Միխեիլ Սաակաշվիլի

«Աստված վկա, ես ուզում էի` ավելի լավ լիներ». Սաակաշվիլին վերադառնում է Վրաստան

84
(Թարմացված է 14:35 27.08.2020)
Միխեիլ Սահակաշվիլին ասել է, որ յոթ տարի Վրաստանում չի եղել, բայց մշտապես հետաքրքրվել է երկրի կյանքով։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է վերադառնալ հայրենիք։ Նա տեսաուղերձ է հղել։

«Ուկրաինան իմ երկրորդ տունն է։ Ժամանակին ես այստեղ եկա իմ գլխավոր տնից՝ քաղցր Վրաստանից։ Ես Ուկրաինան սիրում էի դեռ ուսանողական տարիներից, ամենածանր ժամանակներում հենց Ուկրաինան ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին ես կամ` առանց պայմանների ու պահանջների, և ես դա շատ եմ գնահատում»,–ասել է Սաակաշվիլին։

Քաղաքական գործիչը խոստովանել է, որ միշտ լավն է ցանկացել իր ժողովրդին։

«Աստված վկա, ես ուզում էի, որ իմ ժողովրդի համար լավ լինի։ Ուզում էի, որ իմ ժողովուրդն ավելի լավ ապրի, ավելի հարուստ։ Այդուհանդերձ, թույլ տված սխալների համար ուզում եմ բոլորից ներողություն խնդրել...»,- ասել Է Սաակաշվիլին։

Նա նշել է, որ այն յոթ տարիների ընթացքում, երբ ինքը չի եղել Վրաստանում, մշտապես հետաքրքրվել է երկրի կյանքով։ Շատ բան, որ ստեղծվել է իր պաշտոնավարման տարիների ընթացքում, պահպանվել ու գործում է:

«Միևնույն ժամանակ, երբ ես Վրաստանի վերաբերյալ նորություններ եմ լսում եմ, հասկանում եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է ավելի հարուստ լինել, ու մեզ մոտ դա կստացվի: Ես վերադառնում եմ»,– ասել է քաղաքական գործիչը։

«Դե, փառք Աստծո»․ Պեսկովը Սաակաշվիլուն «վատ նախանշան» է անվանել

Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին։ Վրաստանում նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, մի քանիսի համար նա հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման:

Պյոտր Պորոշենկոն 2015թ․-ին Սաակաշվիլուն հրավիրեց Ուկրաինա, քաղաքացիություն շնորհեց նրան և նշանակեց Օդեսայի մարզի ղեկավար։ 2017թ․-ի հուլիսին Պորոշենկոն նրան զրկեց քաղաքացիությունից, իսկ որոշ ժամանակ անց Սաակաշվիլին ընդհանրապես արտաքսվեց Ուկրաինայից։ Զելենսկին ընտրվելուց հետո չեղարկեց նախորդ նախագահի որոշումը։

Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում

 

84
թեգերը:
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
«Caucasus Online»-ի բաժնետոմսերը Բաքվին վաճառելը ինչո՞վ է սպառնում Հայաստանին
Թե ինչպես էր Սաակաշվիլին փորձում նետվել տանիքից. տեսանյութ
Սաակաշվիլի vs Ավակով. Ուկրաինայում իրար դեմ են դուրս եկել հայն ու վրացին
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

24
(Թարմացված է 15:13 29.09.2020)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

24
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Բուրգ լե Վալանս

«Արցախը հայկական է, հայկական էլ կմնա». ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետ

45
(Թարմացված է 14:56 29.09.2020)
Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքում մոտ 600 ցուցարար է մասնակցել այսօրվա հանրահավաքին, ևս մեկ ցույց երեկոյան է նախատեսված։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Ֆրանսիական Բուրգ Լե Վալանս քաղաքում այսօր հանրահավաք է անցկացվել` ի աջակցություն Արցախի և հայ ժողովրդի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ավելի քան 600 մարդ է հավաքվել։ Նրանք ծածանել են Հայաստանի և Արցաի հանրապետությունների դրոշները։ Ելույթ են ունեցել հայ համայնքի, նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Քաղաքապետ Մարլեն Մուրիերն իր ելույթում լիարժեք աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։

«Ես իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին և նրանց կողքին եմ, ինչպես ամեն անգամ, որովհետև այս պայքարը ճշմարիտ է։ Դրա արմատներն արցախյան հողում «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի նման խորն են։ Նրանց համար, ովքեր կասկածում են`այս հողը հայկական է և հայկական էլ կմնա»,– իր ելույթում նշել է տիկին Մուրիերը։

Նշենք, որ Բուրգ Լե Վալանսում ցույց է նախատեսված նաև այսօր երեկոյան։

2014 թվականին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Բուրգ Լե Վալանսի և Արցախի Շուշիի քաղաքների միջև։ Իսկ օրեր առաջ հրապարակել էինք, որ Բուրգ Լե Վալանս քաղաքում ծածանվող Արցախի դրոշի պատճառով մի խումբ ադրբեջանցիներ մտել էին քաղաքապետարան և սպառնալիքներ հնչեցրել քաղաքապետի հասցեին` պահաջնել հանել դրոշը։ Իսկ քաղաքապետ Մարլեն Մուրիերը հրապարակում էր արել` ադրբեջանցիներին հիշեցնելով, որ սա Ադրբեջանը չէ, և այստեղ գործում են ֆրանսիական օրենքները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

45
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Փորձագետը ներկայացրել է ադրբեջանական կողմի զոհերի հերթական ցանկը, որում 80 անուն կա
Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան
Ադրբեջանը երկու օր շարունակ գնդակոծել է Մարտունին. տեսանյութ
Акция протеста союза молодежи АРФ Дашнакцутюн возле офиса ООН в связи с эскалацией в Карабахе (29 сентября 2020). Еревaн

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

0
(Թարմացված է 15:19 29.09.2020)
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են հրաժարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից։ Այս պահանջով ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունն այսօր երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ։

«Պահանջը մեկն է, որ միջազգային կառույցները հրաժարվեն երկակի ստանդարտներից և հստակ գնահատական տան` ով է ագրեսորը, ինչպես նաև հստակ գնահակատական տան Թուրքիայի ներգրավվածությանը կոնֆլիկտին, որը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության աճին և նոր մարդկային կորուստների»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ՄԱԿ–ն ունի ստանձնած պարտավորություններ անդամ երկրների նկատմամբ։

ՄԱԿ–ի հստակ գնահատականը Արցախում տեղի ունեցող պատերազմին ու դրանում ներագրավված կողմերին, ակցիայի մասնակիցների համոզմամբ` կանխելու է հետագայում նման գործողույունների հնարավորությունը։

«Ռազմական ճակատում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը պետք է նաև դիվանագիտական ճակատում հստակ արձագանքներ ստանա, և հաջորդ անգամ շատ ավելի երկար մտածի նման ոտնձգություն սկսելուց առաջ»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

Քննարկումը նախաձեռնել է Էստոնիան։ Հարցի քննարկման ժամանակ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

0