Դոնալդ Թրամփ, արխիվային լուսանկար

Կրեմլի «դավադիր» պլանը՝ կործանել Ամերիկան, փրկել Թրամփին

193
(Թարմացված է 15:23 04.09.2020)
ԱՄՆ անկարգությունների պատասխանատուն Դոնալդ Թրամփն է և․․․․ Ռուսաստանը։ Փորձարկելով ԱՄՆ նախագահի դեմ պայքարի բոլոր եղանակները՝ նրա վերընտրվելը թույլ չտալու նպատակով, «վաշինգտոնյան ճահիճը» վերադարձել է ակունքներին՝ ամեն ինչի համար ռուսներն են մեղավոր։

Պյոտր Ակոպով

2016թ․-ին նրանք օգնեցին Դոնալդ Թրամփին և հիմա էլ են օգնում, ընդ որում՝ հիմա խաղադրույքը ոչ թե սոցցանցերում վախ և ատելություն առաջացնելու վրա է, այլ ամերիկյան փողոցներում։ Զարմանալի չէ․ առհասարակ «погром»-ը (ավերածությունը) ռուսերեն բառ է։ Բայց ինչպե՞ս է այդպես ստացվում․ չէ՞ որ բոլորորվին վերջերս ամերիկյան ԶԼՄ-ները բոլորին հավատացնում էին, որ բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ են և ճիշտ, այսինքն՝ ուղղված են ռասիզմի և ոստիկանության անիրավությունների դեմ, այն ամենի, ինչի մարմնացումն է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ–ի սուպերզենքը կիրառվել է սեփական ժողովրդի դեմ. ի՞նչ է տեղի ունեցել

Եվ ժողովրդական զայրույթը կօգնի միավորել ընտրողներին, որոնք անհամբեր սպասում են նոյեմբերին, որ քվեարկեն Բայդենի օգտին և Սպիտակ տնից դուրս շպրտեն սրիկա ու ռուսների դրածո Թրամփին։ Իսկ հիմա ի՞նչ, ստացվում է՝ ճիշտ ցույցերը հրահրում էին սխալ ռուսնե՞րը։

Պարզվում է՝ այդպես էլ կա, և չնայած այդ մասին դեռ չի հայտարարում ինքը՝ Ջո Բայդենը, բայց արդեն սկսել են խոսել Կոնգրեսի ակնառու դեմոկրատները։ Օրինակ՝ Ադամ Շիֆը՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի ղեկավարը, Թրամփի «ռուսական կապերի» գլխավոր հետաքննողն ու իմպիչմենտի փորձի նախաձեռնողներից մեկը։ Ահա թե ինչ է նա վերջերս ասել CNN-ին․
-Չորս տարի առաջ, Դանա, ռուսներն օգտագործում էին BlackLivesMatter շարժումը, համացանցում սեփական պրովոկացիոն բեմադրություններն էին տեղադրում, որպեսզի ժողովրդին ռասայական տարբերությունների հողի վրա իրար դեմ հանեն։ Եվ մենք պետք է․․․
-Իսկ հիմա չե՞ն անում։
-Նրանք կրկին անում են ամեն ինչ, ինչ կարող են, իրենց ԶԼՄ-ներում և ոչ միայն, որ նորից մեծացնեն այդ պառակտումը։

Այսինքն՝ ռուսները պառակտում են Ամերիկան ոչ միայն սեփական ԶԼՄ-ներում (ինչպես ես եմ անում հենց հիմա՝ ՌԻԱ Նովոստիի կայքում), այլ նաև ամերիկյան սոցցանցերում և ոչ միայն, այսինքն՝ ամերիկյան քաղաքաների փողոցներում․ ստացվո՞ւմ է։ Այս զառանցանքը չէր կարող չմեկնաբանել ամերիկյան ԶԼՄ-ների գլխավոր թրամփիստ (այսինքն՝ հակաթրամփային մեյնսթրիմի շարքում սպիտակ ագռավ) Fox News-ի հեռուստահաղորդավար Տակեր Կառլսոնը։

«Ձեզ ֆեյք նորություններով էին կերակրում թշնամական պետության գործակալները, որը, ի լրումն ամեն ինչի, գաղտնի կառավարում է Facebook-ը։ Ամեն ինչ ճիշտ է, տիկնայք և պարոնայք, Ռուսաստանը կեղծ անկարգություններ է ստեղծել և մեղադրել Ջո Բայդենին։ Դա լուսին կատարած թռիչքի պես բան է, միայն թե ավելի խորամանկ։ <...>»։ «Դա ռուսական բեմարդությո՜ւն է»։ Լո՞ւրջ։ Ուզում եմ հավատալ, որ 2020թ․-ի ամռան վերջում մարդիկ կծիծաղեն դրա վրա։ Իրոք զվարճալի է։ Մյուս կողմից՝ Twitter-ում հսկայական քանակությամբ դեմոկրատներ առաջին անգամ հավատացել էին դրան, այնպես որ այս անգամ էլ, ո՞վ գիտի, նույնպես կարող են հավատալ։

Բայց պետք է արժանին հատուցել Ադամ Շիֆին․ նա գոնե հետևողական է։ Թեև ակնhայտ է, որ լիակատար խենթ է և շտապ բուժման կարիք ունի։ Վատ է զգում մարդը։ Բայց նա ընդամենը մեկն է՝ մեծ կուսակցությունից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Դեմոկրատական կուսակցության մյուս ղեկավարների մասին։ Նրանք խելագար չեն, ամենևին։ Պարզապես ստախոսներ են։

Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը

Դեմոկրատների առաջնորդների ստախոսությունը բնավ էլ նորություն չէ, բայց հիմա նրանք «օդում կոշիկները փոխելու» բացառիկ ունակություն են ցուցաբերում։ Մի քանի րոպե առաջ ժխտում էին անկարգությունների փաստը և խոսում արդար ցույցերի մասին, իսկ հիմա ստիպված են ընդունել զանգվածային անկարգություններն ու բռնությունները։ Թրամփը տեղի ունեցածը համարում է ներքին ահաբեկչություն, իսկ դեմոկրատները ակնարկում են Ռուսաստանին։

Պարզ բան է․ լավ մարդիկ դուրս են եկել բողոքելու, նրանց խառնվել են ռուսական քարոզչության զոհ դարձած վատ, չար մարդիկ։ Եվ այդ ամենի նպատակը, պարզվում է, ոչ թե Թրամփի պարտությանն է ուղղված, այլ նրա հաղթանակին․ այդպիսի խորամանկ ծրագիր ունի Պուտինը։

Խելագարությո՞ւն է։ Ոչ, պարզապես անելանելի իրավիճակ։ Բանն այն է, որ դեռևս այս գարնան սկզբին պարզ էր (չնայած հասարակական կարծիքի մանիպուլյատիվ հարցումներին), որ Թրամփը մոտենում է հաղթական վերընտրմանը, և ո՛չ իմպիչմենթի փորձը, ո՛չ նրա հանդեպ ատելության հրահրումը (ինչով զբաղվում էին գրեթե բոլոր ամերիկյան ԶԼՄ-ները՝ նրա նախագահության ամբողջ ընթացքում) ոչ մի արդյունք չեն տվել, կամ էլ հակառակ արդյունքն են ապահովել։

Բայց շուտով ԱՄՆ հասավ կորոնավիրուսը, տնտեսությունը սկսեց անկում ապրել, իսկ ամռանը սկսեցին «ռասայական» խմորումները, և դեմոկրատները որոշեցին, որ այ հիմա հաստատ կարող են խորտակել Թրամփին։

Սակայն ո՛չ տնտեսական խնդիրները, ո՛չ զանգվածային անկարգությունները չեն հարվածել նախագահին։ Հակառակը, որքան երկար է այս ամենը շարունակվում, այնքան Թրամփն ավելի շատ միավորներ է հավաքում։ Նա կրկնում է, որ Ամերիկային «օրենք ու կարգ է հարկավոր», և ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են սկսել նրա հետ համաձայնել։

Դեմոկրատները (իսկ անկարգությունների մեծ մասը հենց նրանց ղեկավարած նահանգներում և քաղաքներում են տեղի ունենում) արդեն վաղուց պետք է ինքնուրույն փորձեին կարգուկանոն հաստատել իրենց տարածքներում, որպեսզի դադարեին բարձրացնել Թրամփի վարկանիշը, բայց նրանց հետ է պահում նախընտրական մրցարշավը։

Չէ՞ որ այդ դեպքում Թրամփն իսկույն կասի․ «Տեսեք՝ ես ասում էի, որ պետք է վերջ դնել անկարգություններին, վերջապես ինձ լսեցին»։ Դեմոկրատների մոտ լիակատար «ցունգցվանգ» է․ ինչպիսին էլ լինի հաջորդ քայլը, աջակցեն բողոքի ցույցերին թե խոստովանեն դրանց բռնի բնույթը, նրանց վիճակը միայն վատանալու է։ Ըստ ամենայնի՝ նրանք ընտրել են ավերածությունները զգուշավոր կերպով խոստովանելու մարտավարությունը՝ մեղքը Թրամփի և Ռուսաստանի վրա գցելով։ Երկուսը մեկում, չնայած դեմոկրատների հնարած իրականության մեջ դա նույն բանն է․ «ռուսների Թրամփը»։

Ահա և Բայդենի շտաբի վերջին հայտարարությունը․ «Նախագահ Թրամփը հույս ունի, որ Վլադիմիր Պուտինը կրկին կաջակցի նրա թեկնածությունը և կօգնի թաքցնել իր արած սարսափելի սխալները, որպեսզի հենց ինքը լինի մեր պետության ղեկին և առաջնորդի այն դեպի սպասվող բազմաթիվ խնդիրները։ Եվ նա չի ուզում, որ Ամերիկայի ժողովուրդն իմանա, թե ինչ քայլեր է ձեռնարկում Պուտինը՝ Թրամփի վերընտրման հարցում աջակցելու համար, կամ ինչու է միջամտելն այդքան կարևոր Պուտինի համար, քանզի Թրամփի արտաքին քաղաքականությունը նվեր է Կրեմլին»։

Ամերիկացիների համար այսքան ստորացուցիչ հայտարարությունը արձագանք էր ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռետկլիֆի վերջին որոշմանը՝ դադարել Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի անդամների համար բանավոր ճեպազրույցներ կազմակերպել՝ նվիրված առաջիկա նախագահական ընտրություններում անվտանգության ապահովման հարցերին: Այժմ նրանց տեղեկություն կտրամադրեն միայն գրավոր տեսքով։

Իհարկե, դա արվում է Թրամփին հատկացվող պուտինյան օգնությունը թաքցնելու համար, ինչպես հայտարարում է Բայդե՞նը։ Ավաղ, Ռետկլիֆի խոսքով՝ պատճառը շատ պարզ է․ տեղեկությունների արտահոսք, ընդ որում՝ աղավաղված բնույթի։

Ի՞նչ է ասել Ռեդկլիֆը։ Այն, որ Ադամ Շիֆի նման դեմոկրատները ԶԼՄ-ներին տալիս են միայն Ռուսաստանին վերաբերող տեղեկությունները, անտեսելով Չինաստանի մասին լուրերը։ Այստեղ կարևորը ոչ թե այն է, թե որքան կարելի է վստահել նախագահական ընտրություններին արտասահմանյան միջամտության վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալներին (կրկի՞ն հաքերներն են և սոցցանցերում հասարակական կարծիք ձևավորող օգտատերերը), շատ ավելի հետաքրքիր է, որ նույնիսկ հատուկ ծառայությունները բացահայտ խոսում են կոնգրեսականների՝ Թրամփի դեմ պայքարելու համար իրենց տեղեկությունները աղավաղելու փորձի մասին։

Մյուս կողմից, իհարկե, մեծ առաջընթաց կա․ 2016թ․-ին հենց Օբամայի վարչակազմն էր հատուկ ծառայություններին ստիպում «ապացույցներ» սարքել՝ նախագահի թեկնածու Թրամփի «ռուսական կապերի» մասին, լրտեսել նրան, իսկ այժմ «խորքային պետությունը» ստիպված է մարտեր մղել միայն Կոնգրեսի և ԶԼՄ-ների օգնությամբ։ Ամեն դեպքում , այս փոփոխությունը կրեատիվի մակարդակի վրա առանձնապես չի ազդել․ առաջվա պես ամեն ինչում Պուտինն է մեղավոր։

Շարունակ հրահրում է․ մե՛կ մարտին Պորտլենդում մտել էր ոստիկան Դերեք Շովինի մարմնի մեջ (որը սպանեց Ջորջ Բլեյքին, ինչից էլ սկսվեցին BlackLivesMatter ցույցերը), մե՛կ օգոստոսին Կենոշայում մտել էր 17-ամյա Կայլ Ռիտտենհաուսի մարմնի մեջ, որը կրակել էր իր վրա հարձակված երկու «ռասայական խտրականության և ոստիկանական բռնությունների դեմ պայքարողների» վրա, մե՛կ նորից վերադարձել է Պորտլենդ, որպեսզի Մայքլ Ռեյնոլի անվան տակ կրծքին արձակված կրակոցով սպանի թրամփիստ Ահարոն Դանիելսոնին։ Եվ ձեռքի հետ էլ, գրավելով Վաշինգտոնի քաղաքապետին կից հանձնաժողովի բոլոր անդամների մարմինները, առաջարկում է մայրաքաղաքից հանել կամ գոնե ձևափոխել Վաշինգտոնի և Ջեֆերսոնի բոլոր արձանները։

Պատկերացնելն անգամ սոսկալի է, թե ինչերի են ընդունակ այս ռուս հրահրողները մինչև ընտրությունները մնացած երկու ամսում․ չկա այնպիսի նողկալի քայլ, որ նրանք չեն անի, միայն թե օգնեն Թրամփին վերընտրվել։

«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան

Մեկ էլ տեսար՝ Թրամփի վրա մահափորձ կազմակերպեցին, որ հետո մեղադրեն դեմոկրատներին և Բայդենին։ Կամ միանգամից Բայդենին կսպանեն, որպեսզի իրենց դրածո Թրամփը հաստատ մնա Սպիտակ տանը։ Բայց ոչինչ չի ստացվի․ բոլորն էլ գիտեն, որ ռուսները թունավորում են սարսափելի «Նովիչոկ»-ով, որը չի սպանում, այլ միայն Կրեմլ տանող հետքեր է թողնում։ Հստակ հետքեր, ճիշտ նույնքան երևացող, որքան ԱՄՆ նախագահի ընտրություններում «ռուսական հետքը»։

193
թեգերը:
Բողոքի ակցիա, Կրեմլ, Ընտրություններ, ԱՄՆ, Ռուսաստան, Դոնալդ Թրամփ
Ըստ թեմայի
Հայերի դիրքորոշումը երկփեղկված է. Սարգսյանը` ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին
COVID-ը և ընտրությունները. ԱՄՆ-ում դրանք կանցկացվեն 3 ամսից, ՀՀ-ում էլ՝ 7 սարի հետևում չեն
Քանյե Ուեսթը սկսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը. նա արել է առաջին քայլը
Որոշված է. Քանյե Ուեսթը կառաջադրվի ԱՄՆ նախագահի ընտրություններում
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք էր անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Կանգնեցրեք Ալիևին և Էրդողանին. Մերկելի նստավայրի մոտ ակցիա է տեղի ունեցել

8
(Թարմացված է 22:33 30.09.2020)
Ցուցարարների ձեռքերում «Կանգնեցրեք Ալիևին», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնեցրեք Թուրքիային» և նմանատիպ գրություններով պաստառներ էին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի մայրաքաղաքում այսօր հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել Հայաստանի ու Արցախի դրոշներով։

Акция в поддержку армян и Карабаха (30 сентября 2020). Берлин
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան հայ համայնքի ներկայացուցիչները։ Ցուցարարների ձեռքում «Կանգնեցրեք Ալիևին», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան» գրություններով պաստառներ էին։

Акция в поддержку армян и Карабаха (30 сентября 2020). Берлин
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Ակցիան կազմակերպել էր Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդն  և ԳԴՀ–ում Հայ առաքելական եկեղեցու թեմը։ Բողոքի ցույցից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նամակ է փոխանցվել, որում ներկայացված է եղել Արցախում տիրող իրավիճակը, ինչպես նաև գրված է եղել ԳԴՀ–ի կառավարությանն ուղղված պահանջները։

Акция в поддержку армян и Карабаха (30 сентября 2020). Берлин
Գերմանիայի մայրաքաղաքում հանրահավաք է անցկացվել ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի

Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջել են

 1. Դատապարտել Ադրբեջանի հարձակումն ու նրա կողմից մարդու իրավունքների ոտնահարումը

2. Ազդել թուրքական կառավարության վրա` այդ երկրի իշխանություններին սանձելու համար

3. Կոչ անել ադրբեջանական կողմին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` ի բարօրություն մարդկանց ու ամբողջ տարածաշրջանի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

8
թեգերը:
Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
23 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական
Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական

24
(Թարմացված է 22:24 30.09.2020)
Բաշար Ասադի խորհրդականը կարծում  է, որ  Թուրքիան, բորբոքելով հակամարտությունը, ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պաշտոնական Անկարան Արցախում հակամարտություն է հրահրում` ցանկանալով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում ու աշխարհում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։

«Այժմ մենք կարող ենք ԼՂՀ–ում տեսնել, որ Թուրքիան իսկապես հակամարտություն է հրահրում, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ հակամարտության բորբոքմանը», – ասել է Շաաբանը։

Ըստ նրա` Թուրքիան այդպիսով  ձգտում է մեծացնել  իր տարածաշրջանային ու միջազգային դերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Օտարերկրյա վարձկաններն Արցախում սպառնալիք են տարածաշրջանի համար. ՌԴ-ն մտահոգված է

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

24
թեգերը:
Արցախ, Սիրիա, տարածաշրջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Մոսկվայում
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան