Խոակին Կապառոս

Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է. Կապառոսը լավ խաղ է խոստանում

91
(Թարմացված է 18:00 04.09.2020)
8 խաղերում թիմերը երեքական հաղթանակ են տարել, և երկու անգամ էլ գրանցվել է ոչ ոքի: Ինչպի՞սի փոփոխություն է սպասվում Մակեդոնիա-Հայաստան դիմակայության վիճակագրությունում` հայտնի կդառնա Ազգերի լիգայի խաղարկությունում վաղը կայանալիք խաղից հետո:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը չի կարծում, որ վաղվա Մակեդոնիա-Հայաստան խաղում ֆավորիտը Մակեդոնիայի հավաքականն է: Այս մասին նա ասաց Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ միասին պատասխանում էին լրագրողներին հետաքրքրող հարցերին:

«Լավ ծանոթ ենք Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականներին: Կհասցնենք ծանոթանալ նաև Էստոնիայի թիմին: Նախորդ խաղարկությունում Մակեդոնիայում սխալվեցինք, հաղթեց մրցակիցը, Երևանում էլ սխալվեց մրցակիցը, հաղթեցինք մենք: Ֆուտբոլում առանց սխալների չի լինում»,–ասաց նա:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ իր հերթին նշեց, որ Մակեդոնիայի թիմը բավականին լավ խաղամակարդակ ունի, բայց իրենք ձգտելու են հասնել լավ արդյունքի։ «Մեր հավաքականը մեծ խանդավառությամբ է մոտենում առաջիկա խաղին: Թիմի կազմում ունենք և՛ փորձառու, և՛ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են այս խաղարկությունում հասնել մեծ հաջողության»,- նշեց Կապառոսը:

Մարզիչն անդրադարձավ նաև մեր հավաքականի ավագի` Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը` նշելով, որ անկասկած Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար: «Նրա նման բարձրակարգ ֆուտբոլիստների խաղը միշտ նպաստում է թիմային խաղին: Բայց առանց նրա էլ մեր ֆուտբոլիստները պետք է կարողանան վաղը մեծ ոգևորությամբ թիմային լավ խաղ ցուցադրել ու հասնել լավ արդյունքի»,–ասաց նա։

Ո՞վ կհագնի Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը. ՀՖՖ–ն ներկայացրել է հավաքականի նորեկներին

Հիշեցնենք`սեպտեմբերի 5–ին Երևանի ժամանակով ժամը 17:00-ին Ազգերի͈ լիգայի երկրորդ խաղարկության խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Սկոպյեում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: Սեպտեմբերի -8-ին արդեն Երևանում մեր ընտրանու մրցակիցն է լինելու Էստոնիայի հավաքականը:

91
թեգերը:
Խոակին Կապառոս, Մակեդոնիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մալաքյան եղբայրներից մեկը կկալանավորվի․ դատարանը վեց ժամ անց որոշում կայացրեց
Նոր հավելված, «որն ամեն ինչ գիտի» հայկական ֆուտբոլի մասին. մանրամասնում է համահեղինակը
Մեսսին փոշմանե՞լ է. նա ուզում է ևս մեկ խաղաշրջան անցկացնել «Բարսելոնայում». ԶԼՄ
Ռամզան Կադիրով

Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը

191
(Թարմացված է 23:49 27.09.2020)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիորովը կոչ է արել համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, հարևան բոլոր երկրներին, հոգևորականությանը ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Telegram-ի իր ալիքում այս կարծիքը հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ կոչ անելով «եղբայրական ադրբեջանցի ու հայ ժողովրդին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»։

«Այսօր կրկին տագնապալի լուրեր են ստացվում Ղարաբաղից, Ադրբեջանից ու Հայաստանից: Այս տևական հակամարտության մեջ ներգրավված բոլոր ժողովուրդները մեղադրում են միմյանց հերթական ռազմական գործողությունները սկսելու մեջ»,-գրել է Կադիրովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արնահոսող վերք է, որին որոշ ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս, իսկ այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բարեկամական բոլոր ժողովուրդները։

Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել մարտական գործողությունները։

«Կովկասն այն տարածքն է, որտեղ ապրում են հին մշակույթ ունեցող բազում ժողովուրդներ։ Բոլորը կապված են պատմական ու մշակութային արմատներով։ Այդ պատճառով ցանկացած կովկասցու համար հարևանի դժբախտությունը խորթ չէ, այն նաև իրեն է վերաբերում», - գրել է Կադիրովը։

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

«Նա ընդգծել է, որ կովկասյան սովորություն է լինել «զուսպ, իմաստուն, չնայած ունեցած կորուստների ցավին»։ Նա նշել է, որ կովկասցի հայրերն ու պապերը միշտ իմաստուն լուծումներ են գտել կարծես թե անելանելի իրավիճակներից, քանի որ հիմնվել են հենց ավանդույթների վրա, որոնք նախապատվությունը տալիս են հարգանքի, հավասարության, եղբայրության, պատվի ու արիության կանոններին։

«Կոչ եմ անում եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը ավելի ու ավելի է հեռացնում հակամարտությունը  ողջամիտ ժամկետներում լուծելու հնարավորությունից։ Այս իրավիճակում պետք չէ մեղավորներ փնտրել հակառակ կողմում կամ փնտրել, թե ով է առաջինը կրակել», - նշել է նա։

Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ չեչեն ժողովուրդը, որը շատ լավ գիտի պատերազմի ու խաղաղության գինը, կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին «զայրույթը փոխարինել ողջամտությամբ, հանդարտեցնել զայրույթն ու հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալ»։

 «Ես առաջարկում են միջազգային հանրությանը ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևոր առաջնորդներին ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացին», - ամփոփել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

191
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Չեչնիա, Ռամզան Կադիրով
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է
Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել մարտերը

72
(Թարմացված է 23:29 27.09.2020)
Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին հայտարություն է տարածված ՄԱԿ–ի պաշտոնական կայքէջում։

Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի փոխանցմամբ` նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների համար։

«Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին: Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերակատարմանը և հորդորում կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ `առանց նախապայմանների երկխոսության հրատապ վերսկսման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

72
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին
Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել