Հյուսիսային հոսք

«Նովիչոկը» կլուծի՞ «Հյուսիսային հոսք-2»–ի ճակատագիրը

109
(Թարմացված է 16:58 05.09.2020)
Բեռլինն այնուամենայնիվ կարողացավ զարմացնել Ռուսաստանին և ոչ միայն։ ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկը մտորում է այն մասին` ինչպես է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորումը կապված «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ։

ԳԴՀ–ի կառավարության հայտարարությունը, թե բունդեսվերի լաբորատորիան, որը «Շարիտե» կլինիկայի հանձնարարությամբ Ալեքսեյ Նավալնու անալիզների թունաբանական ուսումնասիրություն է իրականացրել և «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի օգտագործման հետքեր հայտնաբերել, հիացրել է շատերին։

Նման բան ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում, երբ գերտերությունն այսքան անհոգ է սեփական սուտը չքողարկելու հարցում։

Վերջին մի քանի տասնամյակների համաշխարհային քաղաքականությունը կոտրել է այն պատկերացումը, որ բացահայտ սուտը վատ տարբերակ է այն պետությանների համար, որոնք կարողանում են խորամանկել, խուսափել որևէ բանից, օգտագործել հռետորական բարդ կառուցվածքները։ Բայց ստից չեն խուսափում, եթե դա նրանց ձեռնտու է և անհրաժեշտ։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Այնուամենայնիվ խաղի կանոնները մինչ օրս պահանջում էին, որ այդ սուտը գոնե փոքր–ինչ համոզիչ լիներ եթե ոչ մասնագետների, ապա գոնե հանրության համար։ Հենց դա էր պատճառը, որ Քոլին Փաուելի` սրվակի հետ կապված պատմությունը քրեստոմատիական դարձավ. ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Սադամ Հուսեյնը «անիվների և ռելսերի վրա գործող կենսաբանական զենքի արտադրության» գործարաններ ունի, և որպես իր խոսքերի ապացույց նա ինչ–որ փոշիով սրվակ էր թափահարել. աշխարհը հավատացել էր նրան։

Սկրիպալների թունավորումն ընդհանրապես տպավորիչ շոու էր կողքից դիտողների համար։ Քանի դեռ մասնագետները մատնանշում էին բրիտանացիների վարկածի հակասական լինելը, լայն զանգվածները տեսնում էին հատուկ համազգեստով քրեագետների, շղթայված քաղաքային տարածքներ, քանդվող տներ և հիվանդանոց ընկած մարդկանց։ Եվրոպայի կենտրոնում քիմիական հարձակման տեսարանը բավական համոզիչ էր աղետների մասին հոլիվուդյան տասնյակ ֆիլմեր տեսած աշխարհի համար։

Հիմա էլ բեմ է բարձրացել Գերմանիան և Նավալնու թունավորման այնպիսի վարկած առաջ քաշել, որ նույնիսկ քիմիայի, բժշկության և քրեագիտության հետ որևէ առնչություն չունեցող ամենամիամիտ և դյուրահավատ մարդը կարող է խորին համոզմամբ ասել` չեմ հավատում։

Դժվար է ասել, թե ամենից շատ ինչն է ապշեցնում գերմանացիների առաջարկած լեգենդում. այն, որ սուպերմահացու մարտական թունավոր նյութն ամեն անգամ «փուստ» է տալի՞ս Ռուսաստանի իշխանության համար իբր անցանկալի մարդկանց վերացնելու փորձերի ժամանակ, բայց այն համառորեն շարունակում են օգտագործել, թե՞ այն, որ «Նովիչոկը», որի պատճառով Սոլսբերիի կեսը քիչ էր մնում` քանդեին, կիրառվել է Նավալնու դեմ ինքնաթիռում, և դա մյուս ուղևորների, բժիշկների և նրա հետ շփում ունեցած մյուս մարդկանց համար որևէ հետևանքներ չի ունեցել, թե՞ այն, որ Ռուսաստանը թողել է բլոգերին մեկնել արտասահման` բուժվելու, որպեսզի մարտական թունավոր նյութը հայտնաբերվելու դեպքում ավելի երաշխավորված հայտնվի հերթական միջազգային սկանդալի կիզակետում։

Կրեմլի «դավադիր» պլանը՝ կործանել Ամերիկան, փրկել Թրամփին

Պրոֆեսիոնալներն էլ չեն լռում։ Նրանք ուղիղ ասում են, որ թունավորման կլինիկական պատկերը բոլորովին այլ է, «Նովիչոկի խումբ» ըստ էության գոյություն չունի, իսկ Բեռլինը համառորեն խուսափում է համագործակցությունից և որևէ տեղեկություն չի տրամադրում, որը թույլ կտար գոնե ինչ–որ կերպ հաստատել իր իսկ հնչեցրած հայտարարությունները։

Կարճ ասած, ԳԴՀ–ն բոլորի համար ակնհայտ բացարձակ սուտ է հնչեցրել` հոգ չտանելով անգամ փոքր–ինչ հավաստիություն հաղորդելու մասին։

Այս հանգամանքն ամենակարևոր հարցն է ծնում` իսկ ինչո՞ւ է այդպես արվել։ Չէ՞ որ կարելի էր ավելի հմուտ գործել։

Պատասխանը շատ պարզ է` նոր պատժամիջոցներ են սպասվում։

Ռուսաստանն արդեն սովոր է, որ նոր պատժամիջոցների ընդունման համար իրեն անհիմն մեղադրում են ամենասարսափելի հանցագործությունների մեջ։ Սակայն ոչ պակաս սովորական է դարձել նաև այն, որ այդ պատժամիջոցները գերազանցապես «կոսմետիկ» բնույթ են կրում։

Բայց գուցե այս պատմությունը բացառություն դառնա, քանի որ Գերմանիան Ռուսաստանի համար հիրավի ցավոտ «պատիժ» ունի` «Հյուսիսային հոսք-2» նախագծի փակումը։ Երբ հայտնի դարձավ Նավալնու «ախտորոշումը», այդ թեման անմիջապես հնչեցրին ամերիկացի և որոշ գերմանացի քաղաքական գործիչներ։

Ավելին, այն, ինչ կատարվում է հիմա, թույլ է տալիս ենթադրել, որ Միացյալ Նահանգները հասել է իր ուզածին և Գերմանիայի իշխանությանը ստիպել է հրաժարվել գազատարի շինարարությունից։ Եվ հենց այդ է պատճառը, որ «Նովիչոկ-2» օպերացիան իրականացվում է ակնհայտորեն կոպիտ ձևով, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ խնդիրը ոչ թե բլոգերի թունավորումն է, այլ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական մեծ հաղթանակը։

Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը

Միայն թե Բեռլինը նախկինի պես հայտարարում է, որ տարանջատում է Նավալնու և «Հյուսիսային հոսք-2»–ի կառուցման գործերը։ Իսկ այսօր այս տեսակետն աջակցեցին Մյունխենի համաժողովի անվտանգության հարցերի ղեկավարն ու Բավարիայի վարչապետը։

Ստացվում է, որ բունդեսվերի քիմիկոսների հայտարարած ֆանտաստիկ արդյունքները արտացոլում են ոչ այնքան «Հյուսիսային հոսք-2»–ի վճռված ճակատագիրը, որքան գերմանական էլիտայի ներսում (ազգայնամետ և ամերիկամետ հատվածների միջև) շարունակվող պայքարը։ Ի դեպ, ՆԱՏՕ–ի կառույցների միջոցով ԱՄՆ–ի հետ սերտ կապ ունեցող գերմանացի զինվորականները, ըստ ամենայնի, պատկանում են երկրորդ խմբին։

Իսկ վերջին իրադարձությունների անհեթեթությունը գործում է ի շահ նրանց, ովքեր պայքարում են Գերմանիայի ինքնիշխանության և առանց օվկիանոսի մյուս կողմից հրահանգներ ստանալու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքի համար։ Եթե ներքին թշնամուն ոչինչ հակադրել հնարավոր չէ, ուրեմն պետք է իրականացնել այլոց նախաձեռնությունը և գործընթացը հասցնել ցանկալի արդյունքի։

Մոտ ապագայում պարզ կլինի` արդյոք դա կհաջողվի նրանց, թե ոչ։

109
թեգերը:
Ալեքսեյ Նավալնի, ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Ֆինանսական դաշինք»․ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվում են դոլարից
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
«Նենգ մարտավարություն է»․ փորձագետը՝ զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպի մասին
«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում
Քանյե Ուեսթ

Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթը գրառում է արել

62
(Թարմացված է 10:35 29.09.2020)
Հակամարտության սրման այս օրերին ռեփերն աջակցություն է հայտնել Հայաստանին՝ նշելով, որ աղոթում է մեր երկրի համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, Twitter-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել Հայաստանին։

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համավարակի հետևանքով քայքայված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ պարուրի բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ, Տեր Աստված, մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,- գրել է ռեփերը:

Նշենք, որ Բրեոնա Թեյլորը քսանվեցամյա աֆրոամերիկուհի էր, որը մարտին ոստիկանների սխալի պատճառով սպանվեց իր տանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

62
թեգերը:
աղոթք, Հայաստան, Քանյե Ուեսթ
Ըստ թեմայի
Այս պահին արյան կարիք չկա` անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է
«Ինչպես եմ ապրելու առանց նրա». Հադրութում հրետակոծության հետևանքով կին է մահացել
Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել
ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ն անմիջապես արձագանքել է Հայաստանի ներկայացրած դիմումին

384
(Թարմացված է 10:11 29.09.2020)
Դատարանը կարող է ժամանակավոր միջոցներ նշանակել, որոնք կիրառվում են միայն անվերադարձ վնաս պատճառելու անմիջական վտանգի առկայության դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմիջապես արձագանքել է Հայաստանից ստացված դիմումին։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«ՄԻԵԴ -ը մամուլի հաղորդագրություն է տարածել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ դիմումը ներկա պահին ուսումնասիրվում է։

«Դատարանի Կանոնադրության 39-րդ կետի համաձայն՝ դատարանը կարող է ժամանակավոր միջոցներ նշանակել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից ցանկացած պետության համար: Ժամանակավոր միջոցները հրատապ միջոցներ են, որոնք, դատարանի հաստատված պրակտիկայի համաձայն, կիրառվում են միայն անվերադարձ վնաս պատճառելու անմիջական վտանգի առկայության դեպքում»,- նշված է ՄԻԵԴ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Հայկական կողմի պահանջը երեք կետից է բաղկացած.

  • պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով
  • պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից
  • պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։
384
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Իրենք նաև փոքր երեխաներին են վնասում». Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը
Հնարավոր է՝ Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքի Արցախի հետ. Լիլիթ Մակունց
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ

0
(Թարմացված է 13:31 29.09.2020)
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է. ՀՀ երկրորդ նախագահն էլ որոշել է Արցախ մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախի Հանրապետություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Քանի որ այսօր նիստ էր նշանակված, բայց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով հետաձգվել էր, նա որոշեց մեկնել Արցախ»,– ասաց Սողոմոնյանը։

Մեր տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես Արցախում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

 

0
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Գարեգին Բ–ն կմեկնի Արցախ. Պարգև արքեպիսկոպոս
«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր
Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ` տեղում ծանոթանալու տուժածների առողջական վիճակին
Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ