00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում

© REUTERS / ANDREW KELLYЛюди стоят над плакатами BLM на площади Black Lives Matter Plaza во время марша "Убери свое колено с наших шей" в поддержку расовой справедливости возле Белого дома (28 августа 2020). Вашингтон
Люди стоят над плакатами BLM на площади Black Lives Matter Plaza во время марша Убери свое колено с наших шей в поддержку расовой справедливости возле Белого дома (28 августа 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միասնական Արևմուտքը, որը 6 տարի առաջ հանդես եկավ Ռուսաստանի դեմ, այլևս չկա։ Իր նպատակներին չհասնելով` այժմ այն սկսել է «ուտել ինքն իրեն»։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Վերջին օրերին համաշխարհային տեղեկատվական հոսքը` իր հիստերիկ ու ագրեսիվ ռուսատյացությամբ, հիշեցնում է 2014-2015 թվականների իրադարձությունները, երբ Արևմուտքը անհավանական մասշտաբների ու շատ թեժ հակառուսական արշավ էր իրականացնում։

Զարմանալի չէ, որ այսօրվա իրադարձություններում շատերը տեսնում են այն ժամանակվա գործընթացների շարունակությունը և Ռուսաստանի ու արևմտյան տերությունների միջև սուր հակազդման հերթական շրջապտույտը։ Ոմանց համար սա կարող է ցավոտ լինել` հաշվի առնելով վերջին տարիներին լարվածության ակնհայտ անկումը. կարծես` ամեն ինչ քիչ թե շատ կարգավորվել էր և ահա` ամեն ինչ սկզբից։

Солдаты армии США у взорванного автомобиля на шоссе, ведущем в аэропорт в Ираке (13 мая 2005). Багдад - Sputnik Արմենիա
Ամերիկա-իրանյան առճակատման գերին. ԱՄՆ-ի հաղթանակներն ու պարտություններն Իրաքում

Մխիթարենք մտահոգներին. անկախ առաջին հայացքից թվացող նմանությունից ներկայիս իրադարձություններն իրենց էությամբ խիստ տարբեր են նախորդ տասնամյակի կեսերին տեղի ունեցածներից։

Վերջին 5-6 տարվա ընթացքում քաղաքական աշխարհակարգը հսկայական փոփոխություններ է կրել։ 2010-ականների կեսերին մոլորակն ապրում էր սովորական դարձած Pax Americana համակարգում` արևմտյան գերիշխման համակարգ, որի գլխում կանգնած  էր ԱՄՆ–ն որպես միակ գլոբալ գերտերություն։ Ու թեև այն ժամանակ համակարգն այդ բավական լուրջ ճգնաժամ էր ապրում, առանձնակի կասկածներ չկային դրա ամրության և այլընտրանք ունենալու հարցում։

Ըստ էության, սեփական խնդիրները մեղմելու, հալչող հզորությունն ամրապնդելու և միաժամանակ հանդուգն ու մեծամիտ մրցակցին խեղդելու Արևմուտքի ձգտումը դարձավ Ուկրաինայի շուրջ ստեղծված կոնֆլիկտի և Ռուսաստանի դեմ կատաղի դիմակայության գլխավոր պատճառը։

Այդ պահին մեր երկիրը գլխավոր թիրախ դարձավ Արևմուտքի համար, որը միասնական ճակատով հանդես եկավ մեր դեմ։ Այն ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները` արևմտյան քաղաքական գործիչների հիստերիաները, անհեթեթ ու անհիմն մեղադրանքները, ԶԼՄ–ներում ռուսատյացության ալիքը, հատվածային պատժամիջոցները, արվում էին Մոսկվային լիարժեք աշխարհաքաղաքական կապիտուլյացիայի հասցնելու համար։ Ամենից զատ պարտված հակառակորդը թույլ կտար պահպանել սեփական գերիշխանությունը, այսինքն` կրկնել այն, ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։

Բայց Ռուսաստանը ոչ միայն կանգուն մնաց, այլև ուժեղ հարված հասցրեց այն աշխարհակարգին, որի գոյությունը երկարացնելու համար էր սկսվել այս ամենը։

Այժմ մենք նկատելիորեն այլ աշխարհում ենք ապրում։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Հազիվ թե ներկայիս իրողությունը համակարգի հոգեվարք համարվի, բայց ծանրագույն ճգնաժամի մասին արդեն կարելի է վստահ խոսել։ Ժամանակակից փուլի առանցքային բնութագիրը բուն Արևմուտքի ներսում ընթացող բաց էսկալացիան է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն երկրների (Մեծ Բրիտանիա և ԵՄ, Գերմանիա և ԱՄՆ և այլն) հարաբերությունների սրման մասին է, այլև բուն արևմտյան երկրների ներսում հասարակաքաղաքական հակամարտությունների կտրուկ աճի։

Միասնական Արևմուտքը, որը 6 տարի առաջ հանդես եկավ Ռուսաստանի դեմ, այլևս չկա։ Իր նպատակներին չհասնելով` այսօր այն «ինքն իրեն է ուտում»։ Իսկ արտաքին քաղաքական օրակարգը վերածվել է ներքին երկպառակության ածանցյալի։ Դրա գագաթնակետը, անկասկած, դարձան ԱՄՆ–ի իրադարձությունները` բազմամսյա փողոցային անկարգություններով և զարմանալիորեն կեղտոտ նախագահական ընտրարշավով, սակայն ամեն ինչ այդքանով չի սահմանափակվում։

Военная полиция РФ на северо-востоке провинции Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
«Մենք նրանց թերագնահատում էինք». Արևմուտքը` ռուսների ռազմական հաջողությունների մասին

Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված պատմությունը գերմանական վերնախավի գլոբալիստական–ամերիկամետ և ազգայնամետ հատվածների ներքաղաքական թեժ պայքարի դրսևորում է` նախևառաջ «Հյուսիսային հոսք 2»–ի ճակատագրի կոնտեքստում։ Ճիշտ նույնը, թեկուզ պակաս թեժությամբ, տեղի  է ունենում չինական Huawey–ի կամ Իրան -Եվրոպա համագործակցության շուրջ։

Պարզապես արևմտյան այն ուժերը, որոնք այսօր պայքարում են իրենց երկրների ինքնաիշխանության իրավունքի համար, գտնվում են նախորդ շրջանում ստեղծված թակարդում, երբ դեռ իր նկրտումների մեջ միասնական Արևմուտքը ճնշում էր «վտարանդի երկրներին»։ Դա ապացույցներ չպահանջող աքսիոմ է։

Արդյունքում այսօր ոչ մի քաղաքական ուժ Արևմուտքում չի կարող իրեն թույլ տալ ուղիղ հայտարարել, թե չի հավատում «Նովիչոկով» ռուս բլոգերի թունավորման մասին բունդեսվերի լաբորատորիայի եզրակացություններին, մինչև շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ ուսումնասիրության բաց ստուգում չլինի։ Ճիշտ նույնկերպ չի կարելի հրապարակավ կասկածել կոմունիստական Չինաստանի չար մտադրությունների մեջ, որը պատրաստվում է 5G ցանցերի միջոցով վերահսկմամբ ստրկացնել աշխարհը։

Պետք է հիշեցնել, որ նույնիսկ Ռուսաստանի հետ հակազդման պիկին` 2010-ականների կեսերին, Արևմուտքն ամենառադիկալ միջոցների չդիմեց։ Կիրառված հատվածային պատժամիջոցները բավական զգայուն էին Մոսկվայի համար, բայց ոչ ավելին։

Բայց չէ՞ որ կարելի էր ավելի ցավոտ հարվածներ հասցնել։ Օրինակ` SWIFT–ից անջատումը իսկապես ծանր կլիներ Ռուսաստանի տնտեսության համար։ Սակայն դրան չդիմեցին։ Ակնհայտորեն, ոչ այն պատճառով, որ խղճացին Մոսկվային։ Արևմուտքը խղճում էր ինքն իրեն. որքան հարվածն ուժեղ է, այնքան անդրադարձն է լուրջ. լավագույն 10-նյակի մեջ մտնող տնտեսության անջատումը ֆինանսական միջազգային համակարգից բավական խոշոր միջոցների կորուստ կնշանակեր։

Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանը պատասխանել է BBC-ի պրովոկացիոն հարցին

Որոշեցին, որ առանց դրա էլ ամեն ինչ գլուխ կբերեն։ Արդյունքը հայտնի է` չստացվեց։

Իսկ այժմ դեպքերի բարենպաստ զարգացման պարագայում էլ` լինի դա  հրաժարում «Հյուսիսային հոսք-2»–ից կամ Եվրոպայում Huawey–ի աշխատանքի լիարժեք արգելք, Ռուսաստանի կամ Չինաստանի համար ճակատագրական չի լինի։

Սակայն այն աղետալի  հետևանքներ կունենա արևմտյան աշխարհի ազգային տնտեսությունների որոշ ոլորտների և դրանցից սերած և դրանց շնորհիվ բարգավաճող էլիտաների համար։

Բազմիցս նշվել է, որ չկա ավելի անխիղճ պատերազմ, քան քաղաքացիականներն են։ 5 տարի առաջ, Ռուսաստանի հետ պայքարի առավել սուր փուլում, Արևմուտքն ամենաանխիղճ միջոցների չդիմեց։

Կարծես թե, հիմա պահն հասունացել է դրանց կիրառման համար։ Միայն թե գլխավոր թիրախը կդառնան ոչ թե աշխարհաքաղաքական հակառակորդները (եթե նույնիսկ հնչող կարգախոսներից այդպես թվա), այլ ներքին թշնամիները։

Արևմուտքը պատրաստ է ոչնչացման պատերազմ սկսել։ Ինքնաոչնչացման։

Լրահոս
0