Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը

Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Բեռլինի օդանավակայան

170
(Թարմացված է 15:03 22.08.2020)
Ինտերակտիվ քարտեզի համաձայն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի մոտակայքում գտնվող Թեգել օդանավակայանում։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ինքնաթիռը, որում գտնվել է Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, վայրէջք է կատարել բեռլինյան օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով FlightRadar ծառայության տվյալներն։

FlightRadar ծառայության տվյալների համաձայն՝ Bombardier Challenger 604 ինքնաթիռը չվերթ է կատարել Օսկից Բեռլին։

Այն Բեռլին է ժամանել տեղի ժամանակով 8:47-ին (Մոսկվայի ժամանակով 9:47-ին)։

Ծառայության տվյալներով՝ նշանակետը պետք է լիներ Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանը։ Սակայն ինտերակտիվ քարտեզի համաձայն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի մոտակայքում գտնվող Թեգել օդանավակայանում։ Այն մոտ է Բեռլինի կենտրոնին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռը, որով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը Տոմսկից թռչում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան տեղափոխել են № 1 շտապօգնության հիվանդանոց: Առողջապահության նախարարության տարածաշրջանային կենտրոնից ՌԻԱ Նովոստիին ասել էին, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր: Բուժման և ախտորոշման համար ներգրավված են տարբեր պրոֆիլների մասնագետներ։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում (ԿՊՀ) ենթադրում են, որ իրենց ղեկավարին թունավորել են` թեյին խառնելով ինչ-որ բան։ Հիմնադրամի Տոմսկի ստորաբաժանման տվյալներով ՝ նախօրեին Նավալնին իրեն լավ էր զգում։

«Ֆինանսական դաշինք»․ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվում են դոլարից

Հիվանդանոցում ասում էին, որ թունավորումը Նավալնու վիճակի հնարավոր պատճառներից մեկն է։ Հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինչենկոն հայտնել էր, որ հետազոտության արդյունքում պացիենտի արյան ու մեզի մեջ թույնի հետքեր չեն հայտնաբերվել։

Ավելի ուշ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախոսկին ասել էր, որ բժիշկների կարծիքով՝ հիմնական ախտորոշումն այն է, որ Նավալնու նյութափոխանակությունը խախտվել է, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի պարունակությունը կտրականապես իջել է։

Բեռլինյան Cinema for Peace կազմակերպությունը ընդդիմադիր գործչին բեռլինյան «Շարիտե» կլինիկա տեղափոխելու նախաձեռնությամբ է հանդես եկել ու ինքնաթիռ է ուղարկել Օմսկ։

170
թեգերը:
ինքնաթիռ, հիվանդ, հիվանդանոց, Գերմանիա, Ռուսաստան, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը
Ինչ են անում ԱՄՆ-ի զինվորականները Լեհաստանում
Իրանի դեմ պատժամիջոցներ․ ԱՄՆ-ն կկարողանա՞ հասնել ուզածին
Հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

93
(Թարմացված է 01:06 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա շեշտեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

«Առաջին անգամն է, որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը, բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար»,- ասաց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թույլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։ 

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ, որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

93
թեգերը:
դեսպանատուն, Ադրբեջան, Բողոքի ակցիա, հայ, ֆրանսիացի, Ֆրանսիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Автомобильный пункт пропуска Верхний Ларс

Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը

345
(Թարմացված է 23:56 29.09.2020)
Վրաստանը թույլ չի տվել Հայաստանի և Ադրբեջանի զինուժի համար բեռների փոխադրումն իրականացնել իր տարածքով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի տարածքը չի օգտագործվելու որևէ երկրի ռազմական կարիքների համար, այդ մասին Հայաստանն ու Ադրբեջանն իրազեկված են։ Վրացական Առաջին ալիքի հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

«Խոսքը վերաբերում է Վրաստանի տարածքը որևէ երկրի ռազմական կարիքների նպատակով տարանցման համար օգտագործելուն։ Մենք դրանց կոշտ «ոչ» ենք ասում։ Այս մասին գիտեն մեր հարևանները և հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշմանը»,– նշել է Սեսիաշվիլին։

Նա ընդգծել է, որ Վրաստանը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ցանկացած սցենարի: Սեսիաշվիլին շեշտել է, որ Թբիլիսին կողմերին հրադադարի կոչ է անում:

Նրա խոսքով` տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը Վրաստանի շահերից է բխում:

 

345