Բրեդ Փիթ

Բրեդ Փիթը նոր ընկերուհի ունի. նրան «բռնացրել են» մոդելի հետ

66
(Թարմացված է 01:12 28.08.2020)
56-ամյա Բրեդ Փիթի նոր ընկերուհին լեհական ծագումով գերմանացի մոդել 27-ամյա Նիկոլ Պոտուրալսկին է։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ դերասան Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր ընկերուհի ունի։ Շոու բիզնեսի նորությունները պատմող E! պարբերականը գրում էր, որ հոլիվուդյան աստղին տեսել են Փարիզի օդանավակայանում։ Նա իր նոր ընկերուհու հետ մասնավոր ինքնաթիռ է նստել՝ Ֆրանսիայի հարավ ուղևորվելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nico (@nico.potur)

«Նրանք համբուրվում էին, և Բրեդը շատ ուշադիր էր աղջկա նկատմամբ։ Նրանք հանրային վայրում էին, բայց դա, կարծես թե, Փիթին քիչ էր անհանգստացնում»,- ամերիկյան ամսագրի հետ զրույցում նշել է ականատեսը։

Նա շատ հեռուն է գնացել․ Բրեդ Փիթը մտադիր է Ջոլիից «վրեժ լուծել»

56-ամյա Բրեդ Փիթի նոր ընկերուհին լեհական ծագումով գերմանացի մոդել 27-ամյա Նիկոլ Պոտուրալսկին է։ Նա նման է Անջելինա Ջոլիին և Իրինա Շեյքին։ Աղջկա մասին շատ բան հայտնի չէ. նա մոդելային կարիերան սկսել է 10 տարի առաջ և հիմա համագործակցում է մի քանի խոշոր գործակալությունների հետ։ Նիկոլը վաղուց լուսանկարվում է Elle Germany ամսագրի շապիկի համար։

«Շոկի մեջ էի»․ Ալիա Շովքեթը խոսել է Բրեդ Փիթի հետ հարաբերությունների մասին

Նիկոլը Բրեդից փոքր է 30 տարով։ Ի դեպ, նա որդի ունի՝ Էմիլը, որին անվանում է իր լավագույն ընկերը։

Իսկ Բրեդ Փիթը 6 երեխաների հայր է՝ 3-ը նրա և Անջելինա Ջոլիի համատեղ զավակներն են, 3-ը՝ որդեգրված։

66
թեգերը:
ամուսնալուծություն, դերասանուհի, դերասան, Անջելինա Ջոլի, ընկերուհի, Բրեդ Փիթ
Ըստ թեմայի
Անջելինա Ջոլին անկեղծ էսսե է գրել. նա ուզում է տեսնել թոռներին
Բրեթ Փիթը նորից է կոտրում նախկին կնոջ սիրտը
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը խախտում են ինքնամեկուսացման կանոնները
Անջելինա Ջոլիին նկարահանման հարթակից շտապ տարհանել են ռումբի առկայության պատճառով
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

«Դու հպարտ հայուհի ես»․ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը

69
(Թարմացված է 17:15 30.10.2020)
Ամուսնու արտասովոր նվերն անչափ հուզել է Քիմ Քարդաշյանին։ Հեռուստաաստղին ծննդյան 40-ամյակի առթիվ «շնորհավորել է» հանգուցյալ հայրը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անմոռանալի նվեր է ստացել իր ամուսնուց՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթից, ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Քանյեն արել է ամեն ինչ, որպեսզի Քիմի հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հոլոգրաֆիայի տեսքով շնորհավորի դստեր տարեդարձը։

Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորում է» դստերն ու նշում, որ հպարտանում է իր աղջկանով։

Նա շեշտում է, որ իր համար ամենագեղեցիկ բանն ընտանիքի, երեխաների հանդեպ Քիմի հոգատարությունն է։ Ռոբերտ Քարդաշյանը չի մոռանում նաև շնորհակալություն հայտնել դստերը՝ հայկական արմատներից չկտրվելու համար։

«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայր եմ»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։

Քիմն անչափ հուզվում է ամուսնու անակնկալից։

Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հոլոգրաֆիա՝ դրախտից․ հենց իմ ծննդյան օրը Քանյեն ամենամտածված անակնկալը մատուցեց։ Այն այնքան իրական է թվում, որ ես լցված եմ էմոցիաներով ու արցունքներով։ Մենք այն նայում ենք էլի ու էլի։ Շնորհակալ եմ, Քանյե, այս հիշողությունների համար, որն ինձ հետ կմնա մի ամբողջ կյանք»,-հրապարակմանը կից գրել է Քիմը։

Հիշեցնենք, որ Քարդաշյանն իր ծննդյան 40-ամյակը նշել է հոկտեմբերի 21-ին։

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և ունեն 4 երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Երեխաներից երկուսին զույգի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

69
թեգերը:
շնորհավորանք, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ
Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը
«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

521
(Թարմացված է 17:11 30.10.2020)
Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում։ Ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի հետևանքների մասին վկայող տեսանյութեր ու լուսանկարներ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։

Նույն աղբյուրի տեղեկություններով` Իզմիրում քանդվել է առնվազն 6 շենք։

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։

 

521
թեգերը:
Զոհ, Ավերածություններ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին
Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

0
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են մարտական պատրաստության կենտրոն, որտեղ մարզում են նորակոչիկներին։

«Ողջ մնալու արվեստը» կենտրոնն ամեն օր մարտական պատրաստություն է անցկացնում Արցախում մարտական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների համար։

Մասնակիցներին ընտրում են` հաշվի առնելով առողջական վիճակն ու տարիքը` տղամարդկանց դեպքում մինչև 60 տարեկան, կանանց համար` 50։  Ընդհանուր մարտական պատրաստություն է անցկացվում բոլոր մասնակիցների համար, այնուհետև նրանք խմբերի են բաժանվում և յուրացնում ողջ մնալու, առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու, լեռնագնացության հմտությունները, ինչպես նաև մարտավարություն և հոգեբանություն։

Խմբային պարապմունքներին անցնելուց առաջ մեկ ժամանոց նախավարժանք է անցկացվում։ Ամենազվարճալի պահն այն է, երբ աղջիկներն անցնում են տղաների վրայով։  Տղամարդիկ կատակում են, որ արդեն գիտեն բոլոր աղջիկների քաշը, իսկ երբ աղջիկները մոտենում են նրանց, խնդրում են բաց թողնել իրենց։ Նախավարժանքի ժամանակ հաճախ լսվում է  «օդ» հրահանգը (օդից հարձակում – խմբ.)։  Մասնակիցներին սովորեցնում են ճիշտ դրսևորել իրենց օդային գրոհների կամ անօդաչուների հարձակման դեպքում, ինչն այս պատերազմի նորույթներից է։  Հրահանգիչ Արամե Զարգարյանը վստահեցնում է, որ պատրաստությունն անցկացվում է հաշվի առնելով մարտական գործողությունների բոլոր մանրուքները, մասնակիցներն էլ սովորում ամենակարևորը` գոյատևել մարտական տարբեր պայմաններում։

Ի դեպ, նա աղջիկներին զիջումներ չի անում. իր համար բոլոր մարտիկները հավասար են։

Մարկոսյան Աստղիկն ամեն կերպ օգնում էր թիկունքային աշխատանքներին, բայց որոշեց մարտական պատրաստություն անցնել այն դեպքի համար, եթե հանկարծ ռազմաճակատում զգան նաև իր կարիքը։ Աղջիկը փորձել է կապ հաստատել կանանց ջոկատների հետ, բայց մինչ նրանցից պատասխան ստանալը  սովորում է այն տարրական բաները, որոնք պետք է իմանալ ճակատ մեկնելուց առաջ։  Խոստովանում է, որ ամենադժվարն առաջին օրերն էին, քանի որ օրգանիզմը սովորում է ծանրաբեռնվածությանը, իսկ հետո արդեն հեշտ է։ Ի դեպ, նա պատրաստ է նաև ճակատ մեկնել, միայն թե իմանա, որ ոչ ոքի չի խանգարի ու զինծառայողների համար բեռ չի դառնա։

17 տարեկան Սարգիս Մարգարյանը նույնպես կցանկանար ճակատ մեկնել, բայց որպես կամավոր նրան չընդունեցին տարիքի պատճառով։  Մարտի դաշտում 5 ընկեր և 2 եղբայր ունի և փորձում է սովորել անհրաժեշտն ու նրանց օգնության մեկնել, թեև համոզված է, որ նրանք առանց իրեն էլ հիանալի գլուխ են հանում։

«Մեզ անհրաժեշտ են ռազմական գիտելիքները, քանի որ ապրում ենք պատերազմող երկրում։ Ցանկալի է, որ բոլորը կարողանան զենք օգտագործել ու մարտական գործողություններ կատարել», – ասում է Սարգիսը։

Պատրաստություն են անցնում նաև բազմաթիվ մեծահասակներ։ Նրանցից մեկը վայելում է հրահանգչի հատուկ ուշադրությունը` 45 տարեկան ֆրանսահայ Քերողլյան Հրայրը, որը ծնվել է Լիբանանում։ Որդու հետ պատերազմը սկսվելուն պես շտապել է հայրենիք։  Տղային Սյունիքի մարզ են ուղարկել, իսկ ինքը պատրաստություն է անցնում ու պատրաստ է մեկնել առաջնագիծ։ Ասում է՝ կարողանում է մեքենաներ նորոգել, և իր հմտությունները կարող են օգտագործվել հակառակորդի դեմ։ Նա ընդհանրապես կարծում է, որ ժամանակն է բոլոր սփյուռքահայերն անեն իրենց ընտրությունն ու դադարեցնեն հավերժական թշնամու ագրեսիան։

«Ես սփյուռքահայ եմ։ Ցեղասպանությունը ուսերիս վրա 45 տարի շալկած եմ։ Եվ հիմա չեմ ուզեր տեսներ անգամ մը ևս ջարդվենք։ Չեմ ուզեր անտարբեր մնալ։ Անկարելի է», – ասում է նա։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020