Մոմեր

Մահացել է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, չեխ լրագրող Դանա Մազալովան

132
(Թարմացված է 12:26 08.09.2020)
Մազալովային տված հայտնի հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Խոջալուի ջարդերում մեղադրել է ադրբեջանական կողմին։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Նախօրեին մահացել է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, չեխ լրագրող Դանա Մազալովան։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այդ կապակցությամբ ցավակցություն է հայտնել Twitter–ի իր էջի միջոցով։

«Խորապես վշտացած եմ հայտնի չեխ լրագրող և իրավաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ Նա մեծ ժառանգություն է թողել` ԼՂՀ հակամարտության անաչառ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում ճշմարտության և արդարության ներկայացում», – գրել է Մնացականյանը։

Чешский журналист Дана Мазалова
Դանա Մազալովան

Դանան 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետայում» Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հրապարակած հայտնի հարցազրույցի հեղինակն է։  Հարցազրույցում Մութալիբովը Խոջալուի ջարդերում մեղադրել էր ադրբեջանական կողմին։  Մինչ Ադրբեջանում առաջ էր մղվում Խոջալուում «հայերի վայրագությունների» մասին տեսակետը, Մազալովան բացահայտել էր ճշմարտությունը նախկին նախագահի հետ հարցազրույցի օգնությամբ։ «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակած հարցազրույցում Մութալիբովը մասնավորապես ասել էր. «Խոջալուի փրկված բնակիչներն ասում են, որ այդ ամենը կազմակերպվել էր, որպեսզի իմ պաշտոնանկության համար առիթի լինի։ Ինչ–որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար։ Միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն այնուամենայնիվ թողել էին։ Այդ դեպքում հայերի ինչի՞ն էր պետք կրակելը»։

Ինչպես որոշեցին անկախության և ինքնորոշման տարբերությունը. Կոսովոյին կարելի է, Արցախին` ո՞չ

Բացի այդ չեխ լրագրող Մազալովան «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի  հեղինակն է (ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին), նա նաև հոդվածներ ու վավերագրական ֆիլմեր է նկարահանել արցախյան հակամարտության մասին։

132
թեգերը:
չեխ, Դանա Մազալովա, Ադրբեջան, Խոջալու, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Մահ, Լրագրող, Չեխիա
Ըստ թեմայի
Արցախում Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանապահ դիրքեր. տեսանյութ
Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. Արցախի և Հայաստանի նախագահների ուղերձը
Ադրբեջանն ավելի քան 3000 կրակոց է արձակել արցախյան դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Վրաստանում ավարտվեց «Արժանի գործընկեր 2020»-ը. ի՞նչ էին անում ՆԱՏՕ-ի զինվորականներն այնտեղ

22
(Թարմացված է 13:05 22.09.2020)
«Արժանի գործընկեր» զորավարժությունը հինգերորդ անգամ է անցկացվում Վրաստանում։ ՆԱՏՕ-ն խոստանում է Վրաստանին իր շարքերն ընդունել, սակայն ժամկետների մասին չի խոսում, ու Վրաստանը շարունակում է սպասել։

Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր  2020» զորավարժությունները։ Մանևրերին մասնակցելու համար հավաքվել էին մոտ 3 հազար զինվորական ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու բուն Վրաստանից։ ԱՄՆ դեսպանն ասել է, որ երկրներն ուզում են համատեղ ջանքերով բարելավել մարտական պատրաստականություն ու սատարել անվտանգ մթնոլորտի պահպանմանը Սև ծովի տարածաշրջանում։ Բայց ի՞նչ է իրականում թաքնված ամպագոռգոռ հայտարարությունների հետևում։ Ինչու՞ են ՆԱՏՕ-ի զինվորականները զորաշարժեր մշակելու համար ընտրել հենց Վրաստանը։ Ու ի՞նչ են Ռուսաստանում մտածում զորավարժությունների մասին։

Զիվորականները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ մշակում էին «զորքային համատեղելիության» պլանը։

Վազիանի ռազմաբազայում տեղի ունեցած զորավարժությանը մասնակցում էր գրեթե 2,8 հազար մարդ հենց Վրաստանից, նաև Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից ։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ միացյալ զորքերը պաշտպանվում էին ու հարձակվում`կիրառելով հրաձգություն։

«Մենք ժամանել ենք արտաքին ու ներքին ներուժն ամրապնդելու համար ու արեցինք դա։ Դաշտային կոմբինացված մարզումները, որոնք դուք այսօր տեսաք, հիանալի օրինակ է, թե ինչպես հինգ երկիր կարողացան գալ այստեղ, հարձակվել, շարժվել ու փոխներգործել որպես միասնական միջազգային ուժ»,–ասել է զորավարժությունների ղեկավար Ջեյսոն Ֆրայմանը։

Կազմակերպիչներն ասում են, որ իրենց նպատակն է բարելավել Վրաստանի Զինված ուժերի,  ԱՄՆ-ի ու գործընկեր երկրների մարտական պատրաստվածությունը, նաև իբր պահպանել կայուն ու անվտանգ մթնոլորտը Սև ծովի շրջանում։ Սակայն փորձագետները վստահ են, որ իրականում զորավարժություններ այլ նպատակ են հետապնդում։

ԱՄՆ-ն նույնիսկ ինքն է «բերանբացություն» արել։ «Այդ զորավարժությունները ոչ միայն արտաքին ու ներքին ներուժի բարելավման համար են, դրանք, չնայած համավարակին, նաև կազմակերպված զորավարժություններ անցկացնելու ցուցադրական քայլ են, հստակ զգուշացնող ուղերձ բոլոր ագրեսորներին»,– ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին

Ագրեսորի մասին խոսելիս՝ ԱՄՆ-ն ի նկատի ունի Ռուսաստանին ու օգտագործում է Վրաստանի տարածքը՝ Մոսկվայի վա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու համար։

Փոխարենը ՆԱՏՕ-ն խոստանում է Վրաստանին իր շարքերն ընդունել, սակայն ժամկետների մասին չի խոսում, ու Վրաստանը շարունակում է սպասել։

ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ասել է, որ Մոսկվան համաձայն չէ Թբիլիսիի դիրքորոշման հետ ու կարծում է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունները միայն սրում են իրավիճակը։

22
թեգերը:
ՆԱՏՕ, ԱՄՆ, Վրաստանի Հանրապետություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են
Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Փաշինյանը ՄԱԿ–ի ասամբլեայում խոսել է միջազգային հարաբերություններում ուժ չկիրառելու մասին

103
(Թարմացված է 10:38 22.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Փաշինյանը ՄԱԿ–ի անդամներին դիմել է ավելի վաղ արված տեսագրության միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեային ուղղված իր տեսագրության մեջ նշել է կազմակերպության դերը միջազգային հարաբերություններում ուժի կիրառում թույլ չտալու հարցում։

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ–ի  75-ամյակի առթիվ կազմակերպված հանդիպումով մեկնարկեց  մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որոնք կավարտվեն սեպտեմբերի 29-ին։ Առաջին անգամ առաջնորդների ելույթները հեռարձակվում էին տեսագրված տարբերակով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից դրդված։

«ՄԱԿ–ի  կարևորագույն դերակատարումներից է նաև միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արգելքը: Սա գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման անկյունաքարն է, որը գլխավոր նախապայման է կայուն զարգացման համար»,– ասել է ՀՀ վարչապետը։

Նա անդրադարձել է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մերժելու անթույլատրելիությանը։ Վարչապետի խոսքով`  սա արմատապես հակասում է ՄԱԿ–ի հիմնական արժեքներին և միջազգային կարգի պատմական էվոլյուցիային։

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք նոր պետությունների ի հայտ գալը այս միտման լավագույն ապացույցն են»,– նշել է  Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով` գլոբալ և տարածաշրջանային խնդիրները լուծելու համար անփոխարինելի է արդյունավետ բազմակողմանի մոտեցումը, որտեղ կենտրոնական դերը հատկացված է ՄԱԿ–ին։

ԱՄՆ–ն ընդդեմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկվել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրավական լծակից

«ՄԱԿ–ը ոչ միայն 193 անդամ երկրներն են, այն ավելին է, քան ազգային շահերի ներկայացման ընդհանուր հարթակ։ Այն հիմք է, որի վրա ձևավորվում են ընդհանուր շահերը, հարթակ, որտեղ լսում են միմյանց։ Բացի այդ, ՄԱԿ–ը նաև մարդու իրավունքների և դրանց կիրառման հարցում համաչափության սկզբունքի պաշտպանն է։ Անվտանգությունն անհնար է առանց մարդու իրավունքները հարգելու»,– ընդգծել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը վճռական է` միջազգային իրավունքի և ազատության ու արդարության համընդհանուր արժեքների վրա հիմնված լավագույն միջազգային կարգի հաստատմանն ուղղված ընդհանուր ուժերին աջակցելու հարցում։

103
թեգերը:
ելույթ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը բարելավել է դիրքերը Էլեկտրոնային կառավարման զարգացման ՄԱԿ–ի սանդղակում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է հղել Փաշինյանին և Ալիևին
Արամ Սարգսյան

Ինչու չեն բացվում սահմանները. Հայաստան–ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ մտորում է Արամ Սարգսյանը

0
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոկտեմբերի 9-ի երևանյան գագաթնաժողովից առաջ Հայաստան–ԵԱՏՄ փոխհարաբերությունների օրակարգի կարևորագույն խնդիրներին։
Սարգսյան. «ԵԱՏՄ–ում ինտեգրացիայի մակարդակը գնալով բարձրանում է, ինչը շատ կարևոր է ՀՀ–ի համար»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ի հետ մեր հարաբերությունները զարգանում են այնքանով, որքանով այդ կառույցը կարողանում է կարգավորել բոլորի հարաբերությունները, և այստեղ չկա առանձնահատկություն` Հայաստան–ԵԱՏՄ կամ Հայաստան–Բելառուս կամ Ղազախստան–Ղրղզստան, որովհետև կառույցը դեռ ժամանակի կարիք ունի, որ կայունանա և ի զորու լինի ընդհանրացնել բոլորի հետ կապված խնդիրները։

«Հայաստանի գլխավոր դերն այն է, որ լինի նախաձեռնող, ներկայացնի իր առաջարկները, թե ինչպիսին պետք է լինի ԵԱՏՄ–ն, որովհետև մեր աչքի առջև կա Եվրամիության ոչ այնքան հաջող օրինակը, որտեղ գնալով ավելի են բարդանում անդամ երկրների փոխհարաբերությունները, մյուս կողմից ունենք խորհրդային ժամանակաշրջանի փորձն ու հարաբերությունները, ուստի այժմ առավել ևս տնտեսական կապերն այն մակարդակի վրա չեն, որ կարողանանք ասել, թե բոլորը հավասար պայմաններում են, ունեն հավասար հնարավորություններ` իրացնելու իրենց ծրագրերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Սարգսյանի կարծիքով`առայժմ  միակ առավել դրական հանգամանքն այն է, որ ինտեգրացիայի մակարդակը գնալով բարձրանում է, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար ընդհանուր շուկա դուրս գալու և տեղում տնտեսական առավելությունները զարգացնելու առումով։ 

«Չեմ կարծում, որ ԵԱՏՄ–ում մեր նախաձեռնողականությունը բացահայտ է, քանզի պարզ երևում է, որ մենք դեռ չունենք համապատասխան փորձ, մեր կարողություններն էլ դեռ թույլ չեն տալիս, որպեսզի միանգամից անհրաժեշտ առաջարկություններ անենք, ըստ այդմ` ունենք ֆինանսական շուկայի, բանկային համակարգի, տնտեսական ապրանքների տեղափոխման ու իրացման, աշխատուժի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Այսինքն` ունենալով համապատասխան մտավոր ներուժ, կարող ենք հանդես գալ ավելի շատ առաջարկություններով»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի գնահատմամբ` ծրագրերը ներկայացնելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց իրականացման ուղիներն ու մեխանիզմները։ Ըստ նրա` Հայաստանը ԵԱՏՄ–ում դեռ այդ մակարդակի հանդես չի գալիս։ 

Անդրադառնալով այն խնդրին, որ Ռուսաստանը ԵԱՏՄ բոլոր երկրների առջև բացել է օդային սահմանը, բացառությամբ Հայաստանի, ՀԴԿ նախագահն ընդգծեց, որ պատճառներից գլխավորն այն է, որ Հայաստանն իր ձեռքով փակեց իր սահմանները` հայտարարելով չորսամսյա կարանտին, ինչը նշանակում է, որ մենք մեզ պատկերացնում ենք շատ ավելի վատ վիճակում, թեև ավելի վաղ կարանտին հայտարարելու անհրաժեշտություն կար։

Ըստ նրա`գուցե մեկ ամիս հետո կարանտինի կարիք չունենանք, սակայն կարանտինային դրության որոշումը բերեց անվստահության, մեր ցուցանիշներն ամենաբարձր են եղել այս ողջ ընթացքում, մենք չենք կարողացել համոզել գործընկերներին, որ հաղթահարել ենք համավարակով պայմանավորված դժվարությունները։ Բացի դրանից, անհրաժեշտ է, ըստ նրա, միշտ ունենալ վստահելի հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչն էլ ցայսօր չեն ձևավորել գործող իշխանությունները։

0
թեգերը:
տնտեսություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Արամ Սարգսյան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ