Արխիվային լուսանկար

Չինական ծովափին հարսնացուն մահացել է հարսանեկան ֆոտոսեսիայի ընթացքում

76
(Թարմացված է 15:03 04.09.2020)
Փրկարարները գտել են հարսնացուի և դիմահարդարի մարմինները, բայց լուսանկարչին դեռ փնտրում են։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Չինաստանի Վենչժոու քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է սոցիալական ցանցերի օգտատերերին․ հարսնացուն մահացել է հարսանեկան ֆոտոսեսիայի ժամանակ, գրում է Newsflare-ը։

Նշվում է, որ հարսանեկան նկարահանումը տեղի էր ունենում ծովափին։ Հսկայական ալիքը ծածկել է հարսնացուին, լուսանկարչին և դիմահարդարին և քշել բաց ծով։ Ավելի ուշ փրկարարներին հաջողվել է գտնել հարսնացուի և դիմահարդարի մարմինները, բայց լուսանկարիչը դեռ կորած է համարվում։

2018թ․-ին մեկ այլ ողբերգական հարսանեկան պատմություն էր ցնցել վիրտուալ հանրույթին։ ԱՄՆ-ում նորապսակները զոհվել էին պսակադրությունից մի քանի ժամ անց։ Դեպքը տեղի էր ունեցե Տեխասի նահանգում, ռանչոյից, որտեղ անցկացվում էր հարսանեկան տոնակատարությունը, 15 կմ հեռու։

Արարողությունից անմիջապես հետո երիտասարդ ուսանողներ Ուիլլ Բեյլերն ու Բեյլի Ակեռմանը ուղղաթիռով լքել էին ռանչոն, բայց ցավոք՝ նրանց վիճակված չէր հեռու գնալ։ Երկու կիլոմետրից ուղղաթիռը բախվել էր բլրին։ Ներսում եղել էին միայն նորապսակները և օդաչուն։ Մարմինները և ուղղաթիռի բեկորները հայտնաբերել էին փրկարարները։ Բեյլերի և Ակերմանի ընկերները պատմում էին, որ նրանք հարսանիքին երկար էին նախապատրաստվում և ուզում էին, որ դա իրենց կյանքի լավագույն օրը լինի։

Տղամարդն ավիավթարից մի քանի րոպե առաջ մորը սելֆի է ուղարկել

76
թեգերը:
լուսանկարիչ, ֆոտոշարք, Մահ, հարս, հարսանիք
Ըստ թեմայի
Սիլվիո Բերլուսկոնին սելֆիի սիրահարների պատճառով ընկել է ու հայտնվել հիվանդանոցում
Զիդանը մարզման շտապելիս վթարի է ենթարկվել. ինչո՞ւ է վթարի մասնակիցը սելֆի խնդրել նրա հետ
Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Սնկեր

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սունկ ենք ուտում

61
(Թարմացված է 18:09 16.09.2020)
Ոմանք սունկը սիրում են դրա համային որակների և օգտակարության համար, մյուսները` փորձում են խուսափել այս մթերքից վտանգավոր լինելու պատճառով։ Մարդու օրգանիզմի վրա սնկի ունեցած լավ և վատ ազդեցությունների մասին՝ ծանոթացեք Sputnik Արմենիայի նյութում։

Սնկերի հիմնական առավելությունն այն է, որ դրանց բաղադրության մեջ կան մարդու օրգանիզմի համար բոլոր արժեքավոր տարրերը։ Դրանք պարունակում են և՛ սպիտակուցներ, և՛ ճարպեր, և՛ ածխաջրեր, և՛ օգտակար վիտամիններ։

Ինչով է օգտակար ցուկինին, և ինչպես են այն պատրաստում

Միևնույն ժամանակ սնկերն ունեն բավական ցածր կալորիականություն և համարվում են դիետիկ մթերք։ Բոլորին հայտնի սնկերի 100 գրամի կալորիականությունը միջինում 25-30 կկալ է։

Ինչով են օգտակար սնկերը

Դրանք շատ հարուստ են ամինաթթուներով, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա։

Սպիտակուցի պարունակությունը սնկի մեջ երկու, գուցե նաև երեք անգամ բարձր է, քան ձվի և մսի մեջ։

Шашлык из грибов
Шашлык из грибов

Սունկը А, В, Р, Е և D վիտամիններ է պարունակում։ Սնկերը բարենպաստ ազդեցություն ունեն նաև նյարդային համակարգի վրա, մաշկին թարմ տեսք են հաղորդում, բարելավում եղունգների և մազերի որակը։

Բացի այդ, դրանք մի շարք օգտակար միկրոտարրեր են պարունակում։ Սնկերի բաղադրության մեջ և՛ կալիում, և՛ պղինձ, և՛ ծծումբ, և՛ ֆոսֆոր, և՛ մանգան կա, որոնք օրգանիզմը հագեցնում են և խթանում դրա բարենպաստ աշխատանքին։ Օգտակար նյութերի այս համադրությունը թույլ է տալիս սնկերին բարերար ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի, նյութափոխանակության, հորմոնների արտադրության վրա։ Սնկերը նաև ամրապնդում են իմունիտետն ու խթանում մելանինի արտադրությունը։

Շիկասունկ 

Օրգանիզմի համար շատ օգտակար նշանակություն ունեն շիկասնկերը։ Դրանք բնական հակաբիոտիկներ են՝ շնորհիվ А և В վիտամինների, սելենի և ցինկի հսկայական չափաբաժինների։ Շիկասնկերը շատ օգտակար են շաքարային դիաբետի ժամանակ։

Սպիտակ սունկ

Սպիտակ սնկերը օգտակար սպիտակուցների առումով չեմպիոններ են համարվում։ Սպիտակ սնկի մեկ կիլոգրամն ավելի շատ պրոտեին է պարունակում, քան նույն քաշի տավարի միսը։ Ճարպերն էլ քիչ են։

Այս սնկերը բարերար ազդեցություն են թողնում սրտանոթային համակարգի վրա։

«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել

Բացի այդ, սպիտակ սունկը մեծ քանակությամբ աղեր է պարունակում։ Դա է պատճառը, որ սնկով հնդկաձավարը հիանալի միջոց է երկաթի պակաս ունեցողների և սակավարյունության կանխարգելման համար։

Грибной сезон
© Sputnik / Юрий Кавер
Սպիտակ սունկ

Հակացուցումներ

Սնկի սիրահարները պետք է հիշեն, որ սնկերը կարող են սննդային լուրջ թունավորման պատճառ դառնալ։ Խորհուրդ է տրվում սունկ գնել միայն խանութից, որտեղ ոչ թարմ կամ թունավոր սնկի հանդիպելու հավանականությունը ցածր է։ Թունավորում կարող են առաջացնել ոչ միայն թունավոր, այլև ուտելի, բայց որդնած կամ հին սնկերը։

Այս մթերքը մարսելու համար օրգանիզմից շատ ժամանակ է պահանջվում։ Դա է պատճառը, որ սննդաբանները խորհուրդ են տալիս սունկն ուտել ճաշին, որպեսզի օրգանիզմը մարսելու ժամանակ ունենա (մոտ 5 ժամ)։ Խորհուրդ չի տրվում նաև անտառային մթերքն համադրել այլ սպիտակուցների՝ ձկան, մսի և լոբազգիների հետ։ Հիանալի տարբերակ է սնկի հետ մատուցել խավարտներ` պաստա, բանջարեղեն, հաց և բրինձ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում

Հաճախակի և շատ սունկ օգտագործելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդության։ Բանն այն է, որ սնկերը պարունակում են խիտին, որը մեր մարսողական համակարգը այն գրեթե չի մարսում։ Իսկ դրա ավելցուկը կարող է գաստրիտի և ավելի լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ։

Запеченные грибы с начинкой
Խորոված լցոնած սունկ

Կարևոր է իմանալ, որ մինչև 10 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում սննդակարգում սունկ ներառել, քանի որ նրանց օրգանիզմն ընդունակ չէ այն մարսել։

Սունկը հակացուցված է նաև մարսողական համակարգի սուր բորբոքային պրոցեսների ժամանակ (գաստրիտ, խոց, պանկրեատիտ, լյարդի հետ կապված խնդիրներ)։

61
թեգերը:
թունավորում, օրգանիզմ, սունկ
Ըստ թեմայի
Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուրինջ ենք ուտում
Ալեքսանդր Բաստրիկին

Ռուսաստանը կպայքարի նացիզմի վերստեղծման փորձերի դեմ․ ՔԿ-ում նոր բաժին է ստեղծվել

39
(Թարմացված է 01:14 18.09.2020)
Սեպտեմբերին Ռուսաստանի Քննչական կոմիտեում ստեղծվել է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված հանցագործությունների հետաքննության բաժին։

Ինչու և ինչի համար է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված առանձին ստորաբաժանման անհրաժեշտություն առաջացել, և ինչու է Ռուսաստանը պարտավոր արձագանքել արտերկրում զինվորական փառքի խորհրդանիշների պղծմանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

-Ալեքսանդր Իվանովիչ, վերջերս Քննչական կոմիտեում ստեղծվել է նացիզմի վերստեղծման և պատմության կեղծման հետ կապված հանցագործությունների հետաքննության բաժին։ Նորությունն աշխույժ քննարկումներ է առաջացրել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։ Պատմեք՝ ինչո՞վ էր պայմանավորված այդպիսի ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությունը։

-Ինչպես գիտեք՝ Նյուրնբերգի ռազմական դատարանի վճիռը կարևորագույն փուլ դարձավ Երկրորդ համաշխարհայինի պատճառների գնահատման հարցում։ Բոլորը պետք է հիշեն, որ Երկրորդ համաշխարհայինի սանձազերծման և ընթացքի համար պատասխանատու գլխավոր նացիստական հանցագործների գործողությունները հանցավոր են ճանաչվել։ Այնուամենայնիվ, այսօր, շարունակական տեղեկատվական պատերազմի պայմաններում, աճում է նացիզմի ռեաբիլիտացիայի փորձերի թիվն ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ արտերկրից, նաև տեսնում ենք ֆաշիզմի դեմ հաղթանակի հարցում մեր երկրի դերի կեղծ գնահատականներ։

Արդարությունը վերականգնելու համար հարկավոր է ակտիվացնել նմանատիպ երևույթներին հակազդող գործունեությունը։ Բացի այդ, մեր հասարակության ձգտումը՝ Հայրենիքի պաշտպանների հիշատակը հարգելու և պատմական ճշմարտությունը պաշտպանելու ուղղությամբ, օրենսդրական ձևակերպում ստացավ և այժմ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։

-Ինչո՞ւմն է նմանատիպ հանցագործությունների քննության բարդությունը։

-Թվում է, թե այս հանցակազմում ամեն ինչ ակնհայտ է ու պարզ։ Բայց դա այնքան էլ այդպես չէ, պարզության հետևում առանձնահատկություններ կան։ Հանցագործության հանգամանքները պարզելիս արձանագրում ենք ոչ միայն պատմական իրադարձություններին այս կամ այն արտահայտության անհամապատասխանության փաստը։

Իմաստն այն է, որ պարզվի անձի հակաիրավական գործողությունների շարժառիթն ու նպատակաուղղվածությունը, ինչպես նաև հանցակազմի օբյեկտիվ կողմը, որն այս դեպքում կարող է արտահայտվել ԽՍՀՄ գործունեության մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելով։

Դրա հետ կապված՝ նացիզմի վերստեղծման մասին հոդվածով նախաքննության որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև մշակված քննչական փորձը քննչական կոմիտեի կառուցվածքում առանձնացված ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտություն են առաջացրել։ Բացի այդ, առանձին հետաքննվող փաստերի միջազգային բնույթը նույնպես հմտությունների և գիտելիքների կենտրոնացում է պահանջում: Մանավանդ, որ այս խնդիրը, որքան էլ ցավալի է, ավելի ու ավելի հրատապ է դառնում։

-Բայց չէ՞ որ կարող են նաև առավել բարդ հանցագործություններ լինել, որոնք պատմության խորը վերլուծություն են պահանջում։ Արդյո՞ք ձեր աշխատակիցները կկարողանան հետաքննել դրանք։

- Նոր ստորաբաժանման կազմում կընդգրկվեն քննչական կոմիտեի քննիչները, ովքեր արդեն իսկ նման հանցագործությունների քննության փորձ ունեն։ Այդ աշխատակիցները, մասնավորապես, լայն գիտելիքներ ունեն ոչ միայն իրավագիտության, միջազգային իրավունքի, այլև պատմության ոլորտներում։ Նրանք պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանների արխիվային մեծ թվով փաստաթղթեր են ուսումնասիրել՝ քննելով նացիստների հանցագործությունների վերաբերյալ այլ քրեական գործեր, անհրաժեշտության դեպքում դիմելով գիտնականների օգնությանը։

 Հանցագործությունների անմիջական հետաքննությունից բացի՝ նոր ստորաբաժանումը համակարգող կենտրոնի դեր կկատարի՝ մեթոդական-վերլուծական օգնություն ցուցաբերելով տարածաշրջանային քննչական մարմիններին քրեական գործերի քննության հարցում:

-Այլ երկրներում նմանատիպ հանցագործությունների կամ նացիստական գաղափարախոսության տարածման համար քրեական հետապնդում գոյություն ունի՞։

-Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության քրեական օրենսգրքում պատասխանատվութուն է նախատեսված հակասահմանադրական կազմակերպությունների քարոզչական նյութերի տարածման համար, ընդ որում՝ մեծ պատասխանատվություն է սահմանում նյութերի տարածման համար, «որոնց բովանդակությունը կապված է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հետ»:

Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ

Բելառուսի հանրապետությունում նույնպես նացիզմի ռեաբիլիտացիայի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։

Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչպես են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում խրախուսվում ՍՍ ստորաբաժանումների նախկին զինծառայողների կազմակերպությունների ստեղծումը, որոնց գործունեությունը հանցավոր է ճանաչվել Նյուրնբերգի ռազմական տրիբունալի կողմից։ Ուկրաինայում դպրոցականներին տանում են ծաղիկներ դնելու նացիստների գերեզմաններին, որոնք մասնակից են եղել խաղաղ բնակչության զանգվածային սպանություններին, հերոսացնում են նրանց, ովքեր համագործակցել են հիտլերյան Գերմանիայի հետ: Եվրոպայում գլուխ են բարձրացնում ռևանշիստները և նեոնացիստները, մասնավորապես, նրանք ակտիվանում են Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում: Այդպիսի երևույթները, կարծես, դեռ չեն վախեցնում այդ երկրների իշխանություններին, սակայն հետագայում դրանք կարող են կործանարար ազդեցություն ունենալ հանրային գիտակցության վրա։

39
թեգերը:
Քննչական կոմիտե, նացիզմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Abrams տանկեր և այլ սպառազինություն․ ի՞նչ են անում ամերիկացիները Բելառուսի սահմանների մոտ
Ֆինները դեռ չեն պատժվել. համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորները ՌԴ ՔԿ են դիմել
Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году.

Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ լրացուցիչ էլեկտրագնացքներ կաշխատեն

0
Անկախության օրը Գյումրիում տոնելու ցանկություն ունեցողներին հնարավորություն է տրվում այնտեղ հասնել արագընթաց գնացքով։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ։

«Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ: Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ:

Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

0