Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը

«Քանյեն ինձ հունից հանեց»․ Քարդաշյանի ամուսնու նոր կոշիկները զայրացրել են մուսուլմաններին

309
(Թարմացված է 20:24 21.08.2020)
Գնորդներն ընկերության մարքեթինգային քայլն ընկալել են իբրև անհարգալից վերաբերմունք իսլամ դավանող մարդկանց նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայտնի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի ապրանքանիշը վիրավորել է մուսուլմաններին, հայտնում է The Sun-ը։

Ուեսթի ապրանքանիշը գերմանական Adidas ֆիրմայի հետ համատեղ նոր մարզակոշիկներ է թողարկել։

Yeezy մարզակոշիկների Boost 350 V2 մոդելները ստացել են Israfil և Asriel անվանումները։ Մահմեդականներին վիրավորել է, որ ընկերությունն օգտագործում է «Իսրաֆիլ» բառը՝ իսլամի չորս հրեշտակապետներից մեկի անունը, ինչպես նաև «Ազրիելը», որը նշանակում է «Ահեղ դատաստանի սուրհանդակ»։

Գնորդներն ընկերության մարքեթինգային քայլն ընկալել են իբրև անհարգալից վերաբերմունք իսլամ դավանող մարդկանց նկատմամբ։

«Անթույլատրելի է ծաղրել ուրիշ մարդկանց հավատքը», «Հրեշտակի անունը ասոցացնել կոշիկների հետ՝ հարգանքի բացակայություն է միլիոնավոր մուսուլմանների հանդեպ», «Քանյեն ինձ հունից հանեց․ նրա արարքն անթույլատրելի է»,- Twitter-ում գրել են մահմեդականություն դավանող օգտատերերը։

Ավելի վաղ օգտատերերը ծաղրում էին Քանյե Ուեսթին՝ նրա Yeezy ապրանքանիշի նոր կոշիկների համար։ Նրանք վստահ են, որ մարզակոշիկները շատ նման են խինկալու։ Ռեփերի շատ երկրպագուներ նրա բրենդի կոշիկներն «այլանդակ» են անվանել։

Քիմ Քարդաշյանի ամուսնուն մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում

Նշենք, որ Forbes ամսագիրը Քանյեին ճանաչել է միլիարդատեր` նրա ունեցվածքը գնահատելով 1,3 միլիարդ դոլար։ Այդ գումարի մեծ մասը՝ 1,26 միլիարդը, երգիչը ստացել է իր Yeezy ապրանքանիշից։ Սակայն համացանցում արդեն տեղեկություններ են հայտնվում բրենդի սնանկության և բացարձակ  ոչ եկամտաբերության մասին։

309
թեգերը:
մուսուլման, կոշիկ, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (213)
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի ամուսինը խնդրել է հանրապետականների օգնությունը
Քիմ Քարդաշյանի ամուսնուն մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում
«Սիրում է արքայադստեր նման հագնվել»․ Քիմ Քարդաշյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել
Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան

90
(Թարմացված է 09:18 31.10.2020)
Հունական Սամոս կղզում երկրաշարժի հետևանքով 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երեկ Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալությանը։

Ավելի վաղ հայտնի էր 20 զոհի և 786 վիրավորների մասին։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

90
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Պոմիդոր

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

246
Գերատեսչությունում նշել են, որ ստիպված են սահմանափակումներ մտցնել՝ լոլիկի վրա կրկին վարակ հայտնաբերելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է, քանի որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված լոլիկների վրա վտանգավոր վիրուսային հիվանդություն՝ PepMV է հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ տեսակապի միջոցով բանակցություններ է անցկացրել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի հետ։

«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստանի տարածք ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ Pepino mosaic virus վարակի հայտնաբերելու կապակցությամբ։ Ավելի վաղ հայ գործընկերներին այդ հիվանդության հայտնաբերման վերաբերյալ ծանուցում է ուղարկվել», - նշած է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը խնդրել է հայկական կողմից խստացնել Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի վերահսկողությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կարանտինի ենթակա ապրանքների վրա վիրուսի հայտնաբերման կրկնության դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Հայաստանից եկող կարանտինի ենթակա մթերքների ներկրման նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է երշիկեղենի խմբաքանակը ներկրել Հայաստան

«Ռոսսելխոզնադզորն» առաջարկել է առաջիկայում երկու երկրներում գործող ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցերով բանակցություններ անցկացնել։ Խորհրդակցության անցկացման օրն ավելի ուշ կհամաձայնեցվի։ Հայկական կողմն իր հերթին կտեղեկացնի ռուսական գերատեսչությանը ձեռնարկած քայլերի մասին։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համարժեք մոտեցումների մշակման հարցում։

Այս շաբաթ Ռուսաստանը հիշատակված վիրուսի պատճառով արդեն արգելել է լոլիկ ներկրել Բելառուսի չորս շրջաններից։

 

246
թեգերը:
վարակ, Ռուսաստան, Հայաստան, պոմիդոր
Ըստ թեմայի
Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը
Защитник прав человека Карабаха Артак Бегларян

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

0
(Թարմացված է 11:12 31.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020