Գոհար Իսկանդարյան

ԱՄՆ–ն չի կարող որևէ բան պարտադրել Իրանին. Իսկանդարյան

78
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների վերականգնման խնդրին։ 
Իսկանդարյան. «ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ ԱՄՆ-ի ծրագրերն ուղղակի տապալվելու են»

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի դիտարկմամբ` իրականում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԱՄՆ–ն ինքնակամ դուրս է եկել այն պայմանագրից, որը 2015թ.–ին կնքվել էր Իրանի ու «վեցնյակի» միջև, հետևաբար հիմա չի կարող որևէ բան պարտադրել կամ թելադրել Իրանին կամ որևէ բան պահանջել այդ երկրից։

«Խնդիրն այն է, որ ԱՄՆ–ն ցանկանում է կյանքի կոչել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 2231–րդ բանաձևը, որի համաձայն` եթե Իրանը շեղվի պայմանագրի կնքումից, ապա նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ։ Բայց փաստ է նաև այն, որ ՄԱԳԱՏԵ–ն ու մյուս երկրները հավաստում են պայմանագրից Իրանի չշեղվելու իրողությունը, և այն որ այդ երկիրը խախտումներ չի իրականացրել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Իսկանդարյանի պնդմամբ` դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ օգոստոսի 4-ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ–ն վերստին բարձրացրեց Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի հարցը, բայց տասն օր անց նախաձեռնությունը տապալվեց, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը կիրառեցին վետոյի իրենց իրավունքը։ 

«ԱՄՆ–ն կարող է տարբեր տեսակի փորձեր կատարել, սակայն միևնույն է, Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը դրանից չի փոխվելու։ Մնում է, որ Միացյալ Նահանգները միակողմանի կամ իր դաշնակիցների հետ համատեղ որոշակի գործողություններ ծավալի Իրանի Իսլամական հանրապետության նկատմամբ»,– նշեց իրանագետը։ 

Ըստ նրա` ԱՄՆ–ն այդուհանդերձ իր հետագա բոլոր ծրագրերը պետք է համաձայնեցնի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Բացի դրանից, բարդ հարաբերություններ են ստեղծվել Դոնալդ Թրամփի ու Մեծ Բրիտանիայի վարչապետի միջև, լարվածություն կա նաև ԱՄՆ–ի նախագահի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, ինչն իրանագետին հիմք է տալիս եզրակացնելու, որ Անվտանգության խորհրդում ԱՄՆ–ի ներկայացրած ծրագրերն ուղղակի տապալվելու են։

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են, իսկ աշխարհն ավելի անվտանգ է դառնալու, քանի որ իրանցիները չեն կարողանա ստանալ ՀՕՊ ռուսական միջոցներ, չինական տանկեր ու այն ամենը, ինչը սպառնում է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը։ 

Հայաստանը ՄԱԳԱՏԷ–ից 2000 «միջուկային» թեստ կստանա

78
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ՄԱԳԱՏԷ, պատժամիջոցներ, Գոհար Իսկանդարյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի տնօրենին հրավիրել է Երևան
Կադիրովն ասել է, որ Չեչնիայի բնակիչներն իր հետ միասին ուզում են պատժամիջոցների ենթարկվել
Հայկական ԱԷԿ-ի դիագնոստիկան ավարտվել է, վերջին խոսքը ՄԱԳԱՏԷ–ինն է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Սլուցկու` պատժամիջոցները չեղարկելու կոչին

Հիասքանչ ու կատարյալ․ ոսկե հատմանը  համապատասխանող դեմք ունեցող աստղերի լուսանկարները

8
(Թարմացված է 18:16 23.01.2021)
  • Դերասանուհի Քիմ Քարդաշյան
  • Դերասանուհի Միշել Կիգան
  • Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ
  • Դերասանուհի Ամանդա Հոլդեն
  • Երգչուհի Ռիտա Օրա
  • Քեմբրիջի դքսուհի Կեյթ Միդլթոն
  • Անգլիացի հաղորդավարուհի Սյուզանա Ռայդ
  • Բրիտանացի հեռուստաաստղ Բիլի Ֆայերս
  • Բրիտանացի դերասանուհի Հոլի Ուիլոբի
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը առաջատար է բժիշկ Ռիկարդո Ֆրատիի կազմած կատարյալ դեմք ունեցող աստղերի շարքում։ Բժիշկ Ֆրատին Լոնդոնում կոսմետիկ ու պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար է։ Sputnik –ի ֆոտոշարքում դիտեք՝ ովքեր ունեն ցանկալի դիմագծեր։

Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին համեմատել է հայտնի կանանց դեմքերի համաչափությունը ոսկե հատման կանոնի հետ։

Մաթեմատիկական հավասարությունը մշակվել է հին հույների կողմից. այն դիտարկում է դեմքի կատարյալ համաչափությունը որպես 3:2:3։ Դեմքի հարաբերակցությունը որոշվում է քթի հանդեպ ճակատի, ծնոտի հանդեպ՝ քթի վերլուծության ճանապարհով։

Հենց այդ հաշվարկների շնորհիվ է ցանկում հայտնվել Քիմ Քարդաշյանը․ «Նրա դեպքի կառուցվածքը շուռ տված եռանկյունի է հիշեցնում։ Դա հաճախ որպես ամենացանկալի դեմքի ձևի օրինակ են բերում», - ասել է բժիշկ Ֆրատին, չբացառելով, որ աստղը պլաստիկ վիրաբույժների օգնության է դիմել։

Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից

Ամենայն հավանականությամբ` քթի ծայրի ռինոպլաստիկայի օգնությանն է դիմել նաև արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որը նույնպես հայտնվել է Ֆրատիի ցանկում։ Նրա կարծիքով՝ Սասեքսի դքսուհին Դիսնեյի արքայադստեր դեմք ունի։

«Կատարյալների» ցանկում են հայտնվել նաև հեռուստաաստղեր Հոլի Ուիլոուբին ու Սյուզաննա Ռիդը, նաև դերասանուհի Միշել Կիգանը։

Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով

8
  • Դերասանուհի Քիմ Քարդաշյան
    © AFP 2020 / Jean-Baptiste Lacroix

    Դերասանուհի Քիմ Քարդաշյան

  • Դերասանուհի Միշել Կիգան
    © AP Photo / Joel C Ryan / Invision

    Դերասանուհի Միշել Կիգան

  • Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ
    © AFP 2020 / Paul Edwards / Pool

    Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ

  • Դերասանուհի Ամանդա Հոլդեն
    © AFP 2020 / Warren Allott

    Դերասանուհի Ամանդա Հոլդեն

  • Երգչուհի Ռիտա Օրա
    © AFP 2020 / Getty Images / Getty Images for SHEIN

    Երգչուհի Ռիտա Օրա

  • Քեմբրիջի դքսուհի Կեյթ Միդլթոն
    © AP Photo / Eddie Mulholland

    Քեմբրիջի դքսուհի Կեյթ Միդլթոն

  • Անգլիացի հաղորդավարուհի Սյուզանա Ռայդ
    © AP Photo / Jonathan Short / Invision

    Անգլիացի հաղորդավարուհի Սյուզանա Ռայդ

  • Բրիտանացի հեռուստաաստղ Բիլի Ֆայերս
    © AP Photo / Joel Ryan / Invision

    Բրիտանացի հեռուստաաստղ Բիլի Ֆայերս

  • Բրիտանացի դերասանուհի Հոլի Ուիլոբի
    © AP Photo / Joel Ryan / Invision

    Բրիտանացի դերասանուհի Հոլի Ուիլոբի

թեգերը:
Լուսանկար, դերասանուհի, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Հայաստանի հարավային դարպասները ցնցվում են, լեռները` ոչ. Սյունիքի ձմեռային գեղեցկությունը
NASA-ն չհրապարակված լուսանկարներ է ներկայացրել՝ նվիրված Hubble աստղադիտակի 30-ամյակին
Պուտինը, Փաշինյանն ու մյուսները. ինչպես են քաղաքական գործիչները պաշտպանվում կորոնավիրուսից
Լարի Քինգ

Մահացել է աշխարհահռչակ հեռուստահաղորդավար Լարի Քինգը

7
(Թարմացված է 17:41 23.01.2021)
87–ամյա հեռուստահաղորդավար Լարի Քինգն ավելի քան 50 000 հարցազրույց է անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է։ Այս մասին տեղեկանում են Twitter-ում լրագրողի պաշտոնական էջից։ 

Լարի Քինգը 87 տարեկան էր։ Նա մահացել է Լոս–Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։

Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

Դու երբեք մենակ չես լինի. մահացել է ֆուտբոլային աշխարհում հայտնի երգիչ Ջերի Մարսդենը

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հայտնի էր դարձել, որ Քինգը հոսպիտալացվել է, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա շաքարային դիաբետ ուներ, ինչպես նաև սրտի խնդիրներ։

7
թեգերը:
կորոնավիրուս, հաղորդավար, Մահ, Լարի Քինգ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը
Մահացել է Ազիզ Թամոյանը
Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը