Լուիս Սուարեսը

«Իսկ եթե Սուարեսը քննարկի «Ուրարտու» տեղափոխվելու տարբերակը». հայկական ակումբը կատակել է

28
(Թարմացված է 16:38 21.08.2020)
Երևանի ֆուտբոլային ակումբը կատակել է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի խաղացողի տեղափոխության թեմայով:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի-Sputnik. Կատալոնական  «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տեսադաշտում: Ակումբի պաշտոնական հայտնվել է նրա լուսանկարը` կից հումորային գրառմամբ։

«Իսկ եթե Լուիս Սուարեսը քննարկի «Ուրարտու» տեղափոխվելու տարբերակը, այլ ոչ թե Այաքս», - Երևանի թիմի մարզաշապիկով ուրուգվայցի ֆուտբոլիստի լուսանկարն այսպես է մակագրվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդական «Այաքսը» մտադիր է վերադարձնել Սուարեսին, որը հիմա խաղում է «Բարսայի» «դրոշի» տակ:

28
թեգերը:
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ, Ուրարտու, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Կատալոնիա
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները
Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» ֆուտբոլային հանդիպման ամենավառ և հիշարժան պահերը լուսանկարներով
Լոլիկ

Ռուսաստանն արգելել է ավելի քան 52 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

13
(Թարմացված է 20:52 06.05.2021)
Բեռների արգելման համար հիմք է հանդիսացել լաբորատոր եզրակացությունը, որի համաձայն` Ռուսաստան ներկրվող արտադրանքի մեջ վնասակար վիրուսներ են եղել:

 

ԵՐԵՎԱՆ, մայիսի 6 - Sputnik. Ադրբեջանից ավելի քան 52 տոննա թարմ լոլիկ ապրիլին Ռուսաստանի մուտք չի գործել կարանտինային վնասակար օբյեկտների՝ լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) ու արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպի (Frankliniella occidentalis Perg) առկայության պատճառով: Տեղեկությունը հաղորդում է Ռոսսելխոզնադզորի կովկասյան միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վարչությունը ստուգել է Ադրբեջանից և Իրանից ներկրվող 39,656 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։

«Կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում ՌԴ տարածք չի թույլատրվել ներմուծել թարմ լոլիկի 3 խմբաքանակ (52,2 տոննա) Ադրբեջանից, ինչպես նաև ծաղկակաղամբի 2 խմբաքանակ (32,5 տոննա), թարմ պղպեղի 1 խմբաքանակ (16,6 տոննա) ու թարմ լոլիկի 2 խմբաքանակ (36 տոննա) Իրանից: Ռուսական շուկա չհասած արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 137 տոննա», - նշված է հաղորդագրության մեջ։

Բեռների արգելման համար հիմք է հանդիսացել Բույսերի կարանտինի համառուսական կենտրոնի Դաղստանի մասնաճյուղի լաբորատոր եզրակացությունը, որը հաստատել է ապրանքի մեջ վնասակար օբյեկտների առկայության փաստը:

ՌԴ «Բույսերի կարանտինի մասին» օրենքի խախտման համար բեռների սեփականատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել: Վարակված բեռները վերադարձվել են արտահանող երկրներ։

13
թեգերը:
լոլիկ, Ռուսաստան, Ադրբեջան
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Փոխհրաձգություն Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում, ավելի քան 20 զոհ կա. տեսանյութ

69
(Թարմացված է 20:17 06.05.2021)
Փոխհրաձգության հետևանքով մահացածների թվում նաև ոստիկանություն ներկայացուցիչ կա։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռիո դե Ժանեյրոյում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության հետեւանքով 23 մարդ Է մահացել։ Տեղեկությունը հայտնում է G1 կայքը:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել մետրոյում, Ժակարեզինյուում՝ քաղաքի հյուսիսային գոտում։

Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում

Զոհերի թվում են ոստիկանության մեկ սպա կա, 22 կասկածյալ։

Չինական հրթիռը շարքից դուրս է եկել և առաջիկա օրերին կարող է ընկնել Երկրի վրա

69
թեգերը:
Զոհ, կրակոց, Բրազիլիա
Մարիամ Զաքարյանի հավաքածուից

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

0
(Թարմացված է 21:59 06.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ Էկվադորում ուր որ է կավարտվի Լենինի դարաշրջանը, իսկ Հնդկաստանում այս շաբաթ մեծ հաջողության է հասել Ստալինը՝ հաստատ շատ կզարմանաք։

 

Փորձեք կռահել, թե ինչ է նշանակում Ույուրվկոս

Ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ Հնդկաստանի Ստալինը դեմոկրատ է և մի ժամանակ ճաղերի հետևում է հայտնվել իր ժողովրդավարական հայացքների պատճառով։ Շատ ճիշտ եք, խոսքն ընդամենն այն մասին է, որ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար է ընտրվել Ստալին անունով քաղաքական գործիչը՝ Մութհուվել Քարունանիդհի Ստալինը։ Ինչ վերաբերում է Էկվադորին, ապա, երևի գիտեք, որ վերջին տարիներին այնտեղ նախագահում էր Լենին Մորենոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի երկրորդ կեսին։

​Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ հեռավոր Էկվադորում  նախագահում էր մի մարդ, որի անունը Լենին է, սակայն մասնագետները պնդում են՝ Լատինական Ամերիկայում դա շատ սովորական երևույթ է, որովհետև անցած դարի 60-ական թվականներին՝ Կուբայի հեղափոխությունից հետո, Խորհրդային Միության և այդ պետությունների հարաբերությունները շատ  էին սերտացել, և կտրուկ ավելացել էր այն ծնողների թիվը, որոնք իրենց երեխաներին տալիս էին խորհրդային հայտնի առաջնորդների անունները։ Մի հանրահայտ օրինակ բերեմ։ Հաստատ լսել եք Շնագայլ Կառլոսի անունը։ Վենեսուելացի այդ ահաբեկիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման և գտնվում է Ֆրանսիայի բանտերից մեկում։ Նրա լրիվ անունն է Իլյիչ Ռամիրես Սանչես։ Ինչո՞ւ։ Հայրը՝ Խոսե Ռամիրեսը, Մարքսի և Լենինի ուսմունքների մոլի հետևորդ էր և ավագ որդուն անվանել էր Վլադիմիր, միջնեկին՝ Իլյիչ, իսկ կրտսերին, բնականաբար, Լենին։

​Ասենք, ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Չէ՞ որ մեզ մոտ՝ Հայաստանում էլ են տարածված այն անունները, որոնք առնչվում են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի և նրա զինակիցների հետ՝ Վիլեն, Վլադիլեն, վերջապես Լենդրոշ։ Շատերը կարծում են, թե դա նշանակում է Լենինյան դրոշ։ Այնինչ ի սկզբանե այդ անունը հնչել է այսպես՝ Լենտրոշ, այսինքն՝ Լենին, Տրոցկի, Շահումյան։ Իհարկե, Հայաստանում շատ ավելի տարածված են շեքսպիրյան անունները, մանավանդ՝ Համլետը , ինչը շատերը բացատրում են նրանով, որ մենք՝ հայերս, առանձնակի սեր ունենք մեծ անգլիացու հանդեպ։ Բայց վերջերս կարդացի, որ Մոսկվայի զագսերում միայն անցած տարի գրանցվել է առնվազն 5 Համլետ։ Իհարկե, շատ ճիշտ եք, չի բացառվում, որ այդ նորածինները Մոսկվայում ապրող հայերի երեխաներն են։

​Այո, հայերը սիրում են իրենց երեխաներին անսովոր անուններ տալ։ Ունեինք Ժակ և Շիրակ, վերջերս ունեցանք նաեւ Ջոբայդեն։ Այս վերջինն, ասում են` կատակ է. ինչևէ։ Սա նոր երևույթ չէ։ Դեռ դպրոցական տարիքում հայրս ու մայրս ինձ տարել էին Սև ծով։ Եվ, պատկերացրեք զարմանքս, երբ ավազին պառկած մի կին, որի ամուսինը լողում էր ափից բավական հեռու, հանկարծ վեր թռավ տեղից ու բղավեց. «Ժուլվեռն, հե՛տ արի, ես քեզ ասում եմ՝ հե՛տ արի, այ Ժուլվեռն»։ Ու հեռվից լսվեց ամուսնու զիլ ձայնը. «Բրդուճը պատրաստիր, գալիս եմ, Դեզդեմոնա ջան»։

​Բայց ասեմ ձեզ՝ եթե կարծում եք, թե մենք՝ հայերս, այս իմաստով եզակի ազգ ենք, չարաչար սխալվում եք։ Մի քանի տարի առաջ Նոր Զելանդիայում իշխանությունները հրապարակեցին մոտ 100 անունների ցուցակ և զգուշացրեցին քաղաքացիներին՝ այսպիսի անուններ համապատասխան մարմինները չեն գրանցելու։ Շատ արտասովոր անուններ կան այդ ցուցակում, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այս մեկը՝ «16 համարի ավտոբուսի կանգառ»։ Ծիծաղո՞ւմ եք, իսկ ես պատկերացնում եմ, որ ծնողները, որոնք նման ոչ կոնվենցիոնալ անունով են ցանկացել կոչել իրենց տղային, հանդիպել են հենց 16 համարի ավտոբուսի կանգառում և ուղղակի ցանկացել են որդու անվան միջոցով հավերժացնել իրենց սիրո մասին հիշողությունը։ Պարզապես չեմ պատկերացնում, թե հետո, երբ տղան դպրոց գնա, ինչպե՞ս է մայրը դուրս գալու պատշգամբ ու կանչելու բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղացող որդուն. «16 համարի ավտոբուսի կանգա՛ռ, արի տուն՝ դասերդ արա»։

Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը

​Բայց երևի թե տարօրինակ անունների ամենամեծ բազմազանությունը ժամանակին գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, և դա երբեմն կապված էր կոնկրետ իրադարձությունների հետ։ Վերջերս Վիքիպեդիայում կարդացի, որ կար նույնիսկ այսպիսի անուն՝ Դոգնած-Պերեգնած։ Ես հո լավ եմ հիշում Կոմիտասի փողոցի շենքերից մեկին փակցրած խռուշչովյան կարգախոսը. «Догнать и перегнать Америку!»։ Եվ վերջում, եկեք գրազ գանք, որ երբեք չեք կռահի, թե որտեղից է ծնվել էլի Սովետի ժամանակ տղաներից մեկին տված անունը՝ Уюрвкос։ Լավ, հուշեմ՝ դա եղել է ուղիղ 60 տարի առաջ։ Չկռահեցի՞ք։ Էդ դեպքում վերջին հուշումը՝ այդ երեխան ծնվել էր ապրիլի 12-ին։ Տեսաք, որ ճիշտ էի, երբ պնդում էի, որ կյանքում երբեք չեք կռահի, թե ինչ է նշանակում Уюрвкос։ Էլ չտանջեմ ձեզ և ասեմ, որ Уюрвкос  հապավումը բացվում է շատ հասարակ՝ «Ура, ЮРа В КОСмосе!»։ Իսկ դուք ասում եք՝ Դոգնած-Պերեգնած։

0
թեգերը:
անուն, ԽՍՀՄ, Վլադիմիր Իլյիչ Լենին, Իոսիֆ Ստալին, Հնդկաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը