Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաք

Հարձակումներ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում․ կա 1 զոհ և 7 վիրավոր

39
Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում շաբաթ գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, յոթը՝ տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուեսթ Միդլանդս շրջանի ոստիկանության հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով մի քանի մարդ դանակի հարվածներ են ստացել։

«Ցավոք, զոհվել է մեկ տղամարդ։ Եվս մեկ տղամարդ և մեկ կին լուրջ վնասվածքներ են ստացել, ևս  հինգ վիրավոր կա, թեև նրանց վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն»,-նշվում է ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ոստիկանության վարկածով՝ տեղի ժամանակով ժամը 00։30-ից մինչև 02։20-ը տեղի ունեցած հարձակումները փոխկապակցված են։

Իրավապահ մարմինները փորձում են գտել պատասխանատուներին, սկսվել է սպանության հետաքննությունը։

39
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ավազակային հարձակում, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

3
(Թարմացված է 18:03 24.09.2020)
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավարը հայտնել է, որ ռիսկային խմբի կամավորների թվում են նաև տարեց մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik.  Գամալեայի անվան ինստիտուտը սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել ռիսկային խմբերի կամավորների վրա։ Այս մասին հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` փորձարկումներին մասնակցող ռիսկային խմբում ընդգրկված են նաև տարեց մարդիկ։

«Եկեք սպասենք հետազոտությունների արդյունքներին, բայց բոլոր դեպքերպում մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, քանի որ այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա։ Տարեցների համար մենք որևէ բացասական ազդեցություն չենք ակնկալում։ Մայրս և հայրս, որոնք 74 տարեկան են, ևս կամավորների ծրագրի շրջանակում պատվաստվել են և իրենց հիանալի են զգում», – ասել է Դմիտրիևը։

Նշենք, որ օգոստոսին Ռուսաստանն առաջինն է աշխարհում գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութ, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Զանգվածային պատվաստումը կմեկնարկի դեղամիջոցի արտադրության ծավալների աճին և հետգրանցային ուսումնասիրություններից հետո ստացված տվյալների հավաքագրմանը զուգընթաց։

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ

Ռուսաստանում զուգահեռաբար փորձարկվում է ևս 4 պատվաստանյութ, որոնք ստեղծել են «Վեկտոր» կենտրոնը, Չումակովի անվան ինստիտուտը, չինական Sinopharm և անգլո–շվեդական AstraZeneca ընկերությունները։

 

3
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները
Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը. պարզաբանում է փորձագետը
Վլադիմիր Պուտին

Պուտինը կմասնակցի «Կովկաս 2020» զորավարժություններին

45
(Թարմացված է 17:54 24.09.2020)
Ռուսաստանի նախագահի պլանավորում է այցելել «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ տեղի կունենա «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կայցելի «Կովկաս» զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Հարավային դաշնային շրջան։ Նա ծրագրում է նաև այցելել «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ տեղի կունենա «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը:

«Կովկաս» զորավարժությունների նպատակն է ստուգել ռուսական ռազմակայանի ղեկավար կազմի և ռազմական կառավարման մարմինների մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել զորքերի փոխգործակցության մակարդակը: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում  Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի մինչև հազար զինվորական:

45
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Զորավարժություններ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Հայաստանում մեկնարկել են «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան