Ալլա Տոկարչուկ

Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը

227
(Թարմացված է 14:33 07.09.2020)
Առողջապահական ոլորտի փորձագետ Ալլա Տոկարչուկը համոզված է, որ սուր շնչառական վարակի սեզոնային բռնկումն ու գրիպը կարող են ընթանալ COVID-19–ի հետ միաժամանակ, ընդ որում՝ մեկ վիրուսը կարող է չեզոքացնել մյուսը։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ալլա Տոկարչուկի  խոսքով` բոլորովին պարտադիր չէ, ինչպես ընդունված է համարել, որ երկու վիրուսների առկայությունը բարդացնի իրավիճակը։ Հաճախ ճիշտ հակառակը կարող է պատահել։

«Մեկ վիրուսը կարող է կանխել մյուսին։ Այս տարի ոչ ոք չգիտի, թե որը որին կկանխի՝ COVID-19–ը սեզոնայինին, թե սեզոնայինը` COVID-19–ին։ Դա դեռ պարզ չէ»,– Sputnik Մոլդովայի հետ զրույցում ասել է Տոկարչուկը։

Որպես օրինակ նա բերել է 2003 թվականին Sars-Cov-1 վիրուսի բռնկումը, որը, ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, ինչ–որ ժամանակով կանխեց սեզոնային գրիպի տարածումը։

«Ունեինք միայն Sars-Cov-1–ով հիվանդներ և չկային սեզոնային վիրուսով հիվանդացածներ։ Սա Sars-Cov–ի առանձնահատկություններից է, այն ճնշում է մեկ այլ վիրուսի ազդեցությունը․Դարվինի տեսության համաձայն՝ ավելի ուժեղ վիրուսը ճնշում է ավելի թույլին։ Եվ միայն երբ Sars-Cov-1-ը հեռացավ, վերադարձավ սեզոնային վիրուսը»,– ընդգծել է Տոկարչուկը։

Փորձագետը նաև զուգահեռներ է անցկացրել Sars-Cov-1–ի և Sars-Cov-2–ի միջև։ Ըստ նրա՝ եթե ներկայիս կորոնավիրուսի «բարեկամ» Sars-Cov-1-ը բավական արագ նահանջեց,  նոր վիրուսի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ կարող է չլինել։

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները

«Եթե համեմատենք ախտանշանների տեսանկյունից, ապա Sars-Cov-1–ի մոտ այն հստակ արտահայտված էր։ Վերահսկելը շատ հեշտ էր։ Համաճարակաբանական դասական միջոցառումների շնորհիվ այդ վարակը հնարավոր եղավ արագ տեղայնացնել և կանգնեցնել։ Մինչդեռ Sars-Cov-2–ի ախտանշաններն ատիպիկ են, ինչը թույլ չի տալիս մեզ վերահսկել այն։ Այն կանգնեցնելու համար, պետք է բոլոր կոնտակտավորների առնվազն 80%-ի վրա վերահսկողություն ունենալ։ Միայն այս դեպքում բարձր կլինեն վիրուսը տեղայնացնելու շանսերը»,– պարզաբանեց մասնագետը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին

Տոկարչուկը հավելեց՝ ցավոք, դեռ չի հաջողվում նման բարձր ցուցանիշի հասնել հենց նոր կորոնավիրուսի ատիպիկ բնույթի պատճառով։

227
թեգերը:
փորձագետ, գրիպ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ամենասարսափելին չէ․ Մալիշևան ներկայացրել է մահացու հիվանդությունների հնգյակը
62 նոր դեպք, 32 առողջացած` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսի ընթացքը
Ապրել կորոնավիրուսի հետ ու տուգանվել. թեժ քննարկում Ազգային ժողովում
Կորոնավիրուսից Հայաստանում ևս 3 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 50 տարեկան տղամարդ է
Հենրիխ Մխիթարյան

Կոչ եմ անում դաշնակիցներին շտապ միջամտել ցեղասպանությունից խուսափելու համար․ Մխիթարյան

9
(Թարմացված է 15:42 29.09.2020)
Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստը կրկին դիմել է միջազգային հանրությանն ու կոչ արել դաշնակիցներին շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծվող ագրեսիան կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, իտալական «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում հրապարակել է սոցցանցերում հայտնի դարձած վիրավոր փոքրիկի և հոր լուսանկարն ու անդրադարձել  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

 «Լեռնային Ղարաբաղում  դեռևս շարունակվում են ծանր ռազմական մարտերը, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծության է ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման։ Բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին շտապ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար»,- գրել է Մխիթարյանը։

Ավելի վաղ՝ Մխիթարյանը  կոչ էր արել  միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները։  Նա նշել էր, որ մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Իսկ մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, այլ ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթը գրառում է արել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ադրբեջանի կառավարությունը մի շարք հակահայկական կայքեր ու սոցցանցեր է ֆինանսավորում

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

9
թեգերը:
Ցեղասպանություն, ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Կհանդիպենք»․ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայում ողջունել է ռուս գործընկերոջը
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Դմիտրի Պեսկով

Ղարաբաղյան էսկալացիան ՀԱՊԿ-ի շրջանակում խորությամբ վերլուծելու թեմա է. Պեսկով

35
(Թարմացված է 15:36 29.09.2020)
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Ղարաբաղում տիրող իրավիճակը և այդ հարցը ՀԱՊԿ շրջանակում լուծելու հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել Է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում վերլուծելու և քննարկելու թեմա է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շփման գծում տիրող ներկայիս իրավիճակն ու ռազմական գործողությունները կազմակերպության ներսում խորությամբ վերլուծելու և քննարկելու թեմաներ են: Մնացած դեպքերում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, որ դա չափազանց զգայուն հարց է»,-ասել Է Պեսկովը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում

35
Գյուղ Նորակերտ, Գեղարքունիքի մարզ

Նորակերտ գյուղում ՀՀ զինված ուժերը երկու ԱԹՍ են խոցել

0
Տղամարդիկ գյուղամեջում նստած են եղել, երբ տարօրինակ ձայն են լսել ու տեսել, որ այրվող ինչ–որ օբյեկտ է ընկնում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մոտակայքում ՀՀ ԶՈՒ–ն այսօր 2 ԱԹՍ է խոցել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկն ընկեր է դաշտերից մեկում և մեծ փոս բացել։

Տեղի բնակիչներից Մասիս Մարտիրոսյանը պատմել է մեր թղթակցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի շրջանում։

«Տեղի բնակչությունը հավաքված էր գյուղամեջում։ Նկատեցինք, որ վառվող օբյեկտ է իջնում ու ինչ–որ ձայն է գալիս։ Կանայք և երեխաներն իրար խառնվեցին, կանայք սկսեցին երեխաներին ներս տանել` անգամ չիմանալով, թե ով ում երեխային է վերցնում։ Մենք տղամարդկանցով շտապեցինք դեպքի վայր։ Երբ հասանք պայթյունը որոտացել էր»,–ասաց Մարտիրոսյանը։

Դրանից հետո հակաօդային պաշտպանությունը եկել ու ԱԹՍ–ի կտորները հեռացրել է տարածքից։

Գյուղի բնակիչ Լեռնիկն էլ իր հերթին պատմում է, որ գյուղում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք չի տարհանվել։ Գյուղում տղամարդիկ էլ մի մասը գնացել է ճակատ, մյուսը սպասում է իր հերթին։ Լեռնիկը նույնպես սպասում է իր հերթին։ Նորակերտում ապաստարաններ կան` գյուղի դպրոցն ու նկուղները։

«Հեչ որ չէ` կոմպոտ պահելու պադվալ ունենք, կիջնենք էնտեղ ու կսպասենք։ Մեր զինվորները պետք է իմանան, որ իրենց թիկունքն ուժեղ է»,–ասաց տղամարդը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020