Oruc Reis

Թուրքիան 320 մլրդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել Սև ծովում. Էրդողան

185
(Թարմացված է 17:29 21.08.2020)
Թուրքիայի նախագահն ասել է, որ իշխանությունը ծրագրում է երկիրն ապահովել սեփական գազով։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 320 մլրդ խմ բնական գազ է հայտնաբերել Սև ծովում։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Թուրքիան բնական գազ է հայտնաբերել Սև ծովի «Տունա-1» գոտում», - ասել է Էրդողանը:

Սա հայտնաբերված ամենախոշոր պաշարն է երկրի պատմության մեջ։ Նրա խոսքով ՝ իշխանությունը ծրագրում է սեփական բնական գազն օգտագործել մինչև 2023 թվականը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Միջերկրական ծովում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կենսական նշանակություն ունեն արտաքին Էներգակախվածությունը վերացնելու համար:

Ինչ կարևոր դերակատարություն ունի Հայաստանը Թուրքիայի նկրտումները զսպելու գործում

Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում թուրք-հունական հարաբերությունները կրկին սրվել են։ Թուրքիան հայտարարել է, որ իր Oruç Reis նավը հետազոտություններ է սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը համարում է իր տնտեսական գոտին: Սեյսմիկ հետախուզման մասին տեղեկությունից կարճ ժամանակ հայտարարվեց, որ Հունաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել: Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նաև, որ իր երկիրը կշարունակի սեյսմիկ հետազոտությունը և անպատասխան չի թողնի թուրքական նավերի վրա ցանկացած հարձակում:

Նոր լարում. թուրքական հորատանավը սեյսմիկ հետազոտություններ է անելու Կիպրոսի ծանծաղուտում

185
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, գազ, Սև ծով, Թուրքիա
Ըստ թեմայի
Հունաստանը կարող է Հաագայի դատարան դիմել Թուրքիայի հետ տարածքային վեճի պատճառով
Հունական և թուրքական նավերի միջև միջադեպ է գրանցվել. ԶԼՄ
Ինչպես պետք է Հայաստանն իրեն պահի թուրք–հունական կոնֆլիկտում. թուրքագետի մեկնաբանությունը
Պուտինն ու Բայդենը

Այժմ ՌԴ–ի հետ հստակ բազա կա. Բայդենը թվարկել է Պուտինի հետ հանդիպման գլխավոր արդյունքները

74
(Թարմացված է 22:52 16.06.2021)
Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը դրական է գնահատել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի փոխհարաբերությունները պետք է կանխատեսելի ու կայուն լինեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպման տոնայնությունը դրական էր։ Ես կատարեցի այն, հանուն ինչի եկել էի Պուտինի հետ հանդիպման», – ասել է ԱՄՆ առաջնորդը` գնահատելով բանակցությունների արդյունքները։

Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում միջազգային խնդիրներ են քննարկվել։

«Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա», – ընդգծել է նա։

Բայդենի խոսքով` քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է` Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։

«Հիմա մենք Ռուսաստանի հետ աշխատանքի և հարաբերությունների կառուցման հստակ բազա ունենք։ Հաջորդ 6-12 ամիսները ցույց կտան` Ռուսաստանին ու ԱՄՆ–ին հաջողվել է ռազմավարական երկխոսության սկիզբ դնել, թե ոչ», – ասել է նա։

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

Պատասխանելով նոր սառը պատերազմին վերաբերող հարցին` Բայդենը հայտարարել է, որ այն չի բխում ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից։

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ դղյակում։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել

 

74
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, ԱՄՆ, Ռուսաստան
Պուտինն ու Բայդենը

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

145
(Թարմացված է 22:13 16.06.2021)
Բայդենի տված նվերի մասին հայտնել է CNN–ի աղբյուրը, իսկ Պուտինի փոխանցած նվերի մասին` Պեսկովը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բյուրեղապակյա քանդակ և արևային ակնոց է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նա ասել է, որ Բայդենը «Aviator» ապրանքանիշի ակնոց է նվիրել, որից նաև ԱՄՆ նախագահն է դնում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահն իր գործընկերոջը «Մոսկվա» անվանումով գրասենյակային հավաքածու է նվիրել (խոխլոմա ոճով):

Հիշեցնենք` երկու երկրների ղեկավարների ժնևյան բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են շուրջ հինգ ժամ:

Գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում իրենց հավատարմությունն են հայտնել ռազմավարական կայունության սկզբունքներին:

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

145
թեգերը:
նվեր, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, ԱՄՆ
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

0
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

0
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան