Միխեիլ Սաակաշվիլի. արխիվային լուսանկար

Միխեիլ Սաակաշվիլուն առաջադրել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

124
(Թարմացված է 17:17 07.09.2020)
Գրիգոլ Վաշաձեի խոսքով` Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ կանգնի իր ժողովրդի հետ։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր վրացական կուսակցությունը, ինչպես նաև «Ուժը միասնության մեջ է» միավորումը առաջադրել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն վարչապետի պաշտոնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաջողելու դեպքում։ Այս մասին հայտարարել է «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Սաակաշվիլին պետք է Վրաստան վերադառնա և իր ժողովրդի հետ լինի։ Այդ է պատճառը, որ «Միասնական ազգային շարժումն» ու միասնական ընդդիմության մեջ մտնող բոլոր կուսակցությունները որոշել են նրա թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում»,–հայտարարել է Վաշաձեն։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին։ Սաակաշվիլին գլխավորել է «Միասնական ազգային շարժումը» երկիրը լքելուց առաջ։

Ավելի վաղ Սաակաշվիլին Facebook–ում հրապարակված իր տեսաուղերձում հայտնել էր, որ որոշել է հայրենիք վերադառնալ։ Նա խոստովանել է, որ իր նախագահության տարիներին շատ սխալներ են եղել, սակայն այսօր ինքը բավական փորձ է ձեռք բերել, որպեսզի պատվախնդրորեն «ծառայի իր երկրին»։

Իսկ եթե Սաակաշվիլին իսկապես վերադառնա՞... ինչ սպասել հայ-վրացական հարաբերություններում

Վրաստանի նախկին նախագահ Միխելիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին։ Նրա նկատմամբ այնտեղ քրեական մի շարք գործեր էին հարուցվել, դրանցից մի քանիսով նա հեռակա ազատազրկման էր դատապարտվել։ 2015 թվականի գարնանը Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Պորոշենկոն նրան քաղաքացիություն տվեց և Օդեսայի նահանգապետ նշանակեց, ինչից հետո Սաակաշվիլին ուկրաինական քաղաքականություն մտավ։

Սակայն արդեն 2016 թվականի նոյեմբերին Պորոշենկոն ազատեց Սաակաշվիլուն պաշտոնից, հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարում նահանգը զարգացնելու վերաբերյալ խոստումները, այլև էապես վատացրել է նրա տնտեսական ցուցանիշները։ 2017 թվականի հուլիսի վերջին Պորոշենկոն զրկեց Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ավելի ուշ Սաակաշվիլին այդ որոշման վերաբերյալ բողոք ներկայացրեց ուկրաինական դատարան, սակայն այդ բողոքը մինչ օրս չեն ուսումնասիրել։

Ուկրաինայի իշխանությունը 2018 թվականի փետրվարին Սաակաշվիլուն վտարեց Լեհաստան, որի տարածքից 2017 թվականի աշնանը նա ապօրինաբար ներխուժեց Ուկրաինա` ճեղքելով սահմանապահների և իրավապահների պատնեշը։ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ի հրամանագրով վերադարձրեց Սաակաշվիլուն ուկրաինական քաղաքացիությունը, որից հետո քաղաքական գործիչը վերադարձավ Ուկրաինա։

Մայիսի սկզբին Զելենսկին Սաակաշվիլուն Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար նշանակեց։

«Դե, փառք Աստծո»․ Պեսկովը Սաակաշվիլուն «վատ նախանշան» է անվանել

124
թեգերը:
Վարչապետ, Վրաստանի Հանրապետություն, Միխեիլ Սաակաշվիլի
Ըստ թեմայի
Ինչ պետք է անի Փաշինյանը, կամ արդյո՞ք Հայաստանին «սաակաշվիլյան սցենար» է սպասում
Թե ինչպես էր Սաակաշվիլին փորձում նետվել տանիքից. տեսանյութ
Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները
Ռամզան Կադիրով

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

66
(Թարմացված է 23:49 27.09.2020)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիորովը կոչ է արել համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, հարևան բոլոր երկրներին, հոգևորականությանը ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Telegram-ի իր ալիքում այս կարծիքը հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ կոչ անելով «եղբայրական ադրբեջանցի ու հայ ժողովրդին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»։

«Այսօր կրկին տագնապալի լուրեր են ստացվում Ղարաբաղից, Ադրբեջանից ու Հայաստանից: Այս տևական հակամարտության մեջ ներգրավված բոլոր ժողովուրդները մեղադրում են միմյանց հերթական ռազմական գործողությունները սկսելու մեջ»,-գրել է Կադիրովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արնահոսող վերք է, որին որոշ ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս, իսկ այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բարեկամական բոլոր ժողովուրդները։

Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել մարտական գործողությունները։

«Կովկասն այն տարածքն է, որտեղ ապրում են հին մշակույթ ունեցող բազում ժողովուրդներ։ Բոլորը կապված են պատմական ու մշակութային արմատներով։ Այդ պատճառով ցանկացած կովկասցու համար հարևանի դժբախտությունը խորթ չէ, այն նաև իրեն է վերաբերում», - գրել է Կադիրովը։

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

«Նա ընդգծել է, որ կովկասյան սովորություն է լինել «զուսպ, իմաստուն, չնայած ունեցած կորուստների ցավին»։ Նա նշել է, որ կովկասցի հայրերն ու պապերը միշտ իմաստուն լուծումներ են գտել կարծես թե անելանելի իրավիճակներից, քանի որ հիմնվել են հենց ավանդույթների վրա, որոնք նախապատվությունը տալիս են հարգանքի, հավասարության, եղբայրության, պատվի ու արիության կանոններին։

«Կոչ եմ անում եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը ավելի ու ավելի է հեռացնում հակամարտությունը  ողջամիտ ժամկետներում լուծելու հնարավորությունից։ Այս իրավիճակում պետք չէ մեղավորներ փնտրել հակառակ կողմում կամ փնտրել, թե ով է առաջինը կրակել», - նշել է նա։

Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ չեչեն ժողովուրդը, որը շատ լավ գիտի պատերազմի ու խաղաղության գինը, կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին «զայրույթը փոխարինել ողջամտությամբ, հանդարտեցնել զայրույթն ու հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալ»։

 «Ես առաջարկում են միջազգային հանրությանը ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևոր առաջնորդներին ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին», - ամփոփել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

66
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Չեչնիա, Ռամզան Կադիրով
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է
Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը

51
(Թարմացված է 23:29 27.09.2020)
Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին հայտարություն է տարածված ՄԱԿ–ի պաշտոնական կայքէջում։

Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի փոխանցմամբ` նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների համար։

«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին: Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերակատարմանը և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ `առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

51
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին

Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ

0
(Թարմացված է 00:09 28.09.2020)
Արցախ են մեկնում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

ԵՊԲՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բժիշկները շտապօգնության մեքենաներով ճանապարհ ընկնում դեպի Արցախ։

«Տղերք, պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է... Կասկած չկա` հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ ու միասնական...»,– տեսանյութին կից գրել է Մուրադյանը։

Ճակատ մեկնող ավտոմեքենաների հետևից հավաքվածները դույլերով ջուր են լցնում` հաջողությամբ ծառայությունն իրականացնելու և անփորձանք վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
Արմեն Մուրադյան, տեսանյութ, բժիշկ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին