Президент Белоруссии Александр Лукашенко

«Գուցեև մի քիչ երկար մնացի»․ Լուկաշենկոն պատմել է, թե ինչ է կատարվում Բելառուսում

99
(Թարմացված է 18:09 08.09.2020)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուսական հեռուստաալիքներին՝ մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաև ներկայացրել իր կարծիքը մի շարք հարցերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատրաստվում հեռանալ պաշտոնից, թեև հնարավոր է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը սահմանադրական բարեփոխումներից հետո: Բելառուսի նախագահը նման կարծիք է հայտնել ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Լուկաշենկոն սեպտեմբերի 8-ին հարցազրույց է տվել Ռոսիա Սեգոդնյայի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, ռուսական Առաջին ալիքի թղթակից Անտոն Վերնիցկուն, «Вести»-ի հաղորդավար Եվգենի Ռոժկովին, ինչպես նաև «Говорит Москва» ռադիոյի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանին:

«Այո, հնարավոր է, որ ես մի քիչ երկար մնացի։ Հնարավոր է, որ ինձ ցույց են տալիս ոչ միայն հեռուստացույցով, այլև արդուկով ու թեյնիկով։ Բայց այս պահին միայն ես կարող եմ պաշտպանել Բելառուսը»,-ասել է Լուկաշենկոն։

Президент Белоруссии А. Лукашенко дал интервью российским журналистам
Пресс-служба президента Республики Беларусь
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուս լրագրողներին

Միաժամանակ, Լուկաշենկոն զգուշացրել է, որ մտադիր չէ ամեն ինչ թողնել ու հեռանալ։

«Ես քառորդ դար շարունակ կարգի եմ բերել Բելառուսը։ Հենց այնպես այս ամենը չեմ լքելու։ Բացի այդ, եթե ես հեռանամ, իմ կողմնակիցներին կկոտորեն»,-հայտարարել է նա։

Մեկնաբանելով իր ինքնաձիգով ներկայանալու դեպքերը Լուկաշենկոն ասել է, որ դա միայն մեկ բան էր նշանակում՝ ինքը ոչ մի տեղ չի փախել և պատրաստ է մինչև վերջ պաշտպանել երկիրը։

«Մարդկային առումով ինձ համար շատ վիրավորական է, բայց հասկանում եմ, որ հիմա բողոքող մարդկանց մի մասը պարզապես չգիտեն, թե ինչպիսին է եղել Բելառուսը 20 տարի առաջ, մի մասն էլ մոռացել է դա»,- նկատել է նախագահը։

Президент Белоруссии А. Лукашенко дал интервью российским журналистам
Пресс-служба президента Республики Беларусь
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուս լրագրողներին

Լուկաշենկոն կրկնել է, որ արտահերթ նախագահական ընտրություններ հնարավոր են, բայց միայն սահմանադրական բարեփոխումներից հետո։

Նա նշել է, որ երկխոսություն չի վարելու ընդդիմության Համակարգող խորհրդի հետ, քանի որ չգիտի, թե «ովքեր են այդ մարդիկ»։ Լուկաշենկոն նրանց ընդդիմադիր չի համարում։

«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է

«Այն ամենը, ինչ նրանք առաջարկում են, ողբերգություն է Բելառուսի և բելառուս ժողովրդի համար։ Նրանք ուզում են խզել մեր բոլոր կապերը եղբայրական Ռուսաստանի հետ, ուզում են, որ մենք վճարովի կրթություն և բժշկություն ունենանք։ Նրանք ուզում են, որ մեր բոլոր ձեռնարկությունները ոչնչացվեն, իսկ աշխատողները գործազուրկ դառնան»,- պարզաբանել է նախագահը։

Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян во время интервью президента Белоруссии Александра Лукашенко
Пресс-служба президента Республики Беларусь
RT-ի գլխավոր խմբագիր և Ռոսիա Սեգոդնյայի և լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցի ժամանակ

Ինչ վերաբերում է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային, ապա, Բելառուսի նախագահի խոսքով, նա ձերբակալվել է սահմանը հատելու կանոնները խախտելու համար։ Ինչպես նշել է Լուկաշենկոն, նախորդ գիշեր Կոլեսնիկովան, երկու ուղեկիցների հետ միասին, անցած գիշեր փորձել է Ուկրաինա մեկնել։

«Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ». Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել բելառուսցիներին

«Սահմանային անցակետում նրանք փաստաթղթեր են ներկայացրել Բելառուսի սահմանապահներին, ինչից հետո նրանց թողել են Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի միջև գտնվող տարածքը։  Այստեղ, կրկնակի ստուգումից հետո, Կոլեսնիկովային մեքենայից դուրս են նետել, իսկ նրա ուղեկիցներին հաջողվել է անցնել Ուկրաինայի տարածք»,-պատմել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոյի կարծիքով՝ Մինսկում ընթացող բողոքի ակցիայի հետևում կանգնած երկրին պետք է ոչ թե Բելառուսը, այլ Ռուսաստանը։

«Մենք գիտենք, թե ովքեր են կանգնած այդ բոլոր Telegram-ալիքների հետևում։ Ամերիկացիներն են։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հիմա խնդիրը Բելառուսը չէ։ Նրանց գլխավոր նպատակը Ռուսաստանն է։ Այնպես որ դուք էլ մի թուլացեք»,- համոզմունք է հայտնել երկրի առաջնորդը։

Խոսելով երկու երկրերի միջև հարաբերությունների մասին, նա հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է շարունակել ինտեգրացիան։

«Մենք պատրաստ ենք շարունակել Ռուսաստանի հետ ինտեգրացիան, բայց առաջին հերթին պետք է իրապես աշխատեն Տնտեսական միության շրջանակում գոյություն ունեցող ինստիտուտներն ու նախագծերը»,- շեշտել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք` օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է։

Բելառուսում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել. տեսանյութ

Օգոստոսի 16-ին երկրում տեղի են ունեցել Բելառուսի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից: Բելառուսի իշխանությունների տվյալներով՝ մահացել է բողոքի ակցիայի երեք մասնակից։

«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ

99
թեգերը:
Բողոքի ակցիա, Ընտրություններ, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
Ըստ թեմայի
Լուկաշենկոն բողոքի ակցիայի վայր է գնացել. նա ուղղաթիռից իջել է ինքնաձիգը ձեռքին. տեսանյութ
«Մենք պայմանավորվել ենք»․ Լուկաշենկոն ասել է` ինչի մասին է խոսել Պուտինի հետ
Լուկաշենկոն հայտարարել է, որ Նավալնու մասին զրույցը գաղտնալսել են
«Ծնկի կգաք, կդառնաք մուրացկաններ». Լուկաշենկոն մասնակցել է իր աջակիցների հանրահավաքին
Ռամզան Կադիրով

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

143
(Թարմացված է 23:49 27.09.2020)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիորովը կոչ է արել համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, հարևան բոլոր երկրներին, հոգևորականությանը ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Telegram-ի իր ալիքում այս կարծիքը հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ կոչ անելով «եղբայրական ադրբեջանցի ու հայ ժողովրդին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»։

«Այսօր կրկին տագնապալի լուրեր են ստացվում Ղարաբաղից, Ադրբեջանից ու Հայաստանից: Այս տևական հակամարտության մեջ ներգրավված բոլոր ժողովուրդները մեղադրում են միմյանց հերթական ռազմական գործողությունները սկսելու մեջ»,-գրել է Կադիրովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արնահոսող վերք է, որին որոշ ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս, իսկ այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բարեկամական բոլոր ժողովուրդները։

Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել մարտական գործողությունները։

«Կովկասն այն տարածքն է, որտեղ ապրում են հին մշակույթ ունեցող բազում ժողովուրդներ։ Բոլորը կապված են պատմական ու մշակութային արմատներով։ Այդ պատճառով ցանկացած կովկասցու համար հարևանի դժբախտությունը խորթ չէ, այն նաև իրեն է վերաբերում», - գրել է Կադիրովը։

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

«Նա ընդգծել է, որ կովկասյան սովորություն է լինել «զուսպ, իմաստուն, չնայած ունեցած կորուստների ցավին»։ Նա նշել է, որ կովկասցի հայրերն ու պապերը միշտ իմաստուն լուծումներ են գտել կարծես թե անելանելի իրավիճակներից, քանի որ հիմնվել են հենց ավանդույթների վրա, որոնք նախապատվությունը տալիս են հարգանքի, հավասարության, եղբայրության, պատվի ու արիության կանոններին։

«Կոչ եմ անում եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը ավելի ու ավելի է հեռացնում հակամարտությունը  ողջամիտ ժամկետներում լուծելու հնարավորությունից։ Այս իրավիճակում պետք չէ մեղավորներ փնտրել հակառակ կողմում կամ փնտրել, թե ով է առաջինը կրակել», - նշել է նա։

Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ չեչեն ժողովուրդը, որը շատ լավ գիտի պատերազմի ու խաղաղության գինը, կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին «զայրույթը փոխարինել ողջամտությամբ, հանդարտեցնել զայրույթն ու հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալ»։

 «Ես առաջարկում են միջազգային հանրությանը ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևոր առաջնորդներին ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին», - ամփոփել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

143
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Չեչնիա, Ռամզան Կադիրով
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է
Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը

58
(Թարմացված է 23:29 27.09.2020)
Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին հայտարություն է տարածված ՄԱԿ–ի պաշտոնական կայքէջում։

Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի փոխանցմամբ` նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների համար։

«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին: Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերակատարմանը և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ `առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

58
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

37
(Թարմացված է 00:50 28.09.2020)
Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:

37
թեգերը:
հիվանդանոց, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Հակառակորդի կորուստների թիվն ավելացել է. ևս 1 ուղղաթիռ, 3 տանկ և 7 ԱԹՍ է խոցվել
Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան