102-րդ ռազմակայան

Բաքուն դեռ սպասում է, որ Մոսկվան պարզաբանումներ կտա ՀՀ զենք մատակարարելու վերաբերյալ

133
Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարության փաստարկներն իրենց չեն բավարարել։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը դեռ սպասում է, որ Ռուսաստանը պարզաբանումներ կտա Հայաստան ռազմական բեռներ մատակարարելու վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ ադրբեջանական կողմին չի բավարարել այն պարզաբանումը, ըստ որի` ինքնաթիռներով շինանյութ է տեղափոխվել Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բեռները կարելի է այդ տարբերակներով մատակարարել, դրանից ելնելով՝ անհասկանալի է՝ ինչի հիման վրա է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ կերպով զինել Հայաստանին։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում ասել էր, որ ռուսական 102-րդ ռազմակայանում սոցիալական օբյեկտների շինարարություն է ընթանում, բեռնափոխադրումների աննշան ակտիվությունը դրա հետ է կապված։ Շոյգուն նշել էր, որ նաև զորակոչ է իրականացվում, ինչը նույնպես փոխադրումների ծավալի աճի է հանգեցրել։

Ավելի վաղ Բաքվում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Ըստ այդ հաղորդագրությունների` Ալիևն ասել է, որ հուլիսյան իրադարձություններից հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան:

133
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը
Նաղդալյանը խոսեց Ադրբեջանին զենք վաճառողների ու խոցված Hermes 900–ի մասին
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Ռուսական զենք. ցուցադրվել է «Տորնադո Ս»-ի համար նախատեսված խելացի հրթիռը
NordStar ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն

12
(Թարմացված է 18:56 18.09.2020)
Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից ևս 2 չարտերային չվերթ է ծրագրվում դեպի Երևան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին։ Թռիչքները կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Տոմսերի վաճառքը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)»,- տեղեկացնում են դեսպանությունից։

Ո՞ր ավիաընկերություններն են վերսկսել կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Նշենք, որ ավիատոմսի արժեքը 14.700 ռուբլի է։

Չվերթերին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերության գրասենյակ։

12
թեգերը:
Դոմոդեդովո, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի 6 նոր չվերթ կկայանա. թռիչքների օրերն ու ժամերը հայտնի են
Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր կիրականացվեն
Թուրքիա. արխիվային լուսանկար

Ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը վթարի է ենթարկվել թուրքական Անթալիայում

9
(Թարմացված է 18:46 18.09.2020)
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի հետևանքով տուժել է 7 մարդ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատում:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցչին:

Ավելի վաղ E1.RU պորտալը հայտնել էր, որ Ալանի շրջանում, լեռնային ճանապարհի վրա ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Ըստ նրանց տեղեկության` վթարի հետևանքով 7 մարդ է տուժել։ Բայց այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։

«Այո, ավտոբուսի մասնակցությամբ  վթար եղել է։ Դեպքի մանրամասները պարզվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։

Բայց Անթալիայի Ճանապարհային ոստիկանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ուրբաթ օրը ՌԴ-ից եկած զբոսաշրջիկների ավտոբուսով վթարներ չի եղել:

«Նման վթարների մասին հաղորդում չի ստացվել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նույն E1.RU պորտալի` զբոսաշրջիկները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, այդ թվում կոտրվածքներ, վնասվածքներ գլխի շրջանում։

9
թեգերը:
ավտոբուս, ավտովթար, Զբոսաշրջիկ, ռուս, Թուրքիա
Ըստ թեմայի
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
«Շենգավիթում» 30-ամյա ծննդկան է մահացել. բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել
Ի՞նչ կապ կա գարդասիլի պատվաստման և 17-ամյա աղջկա տեսողական խնդիրների միջև. մանրամասներ
Շտապօգնության մեքենա, արխիվային լուսանկար

Ավտովթար Աբովյան քաղաքում. 16 և 18 տարեկան տուժածների վիճակը ծանր է

0
(Թարմացված է 20:11 18.09.2020)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և ուղևորին. նրանք տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ավտովթար է տեղի ունեցել Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 15։20-ին։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում 18-ամյա Նորայր Ն.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Չայնիի ոլորաններում բախվել են Geely–ն և Opel–ը. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և 16-ամյա ուղևոր Մուշեղ Հ․-ին։ Նրան հոսպիտալացրել են Աբովյանի ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Իսկ վարորդը հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Բժիշկները վարորդի և ուղևորի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), շտապօգնություն, հիվանդանոց, ուղևոր, Վիրավոր, վարորդ, վթար, Աբովյան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Խոշոր վթար Կոտայքում. տուժածներից մեկը հղի կին է
Ողբերգական վթար Գեղարքունիքում. մեքենան հայտնվել է Սևանա լճում, վարորդը՝ տեղում մահացել
Վթար և վրաերթ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում
Վթարի է ենթարկվել Ապարանի հոգևոր հովիվը. նա հոսպիտալացվել է