Միջերկրական ծով

Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

62
Աթենքի ու Անկարայի միջև լարվածությունն աճում է: Կրակի վրա յուղ են լցնում թուրքական բանակի զորավարժությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ծանծաղուտի վիճելի հատվածում սեյսմիկ հետախուզության պատճառով Հունաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Թուրքիան օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը Միջերկրական ծովի արևելյան մասում հրետանային զորավարժություններ անցկացնելու միջազգային ծանուցում է հրապարակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նավապետներին խորհուրդ է տրվում խուսափել զորավարժությունների շրջան այցելելուց։

Ինչ կարևոր դերակատարություն ունի Հայաստանը Թուրքիայի նկրտումները զսպելու գործում

Հիշեցնենք` օգոստոսին թուրք-հունական հարաբերությունները հերթական անգամ սրվեցին։ Թուրքիան հայտարարեց, որ իր «Oruç Reis» նավը սկսել է սեյսմիկ հետախուզություն անցկացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը բացառապես իր տնտեսական գոտին է համարում։ Սեյսմիկ հետախուզության մասին ծանուցումից հետո Հունաստանն ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարեց, երկրի Զինված ուժերը բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Հանուն աթոռի, ոչ թե ժողովրդի․ ի՞նչ կտան Թուրքիային հայտնաբերված գազի հանքաշերտերը

62
թեգերը:
Հունաստան, Զորավարժություններ, Ծով, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը. Նաղդալյան
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային անհապաղ հեռանալ իր ափերից․հայտարարություն
Նոր լարում. թուրքական հորատանավը սեյսմիկ հետազոտություններ է անելու Կիպրոսի ծանծաղուտում
Մոսկվայի և Անկարայի միջև քողարկված դիվանագիտական կրակոցներ են. որտեղ է թաքնված խնդիրը

ՌԴ-ում անչափահաս քույրերին բռնաբարելու և սպանելու մեջ կասկածվողը ձերբակալվել է. տեսանյութ

15
(Թարմացված է 20:35 18.09.2020)
Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը 40-ամյա Վիտալի Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվություն տրամադրողին կես միլիոն ռուբլի էր խոստացել։ Խոստման հաջորդ օրը նա հայտնաբերվեց։

Յարոսլավլի մարզում ձերբակալվել է Ռիբինսկի բնակիչ Վիտալի Մոլչանովը, որը կասկածվում է իր ընկերուհու երկու անչափահաս դուստրերի բռնաբարության և սպանության մեջ, «Լենտային» ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Life Shot Telegram-ի տվյալներով ՝ անչափահաս քույրերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց հետո Մոլչանովը փորձել է ինքնասպան լինել այն բնակարանում, որտեղ կատարել է հանցագործությունը: Բայց հետո փախել է։ Ոստիկանները նրան հայտնաբերել են որոնողական աշխատանքների ընթացքում։ Նա պառկել էր թփերի մեջ էր ՝ փորձելով թաքնվել, իսկ ձերբակալության ժամանակ իրավապահներին դիմադրություն ցույց չի տվել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը Վիտալիա Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվության համար կես միլիոն ռուբլի պարգև էր խոստացել։

Ավելի վաղ ՔԿ - ն հրապարակել էր Ռիբինսկի (Յարոսլավսկի մարզ) բնակարանում քրեագետների աշխատանքի կադրերը, որտեղ հայտնաբերվել էին 8 և 13 տարեկան քույրերի մարմինները: Նրանց սեպտեմբերի 15-ի ցերեկը մահացած էր գտել մայրը, երբ աշխատանքից տուն էր վերադարձել։ Աղջիկների մարմինները վրա բռնության հետքեր են եղել։

ՌԴ Քննչական կոմիտեի Յարոսլավլի մարզի քննչական մարմինների կողմից ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն) քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու փաստը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասով (բռնաբարություն), որը զուգորդվել է նախկինում հարուցված քրեական գործի հետ:

Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Հանցագործության կատարման մեջ կասկածվողը սպանված աղջիկների մոր ընկերն է, որը 2019 թվականի դեկտեմբերին էր ազատ արձակվել բանտից՝ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում ՝ սպանության համար պատիժը կրելուց հետո: Որոշ աղբյուրների տվյալներով ՝ Ռիբինսկում բռնաբարված և սպանված աղջիկները Օմսկի քրեական հետախուզության նախկին ղեկավարի դուստրերն են եղել: Նրանց մայրը ամուսնալուծությունից հետո համացանցում ծանոթացել է նոր ընտրյալի հետ, իսկ մեկ ամիս անց Օմսկից տեղափոխվել է Ռիբինսկ` նրա մոտ։

15
թեգերը:
Ձերբակալում, Անչափահաս, Բռնաբարություն, Սպանություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երեխան կարող է բռնության տեսարանը դարձնել իրենը. հոգեբանը` համացանցի վատ հետևանքի մասին
Փաշինյանն անդրադարձել է նախարարի` «եկեղեցիների տարածքում բռնաբարություն չի լինի» մտքին
NordStar ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն

21
(Թարմացված է 18:56 18.09.2020)
Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից ևս 2 չարտերային չվերթ է ծրագրվում դեպի Երևան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին։ Թռիչքները կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Տոմսերի վաճառքը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)»,- տեղեկացնում են դեսպանությունից։

Ո՞ր ավիաընկերություններն են վերսկսել կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Նշենք, որ ավիատոմսի արժեքը 14.700 ռուբլի է։

Չվերթերին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերության գրասենյակ։

21
թեգերը:
Դոմոդեդովո, չվերթ, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Եկատերինբուրգ–Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանություն
Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսի գինը 94 հազար դրամի սահմաններում է
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի 6 նոր չվերթ կկայանա. թռիչքների օրերն ու ժամերը հայտնի են
Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր կիրականացվեն
Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

Ինչու՞ վարչապետի տիկինն անձամբ չի հանձնել նվերները արյունաբանականում բուժվող փոքրիկներին

3
(Թարմացված է 20:51 18.09.2020)
Աննա Հակոբյանը նշել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են մնալ իր աջակցության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Լուրը նա հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում ու լուսանկարներ հրապարակել։

«Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ չկարողացա անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:

Анна Акопян подписывает подарки для детей с заболеваниями крови (18 сентября 2020). Еревaн
Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ՝ «Միշտ կլինեմ քո կողքին»,- գրել է Աննա Հակոբյանը։

Նա նաև շեշտել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իր աջակցության և հոգածության ներքո:

Հիշեցնենք, որ երեկ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Իր որոշման պատճառների մասին վարչապետի կինը չի նշել։ Նա վստահություն է հայտնել, որ իր գնալուց հետո էլ հիմնադրամի շահառու` քաղցկեղով հիվանդ երեխաները հուսալի և ապահով ձեռքերում կմնան։

Այն բանից հետո, երբ առողջապահության նախարարությունը հայտարարեց արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու որոշման մասին, երկու օրվա ընթացքում աշխատանքից հեռանալու դիմումներ գրեցին կենտրոնի 50-ից ավելի բժիշկներ, նաև ՀՀ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը։ Նրանք բաց նամակով դիմեցին Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերանայել Դանիելյանի հետ պայմանագրի լուծարումը։

Սեպտեմբերի 17-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Դանիելյանը կշարունակի պաշտոնավարել և որ ինքն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել նրա հետ աշխատանքային պայմանագիրը։

3
թեգերը:
Facebook, նվեր, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, երեխա, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
Գուրգեն Դաբաղյանը հայրիկ է դարձել. երգիչը լուսանկար է հրապարակել և հայտնել երեխայի սեռը
Գիտես` սաղ կյանքս վարչապե՞տ եմ եղել. Փաշինյանը խորոված է սարքել տավուշցի երեխաների համար
Դպրոցի ճամփան դժվար է, երկար... Սալուտցիները սպառնում են դասի չուղարկել երեխաներին