Քանյե Ուեսթ. արխիվային լուսանկար

Ինչու հենց Լուիզիանայում. Ուեսթը ներկայացրել է ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը

76
(Թարմացված է 13:52 23.08.2020)
Նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վճարել 500 դոլար։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններում Լուիզիանա նահանգում որպես թեկնածու գրանցվելու համար։ Տեղեկությունը հաղորդում է ABC News-ը։

Ուեսթի փաստաբանը հայտնել է, որ նա փաստաթղթերը ներկայացրել է ուրբաթ` վերջնաժամկետից մի փոքր առաջ։ 

Ռեփերի փաստաբանը հավելել է նաև, որ նա փաստաթղթերը ներկայացրել է փոխնախագահի թեկնածու Միշել Թիդբոլի հետ։

Ի դեպ, Լուիզիանայում, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս նահանգների, ընտրողների գրանցման համար հազարավոր ստորագրությունների հավաքման ընթացակարգը պարտադիր պայման չէ: Գրանցվելու համար անհրաժեշտ է պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վճարել 500 դոլար։

«Չեմ վիճի՝ Հիսուսն արքա է»․ Քանյե Ուեսթն ընդունել է իր ձախողումը

Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հուլիսի 15-ին` Օկլահոմա նահանգի ընտրահանձնաժողովում։ Նա խոստացել է, որ եթե նախագահ դառնա, Ամերիկան կվերածվի Վականդուի (հորինված, արտաքին աշխարհից թաքնված երկիր, որը հիշատակվում է Marvel–ի ֆանտաստիկ քառյակի մասին կոմիքսների շարքում)։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Հանրապետականների կողմից առաջադրվում Է Թրամփը, դեմոկրատներից՝ նախկին փոխվարչապետ Ջո Բայդենը։

Հիշեցնենք, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնու մետ վերջին շրջանում առողջական վիճակի վատթարացում էր նկատվում, քանի որ նա անձի երկբևեռ (բիպոլյար) խանգարում ունի։ Նա սոցցանցերում տարօրինակ գրառումներ էր անում, հետո երբեմն նաև ջնջում դրանք։

Հայ չէ, բայց հայի փեսա է. Քանյե Ուեսթը դասվել է Forbes–ի միլիարդատերերի շարքում

76
թեգերը:
թեկնածու, Նախագահ, ԱՄՆ, Քանյե Ուեսթ
Ըստ թեմայի
«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին
«Գիտեմ, որ ցավեցրել եմ քեզ». Քանյեն հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քիմից
«Քանյեն ինձ հունից հանեց»․ Քարդաշյանի ամուսնու նոր կոշիկները զայրացրել են մուսուլմաններին
Акция протеста армянской общины у посольства Азербайджана в Париже (29 сентября 2020). Париж

Պաստառներ՝ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

9
(Թարմացված է 00:50 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա ավելացրեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

 «Առաջին անգամն է որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար», - հավելեց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թուլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։

«Նախկինում դա հաճախ էր լինում, հիմա՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

9
Автомобильный пункт пропуска Верхний Ларс

Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը

295
(Թարմացված է 23:56 29.09.2020)
Վրաստանը թույլ չի տվել Հայաստանի և Ադրբեջանի զինուժի համար բեռների փոխադրումն իրականացնել իր տարածքով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի տարածքը չի օգտագործվելու որևէ երկրի ռազմական կարիքների համար, այդ մասին Հայաստանն ու Ադրբեջանն իրազեկված են։ Վրացական Առաջին ալիքի հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

«Խոսքը վերաբերում է Վրաստանի տարածքը որևէ երկրի ռազմական կարիքների նպատակով տարանցման համար օգտագործելուն։ Մենք դրանց կոշտ «ոչ» ենք ասում։ Այս մասին գիտեն մեր հարևանները և հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշմանը»,– նշել է Սեսիաշվիլին։

Նա ընդգծել է, որ Վրաստանը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ցանկացած սցենարի: Սեսիաշվիլին շեշտել է, որ Թբիլիսին կողմերին հրադադարի կոչ է անում:

Նրա խոսքով` տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը Վրաստանի շահերից է բխում:

 

295