի արյան ճնշումը կտրուկ ընկել է, արդեն հիվանդանոցում աղջկա մոտ ինֆարկտ են ախտորոշել։ Որոշ ժամանակ անց աղջիկը մահացել է։ Փեսացուն չի հասցրել տեսնել նրան․ հիվանդանոց է հասել, երբ հարսնացուն արդեն մահացած է եղել։

Կյանքի վերջին սելֆին. Կրասնոյարսկում ընկերները նկարել են՝ ինչպես է կինն ընկնում ժայռից

102
թեգերը:
հիվանդանոց, փեսա, հարսանիք
Ըստ թեմայի
Տղամարդն ավիավթարից մի քանի րոպե առաջ մորը սելֆի է ուղարկել
Սիլվիո Բերլուսկոնին սելֆիի սիրահարների պատճառով ընկել է ու հայտնվել հիվանդանոցում
Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Պետդումա

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

92
(Թարմացված է 14:08 29.09.2020)
Պետդումայի պատգամավորների հայտարարությունն ուղարկվելու է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Պետդուման այսօրվա լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որում խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները։ 

«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալ։ Իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված Է հայտարարության մեջ:

Պատգամավորներն իրենց հայտարարության մեջ նաև լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը:

Այս հայտարարությունն ուղղվելու է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին:

Նոր տեսանյութ. ինչպես է հայկական կողմը խոցում Ադրբեջանի զրահատեխնիկան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

92
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Պետդումա, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ
Նման բան չկա և ընդհանրապես չի էլ լինում. ՊՆ–ն հերքում է Մարտունու զորամասի ոչնչացման լուրը
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան
Քանյե Ուեսթ

Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթը գրառում է արել

63
(Թարմացված է 10:35 29.09.2020)
Հակամարտության սրման այս օրերին ռեփերն աջակցություն է հայտնել Հայաստանին՝ նշելով, որ աղոթում է մեր երկրի համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, Twitter-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել Հայաստանին։

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համավարակի հետևանքով քայքայված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ պարուրի բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ, Տեր Աստված, մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,- գրել է ռեփերը:

Նշենք, որ Բրեոնա Թեյլորը քսանվեցամյա աֆրոամերիկուհի էր, որը մարտին ոստիկանների սխալի պատճառով սպանվեց իր տանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

63
թեգերը:
աղոթք, Հայաստան, Քանյե Ուեսթ
Ըստ թեմայի
Այս պահին արյան կարիք չկա` անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է
«Ինչպես եմ ապրելու առանց նրա». Հադրութում հրետակոծության հետևանքով կին է մահացել
Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել
Всероссийский фестиваль фермерской продукции Сыр. Пир. Мир

Խախտումներ սննդամթերքի շուկայում. մոտ 100 կգ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիր է ոչնչացվել

0
«Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքանակը հանվել է շրջանառությունից, նաև կասեցվել է դրանց արտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Խախտումներ են հայտնաբերվել պանրի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից մեկում։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայության հաղորդմամբ` Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ–ում։

«Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված խախտումների արդյունքում «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքանակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ, հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:

Նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է: Ընկերությանը տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

0