Հայ զինծառայողները հրաձգության գործնական պարապմունքների ժամանակ

Հայաստանը չի մասնակցի «Տանկային բիաթլոնին», բայց․․․ ինչպես կանցնի «Բանակային խաղեր–2020»-ը

234
(Թարմացված է 20:12 21.08.2020)
«Բանակային խաղեր – 2020» միջազգային մրցումները կմեկնարկեն օգոստոսի 23-ին «Բանակ – 2020» ռազմատեխնիկական համաժողովին զուգահեռ, ու կավարտվեն սեպտեմբերի 5-ին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Տասներեք օրում կանցկացվեն երեսուն տեսակի ռազմատեխնիկական մրցումների հարյուրավոր փուլեր՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի և Ուզբեկստանի տարածքում։ Պրոֆեսիոնալիզմ ու հաղթանակի ձգտում կցուցադրեն հազարավոր լավագույն ռազմական մասնագետներ (ավելի քան 160 թիմ) 30 երկրներից։ Միջազգային մրցույթներից վեցը կանցկացվեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուզբեկստանում, մնացածը՝ Ռուսաստանում։

Ավելի վաղ 90 երկրից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի մասնակիցներ են հրավիրվել։ Բանակային խաղերին առաջին անգամ կմասնակցեն Սաուդյան Արաբիան, Եմենն ու Պաղեստինը։ «Հավատարիմ ընկեր» կինոլոգիական միջազգային մրցույթին առաջին անգամ կմասնակցի ռազմական կինոլոգների թիմն Իսրայելից։

Կորոնավիրուսի համավարակի շրջանակում կիրառվող սահմանափակումների պատճառով բոլորը չէ, որ կարողացել են ժամանել, իսկ Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան ու Շրի Լանկան հրաժարվել են 2020 թվականին իրենց տարածքում անցկացնել միջազգային բանակային խաղերը։

Մրցումների մեծ մասը՝ 24 տեսակ (այդ թվում՝ «Տանկային բիաթլոնը») կանցկացվեն Ռուսաստանի տարածքում։ Հայաստանում կանցկացվի ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» մրցույթը։

Մրցումների յուրահատկությունները

«ԱրՄԻ-2020» հարթակում հավաքվում են լավագույն մասնագետները, տեղական մակարդակի ընտրական մրցումների հաղթողները։ Օրինակ՝ Ռուսաստանում միջազգային խաղերի ընտրական փուլին մասնակցել է մոտ 440 հազար զինծառայող՝ ութ անգամ ավելի շատ, քան 2019 թվականին։ Այսպիսով, մինչ մրցույթը սկսելը զորքերը (ՌԴ ԶՈՒ մոտ կեսը) ձեռք են բերել արժեքավոր փորձ, որը կարող է պետք գալ իրական մարտում։

2020 թվականին «ԱրՄԻ» մրցույթների պայմանները բարդացվել են՝ հաշվի առնելով Սիրիայում և մոլորակի այլ կետերում տեղի ունեցող թեժ մարտական գործողությունների փորձը։ «Մաքուր երկինք» ՀՕՊ-ի ստորաբաժանումների մրցույթում ավելացվել է լրացուցիչ փուլ՝ «Անօդաչու թռչող սարքերի վերացում»։

«ԱրՄԻ-2020»-ի պայմանների համաձայն՝ փոխվել է «Ռազմականացված էստաֆետ» կապի մասնագետների վարժությունների իրականացման կարգը, ավելացել է «IT ստրուկտուրայի սարքավորման վրա աշխատանք» փուլը։ «Տանկայի բիաթլոնում» ավելացել է թիրախների քանակը ու դրանք խոցելու տարբերակները։ Այս ամենն ավելի շատ դրայվ, կրակ ու հույզեր է խոստանում։

Միջազգային բանակային խաղերի ամենատեսարժան մրցումն իրավմամբ համարվում է «Տանկային բիաթլոնը»։ Նախորդ տարվա մրցումների արդյունքից ելնելով՝ այս տարի հավաքականներին բաժանել են երկու դիվիզիոնի։ Առաջին դիվիզիոնի կազմում ներգրավված են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Սերբիայի և Ուզբեկստանի թիմերը, երկրորդում՝ Աբխազիայի, Վիետնամի, Քաթարի, Կոնգոյի, Լաոսի, Մյամնայի, Ռաջիկստանի ու Հարավային Օսեթիայի տանկիստները։

Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

Կազմակերպիչներն ամեն ինչ արել են հակահամաճարակային կանոններն առավելագույնս պահպանելու և մասնակիցներին ու հյուրերին կորոնավիրուսային վարակից պաշտպանելու համար։ Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են բացառապես բացօթյա տարբերակով, իսկ թիմերը տեղակայվում են բնակավայրերից հեռու։ Կարանտինի ու թեստավորման վերաբերյալ խիստ բժշկական պահանջներ են գործում։ ՌԴ ԶՈւ մարտական պատրաստականության գլխավոր վարչության պետք Իվան Բուվայլևցն ավելի վաղ հայտարարել էր, որ միջազգային Բանակային խաղերն ավելի վտանգավոր չեն, քան Մոսկվայում հունիսի 24-ին տեղի ունեցած հաղթանակի շքերթը։

Աշխարհագրական տարածքը

Ավտոտեսուչների ռուսական թիմը ակտիվորեն պատրաստվում է «Ճանապարհային պարեկ» միջազգային մրցույթին Ուզբեկստանի զորավարժարանում։ Հանրապետություն են ժամանել նաև ռազմաբժշկական բազմամարտի թիմերը՝ Բելառուսից, Վիետնամից, Պաղեստինից, Ռուսաստանից, Տաջիկստանից։ Դրանք պետք է անցնեն «Ռազմաբժշկական էստաֆետ»։

Ուզբեկստանի զինծառայողները սկսել են պատրաստել ձիերին Տիվա Հանրապետության լեռնային Կարա-Խաակ զորավարժարանում։ Ուզբեկական բանակի բարձրլեռնային ստորաբաժանումները Կաբարդա-Բալկարիայում պատրաստվում են «Էլբրուսի օղակ» մրցույթին, որում նրանց գլխավոր մրցակիցները ռուսաստանցի գործընկերներն են։ ՈՒզբեկ մասնագետները մարզվում են Յարոսլավիի մարզում՝ պատրաստվելով «Անվտանգ միջավայր» քիմիական հետախուզության անձնակազմների մրցումներին։

Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Ռուսաստանի հարավում՝ Եյսկ քաղաքում «Մաքուր երկինք» մրցույթի մասնակիցները Բելառուսից, Վիետնամից, Կամբոջայից, Պակիստանից, Ռուսաստանից, ՈՒզբեկստանից, Լաոսից պատրաստվում են «Իգլա-С» հրթիռային համալիրի մեկնարկին, ԲՏՌ-82А զրահափոխադրիչ վարելուն ու «փորձարկում» են ԱԿ-12 նորագույն ինքնաձիգները։

Բելառուսում թիմերը պատրաստվում են «Առավոտյան ընդունելություն» մրցույթին։ Կապի մասնագետների մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի օգոստոսի 23-ին «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրի տարածքում։ Նախօրեին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը բարձր է գնահատել պատրաստականություն ու անձամբ ողջույնի խոսք հղել «ԱրՄԻ-2020»-ի Բելառուսի մասնակիցներին։

Աշխարհագրական մի քանի մանրամասները թույլ են տալիս զգալ Բանակային խաղերի թափը։ Դրանք բազում ռեկորդներ ու վառ տպավորություններ են խոստանում։

Հիշեցնենք՝ «ԱրՄԻ-2019»-ը ռեկորդային էր մասնակիցների ու մրցույթների քանակով՝ հինգ հազար զինծառայող 39 երկրներից մրցում էին 32 տեսակի մրցույթում։

Բացի այդ՝ Հնդկաստանը, Մոնղոլիան և Ուզբեկստանը նախորդ տարի առաջին անգամ էին ընդունում խաղի առանձին փուլերը։ Հինգ տարում բանակային խաղերին մասնակցել են տասնյակ բանակների ավելի քան 20 հազար ներկայացուցիչ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել վստահելի միջազգային հարաբերությունների ամրապնդման հարցում։

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը զինամթերքի պակաս չի զգացել. Սերժ Սարգսյան

234
թեգերը:
կորոնավիրուս, Չինաստան, Բելառուս, Բանակ, Ռուսաստան, Տանկային Բիաթլոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հին զինտեխնիկայով հնարավոր չէ դիմակայել Ադրբեջանին. քաղաքագետը` 80–ականների զենքի մասին
Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը
Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից
Թշնամու «ինովացիոն զենքի» և կրակոցների թիրախում․ ինչպես են ապրում Բարեկամավան գյուղում
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

«Դու հպարտ հայուհի ես»․ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորել է» Քիմի տարեդարձը

61
(Թարմացված է 17:15 30.10.2020)
Ամուսնու արտասովոր նվերն անչափ հուզել է Քիմ Քարդաշյանին։ Հեռուստաաստղին ծննդյան 40-ամյակի առթիվ «շնորհավորել է» հանգուցյալ հայրը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անմոռանալի նվեր է ստացել իր ամուսնուց՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթից, ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Քանյեն արել է ամեն ինչ, որպեսզի Քիմի հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հոլոգրաֆիայի տեսքով շնորհավորի դստեր տարեդարձը։

Ռոբերտ Քարդաշյանը «շնորհավորում է» դստերն ու նշում, որ հպարտանում է իր աղջկանով։

Նա շեշտում է, որ իր համար ամենագեղեցիկ բանն ընտանիքի, երեխաների հանդեպ Քիմի հոգատարությունն է։ Ռոբերտ Քարդաշյանը չի մոռանում նաև շնորհակալություն հայտնել դստերը՝ հայկական արմատներից չկտրվելու համար։

«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայր եմ»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։

Քիմն անչափ հուզվում է ամուսնու անակնկալից։

Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հոլոգրաֆիա՝ դրախտից․ հենց իմ ծննդյան օրը Քանյեն ամենամտածված անակնկալը մատուցեց։ Այն այնքան իրական է թվում, որ ես լցված եմ էմոցիաներով ու արցունքներով։ Մենք այն նայում ենք էլի ու էլի։ Շնորհակալ եմ, Քանյե, այս հիշողությունների համար, որն ինձ հետ կմնա մի ամբողջ կյանք»,-հրապարակմանը կից գրել է Քիմը։

Հիշեցնենք, որ Քարդաշյանն իր ծննդյան 40-ամյակը նշել է հոկտեմբերի 21-ին։

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և ունեն 4 երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Երեխաներից երկուսին զույգի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

61
թեգերը:
շնորհավորանք, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ
Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը
«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին
Спасатели и горожане у рухнувшего здания в Измире после сильного землетрясения в Эгейском море (30 октября 2020). Турция

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

450
(Թարմացված է 17:11 30.10.2020)
Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում։ Ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի հետևանքների մասին վկայող տեսանյութեր ու լուսանկարներ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։

Նույն աղբյուրի տեղեկություններով` Իզմիրում քանդվել է առնվազն 6 շենք։

Թուրքական աղբյուրներում նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Ի դեպ, երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով` ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։

 

450
թեգերը:
Զոհ, Ավերածություններ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին
Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ
Թուրքիայի սանձարձակ պահվածքը վկայում է, որ անհանգստացած են ՄԻԵԴ–ի որոշումներից

Ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր, հիմա էլ 3 որդիներն են առաջնագծում. տեսանյութ

0
Դիվերսիոն հարձակման ժամանակ որդին վիրավորվել է, բայց արդեն ապաքինվում է, կվերադառնա շարքեր՝ հայրենի տունը պաշտպանելու։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Անժելան ռազմաճակատ ճանապարհեց իր 3 որդիներին ու ստիպված թոռների, ընտանիքի հետ տեղափոխվեց մայր Հայաստան։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել տողեցի ընտանիքի մասին։ Լրագրողի հետ զրույցում կինը նշում է՝ այս կռիվը մի օր պետք է լիներ, անխուսափելի էր։

«30 տարվա մեջ ամեն օր մենք սպասում էինք էս պահին, բայց ոչ էս աստիճանի»,- ասում է արցախցի կինը։

Տիկին Անժելան նույնպես հերոսուհի է։ Արցախյան առաջին պատերազմում ամուսնու կողքին հայրենի Տողն գյուղն է պաշտպանել։ Հպարտությամբ նշում է՝ ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր։

Հիմա էլ որդիներն են իրենց կռիվը շարունակում։ Դիվերսիոն հարձակման ժամանակ նրա զավակներից մեկը վիրավորվել է թշնամու գնդակից, բայց արդեն ապաքինվում է։

«Ամենակարևորը մարդկային կորուստն է, որ չլինի»,- ընդգծում է տիկին Անժելայի հարսիկը՝ Գայանեն։ Ասում է՝ թեկուզ գյուղն ավերված լինի, խնդիր չէ, կվերականգնեն։ Կարևորը՝ տուն վերադառնան։

0
թեգերը:
հրամանատար, Գյուղ, ամուսին, որդի, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020