Քիմ Քարդաշյան

«Հիանալի է». Քարդաշյանը Հայաստանի համար խորհրդանշական ծառի հետ է լուսանկար հրապարակել

109
(Թարմացված է 15:59 09.09.2020)
Սոցցանցերի օգտատերերից շատերն են հետաքրքրվել, թե ինչպե՞ս է կոչվում ծառի վրայի միրգը. նրանց «օգնության» են հասել հայ օգտատերերը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հետաքրքիր լուսանկարներ է հրապարակել` չթաքցնելով Հայաստանի համար խորհրդանշական ծառի` նռնենու հանդեպ իր սերը։

Facebook և Instagram սոցցանցերի էջերում լուսանկարին կից հեռուստաաստղը գրել է. «Հիանալի է»։

View this post on Instagram

Soooo good

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Նրա բաժանորդների ուշադրությունից չի վրիպել Քարդաշյանի հիանալի տեսքը, հատկապես կազմվածքն ընդգծող զգեստը։

Ի դեպ, շատերին հետաքրքրել է նաև, թե ինչ միրգ է այդպես զարդարում նրա նկարը։ «Ի՞նչ միրգ է դա» օգտատերերից մեկի հարցին մյուս օգտատերերը տվել են ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն պատասխան։ Անգլերենով մեկը գրել է, որ կարծես թե նռնենի լինի, իսկ հայ օգտատերերից մեկն էլ հաստատել է` նռնենի է։

Հայ օգտատերերից շատերին է դուր եկել Քարդաշյանի լուսանկարները նռան հետ և նրանք իրենց հիացմունքն են հայտնել` ասելով, թե ճիշտ ընտրություն է կատարել ծառի առումով։

Հիշեցնենք` 39–ամյա Քիմ Քարդաշյանըհամաշխարհային ճանաչում ունեցող աստղ է, գործարար, մոդել։ Քարդաշյանն ամուսնացած է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, նրանք չորս երեխա ունեն։

Քիմը երկու անգամ եղել է պատմական հայրենիքում՝ Հայաստանում։ 2015-ին նա Հայաստանէր եկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, 2019-ին` WCIT ֆորումին մասնակցելու համար։

109
թեգերը:
Լուսանկար, Հայաստան, ծառ, նուռ, ԱՄՆ, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Ով է ում հրել»․ Քիմ Քարդաշյանի դուստրերը զվարճացրել են նրա բաժանորդներին
«Սիրում եմ քեզ, Մանֆրեդ»․ Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը
Քիմ Քարդաշյանի ամուսինը նոր հայտեր է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցելու համար
Автомобильный пункт пропуска Верхний Ларс

Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը

80
(Թարմացված է 23:24 29.09.2020)
Վրաստանը թույլ չի տվել Հայաստանի և Ադրբեջանի զինուժի համար բեռների փոխադրումն իրականացնել իր տարածքով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի տարածքը չի օգտագործվելու որևէ երկրի ռազմական կարիքների համար, այդ մասին Հայաստանն ու Ադրբեջանն իրազեկված են։ Վրացական Առաջին ալիքի հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

«Խոսքը վերաբերում է Վրաստանի տարածքը որևէ երկրի ռազմական կարիքների նպատակով տարանցման համար օգտագործելուն։ Մենք դրանց կոշտ «ոչ» ենք ասում։ Այս մասին գիտեն մեր հարևանները և հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշմանը»,– նշել է Սեսիաշվիլին։

Նա ընդգծել է, որ Վրաստանը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ցանկացած սցենարի: Սեսիաշվիլին շեշտել է, որ Թբիլիսին կողմերին հրադադարի կոչ է անում:

Նրա խոսքով` տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը Վրաստանի շահերից է բխում:

 

80
Հրետակոծությունից վնասված տուն Հադրութում

Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում

355
ԼՂՀ–ում զինված դիմակայության սրացումը, Բաքվի և Երևանի երկար տարիների ռազմաքաղաքական հակասություններն այսօր երրորդ երկրներն օգտագործում են որպես գործիքներ` ոչ բարի նպատակների հասնելու համար։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Տպավորություն է ստեղծվում, որ ինչ–որ մեկը ձգտում է Ռուսաստանին Կովկասում ներքաշել մեծ պատերազմի մեջ Բելառուսից, Սիրիայից,  «Հյուսիսային հոսք-2»–ից և աշխարհաքաղաքական դիմակայման այլ կետերից նրա ուժերն ու միջոցները շեղելու համար։ Հակամարտության անմիջական մասնակիցները` Երևանն ու Բաքուն, գիտակցաբար կամ հարկադրաբար «քաշում են» Մոսկվային, քանդում ԱՊՀ և ՀԱՊԿ անվտանգության համակարգը։

Կան նաև աշխարհաքաղաքական ռիսկեր, կապված սեփական շահերը Կովկասում ունեցող մի շարք արևմտյան երկրների «ուժերի արտաքին պրոյեկտման» հետ։

ԼՂՀ խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվում։  Կարգավորման այս կանխադրույթի հետ համաձայն են հակամարտության երկու կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը (որը պաշտպանում է բանակցությունների կողմ չհանդիսացող ԼՂՀ շահերը) և ԵԱՀԿ ՄԽ–ն իր երեք համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Բանակցային գործընթացը ընթանում է դանդաղ և դժվար, սակայն օբյեկտիվ պատճառներ չկան, որպեսզի սեպտեմբերի 27-ը վերածվի ակտիվ ռազմական գործողությունների` ծանր հրետանու, տանկերի, հրթիռային համալիրների և հարվածային ավիացիայի կիրառմամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ծավալած «մրցակցությունը» հակառակորդի խոցված տանկերի տեսանյութերի հրապարակման առումով, երկու կողմից մտահոգիչ վիճակագրությունը Ռուսաստանում անկեղծ կարեկցանք է առաջացնում հայ և ադրբեջանցի ժողովուրդների նկատմամբ։ Օբյեկտիվորեն մարտական գործողությունները շահավետ չեն հակամարտության և ոչ մի կողմի համար, և հետագա էսկալացիայի դեպքում կարող են ամենաանսպասելի հետևանքները լինել. օտարերկրյա խաղաղապահների  մուտք (անվտանգության գոտիների ձևավորում) կամ դեպքերի ամենաբացասական զարգացումների դեպքում` ՀԱՊԿ անդամ–երկրների (նախևառաջ` Ռուսաստանի-ի) և ՆԱՏՕ–ի (ակնարկում է Թուրքիան) մասնակցությամբ լայնածավալ պատերազմ Հարավային Կովկասում։

Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

Հիշեցնեմ, որ ադրբեջանահայկական բնակչությամբ տարածաշրջանում հակամարտությունը սկսվել է 1988 թվականի փետրվարին, երբ ԼՂՀ ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից դուրս գալու մասին։ Առաջին փուլում խաղաղապահների դերը կատարում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, որոնց հաջողվում էր երեք տարի զսպել ակտիվ զինված հակամարտությունը։ Խորհրդային Միության փլուզումից  և ներքին զորքերի դուրսբերումից հետո մարտերը նոր թափ առան, և 1994 թվականին Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ԼՂՀ մեծ մասի և 7 հարակից շրջանների նկատմամբ։ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են 1992 թվականից, ժամանակ առ ժամանակ զինված դիմակայությունը սրվում է։

Անհապաղ դադարեցնել կրակը

Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրը նոր զոհեր և ավերումներ է խոստանում։ Ստեղծված իրավիճակում արդեն սկզբունքային չէ, թե սեպտեմբերի 27-ին առաջինն ո՞վ է կրակ բացել ծանր հրետանուց և տանկերից, ո՞վ մարտի դաշտում օպերատիվ արվեստի ոլորտում կցուցադրի իր գերակայությունը։ Այսօր գլխավորը ԼՂՀ սահմանին էսկալացիան կասեցնելն է, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն ու մարդկային կյանքերը պահպանելն է։ Պետք չէ մոռանալ նաև դաշնակցային պարտավորությունների մասին։

Եթե Բաքուն և Երևանն իրենց Մոսկվայի դաշնակից են համարում, նրանք պետք է հաշվի առնեն ռուսական դիրքորոշումը, գիտակցեն փոխհարաբերությունների առկա համակարգի ու տարածաշրջանային անվտանգության համակարգի փլուզման հետևանքները։ Նույնիսկ հաշվի առնելով դժվարագույն հակասությունների փունջը, զինված հակամարտության կողմերի ծանրակշիռ փաստարկներն ու պատճառաբանությունները, Ռուսաստանին Կովկասում պատերազմ հարկավոր չէ։ ՌԴ ԱԳՆ-ում ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ են արել «անհապաղ դադարեցնել կրակը»։

Կարծում եմ, բանականությունը կհաղթանակի, և իրավիճակը տարածաշրջանում չի հասնի կոալիցիոն խմբավորումների մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի։ Առավել ևս, որ միջազգային արձագանքը ղարաբաղյան սրացման նկատմամբ ընդհանուր առմամբ կառուցողական է։ Մտահոգություն են հայտնում և միջնորդական ծառայություններ են առաջարկում ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Իրանը։

Ուժային սցենարի զարգացմանն աջակցում է միայն Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց գերազանցապես խոսքերով։ Նույնիսկ ռազմատենչ Անկարան Հարավային Կովկասում ծավալված վտանգավոր խաղում կորցնելու բան ունի։ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելիորեն կառաջացնի ՀԱՊԿ-ի պատասխանը, այսինքն պատերազմ Ռուսաստանի հետ (իսկ դա Հունաստանն ու Կիպրոսը չեն)։ Ո՞վ է թեժ իրադարձությունների հիմնական պատվիրատուն և շահառուն։

Զարմանալի պայծառատեսություն

Զգալիորեն կանխելով իրադարձություններն ու դրանց նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական արձագանքը, ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությունները Ադրբեջանում և Հայաստանում ուրբաթ օրը` սեպտեմբերի 25-ին, նախազգուշացրին իրենց քաղաքացիներին սրվող իրավիճակի վերաբերյալ։  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել զերծ մնալ ԼՂՀ, Դիլիջանի ազգային պարկից հյուսիս ընկած շրջաններ (մինչև Տավուշի մարզում Վրաստանի հետ սահման) այցելությունից։ Նույն օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր քաղաքացիներին դուրս չգալ Ապշերոնյան  թերակղզու սահմաններից «հայ–ադրբեջանական սահմանագոտում լարվածության սրացման հետ կապված»։ Գուցե սա ոչ թե սովորական զուգադիպություն է, այլ բարդ ռազմաքաղաքական կոմբինացիայի հետևանք։

Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ. ՄԻՊ

Ռուսաստանի սահմանների մոտ տնտեսական և ռազմական ոլորտներում գերակայություն հաստատելու Միացյալ Նահանգների ձգտմանը լիովին համապատասխանում են Կովկասում և այլ տարածաշրջաններում միջին ինտենսիվության մի շարք ծրագրված զինված հակամարտությունները։  ԱՊՀ երկրների բնակիչներին նրանք չեն խղճում, իսկ ռուսական ռեսուրսները երաշխավորված կուղղվեն ռազմական սպառնալիքը վերացնելուն։  Այսինքն, Մոսկվայի մոտ պակաս ուժ և միջոցներ կմնա աշխարհի այլ հատվածներում Վաշինգտոնի հետ մրցակցելու համար։ ԼՂՀ հակամարտության սրացումը ակնհայտորեն խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար և լիովին համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։

 

355
թեգերը:
հայ-ադրբեջանական, ԱՄՆ, Ռուսաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մինչև հաղթական ավարտ մնալու են

0
(Թարմացված է 23:45 29.09.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ռեպորտաժ է ներկայացնում Մարտակերտից, որը գտնվում է Արբեջանի ԶՈւ կրակի տակ։

Մարտակերտի ու հարևան գյուղերի փողոցները դատարկ են։ Կանանց ու երեխաներին ավելի ապահով վայրեր են տեղափոխել։ Կրակահերթը քաղաքում չի դադարում։ Հիմնական մարտերն ընթանում են հյուսիս-արևելյան՝ Մատաղիսի ու Թալիշի ուղղությամբ։

90-ականներին կռված կամավոր Գավրուշ Վահանյանը ցույց է տալիս, թե որտեղ են հայտնվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Դրանցից մեկը խանութի վրա է ընկել, ևս մի քանիսը՝ մոտակայքում։

«Բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասը նյութական է»,- Վահանյանը։

Կրակում են հիմնականում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Մեծ տրամաչափի հրթիռներ էլ են եղել, բայց նա չգիտի՝ կոնկրետ ինչ զենք է։ Ասում է՝ հնարավոր է «Սմերչ» է, տրամաչափը մեծ է։

«Գրադով» վնասել են նաև էլեկտրահաղորդման գծերը։ Քաղաքում լույս չկա ու հայտնի չէ՝ երբ կնորոգեն։

Այսօր հարվածել են գազատարին, ստիպված են եղել դադարեցնել գազամատակարարումը։

«Մենք մեր հողի համար պատրաստ ենք մինչև վերջ կռվել»,- վստահեցնում է Վահանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղառավոտյանԱդրբեջանըլայնածավալռազմականհարձակում է սկսելարցախա–ադրբեջանականսահմանիողջերկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդիկրակոցների հետևանքով զոհվելեն 80 զինծառայողներ և 3 քաղաքացիականանձինք։ Հայկականկողմըշուրջ 200 վիրավորունի։ Ադրբեջանիկենդանիուժիվերաբերյալպաշտոնականտեղեկություններչկան, սակայնհայկականկողմըհայտնում է, որհակառակորդիկորուստներնանհամեմատմեծեն։

Սեպտեմբերի 29–ինադրբեջանականզինուժըկրակ է բացելնաևՀայաստանիուղղությամբ։ Մասնավորապեսթիրախավորվել է Վարդենիսիտարածաշրջանը։ Վարդենիսումթշնամու ԱԹՍ հարվածիցքաղաքացիականավտոբուս է այրվել և մեկխաղաղբնակիչզոհվել։

 

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020