Սու-57

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

467
(Թարմացված է 00:28 19.08.2020)
Ամերիկյան մասնագետների` Սու-57 կործանիչի հանդեպ մշտական ուշադրությունը վկայում է, որ նրանք ցանկանում են բացահայտել բոլոր գաղտնիքները։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռազմական ուղղությամբ մասնագիտացած ամերիկյան պարբերականները Սու-57 կործանիչից մի քանի գանգատ ունեն, որոնցից գլխավորը մարտական գերազանցությունն է:

Իհարկե, ԱՄՆ-ում որոշակի կասկածներ են առաջացնում ռուսական մեքենայի ռադիոլոկացիոն «խոցելիությունը» (որն իբր «անտեսանելիության» առումով զիջում է ամերիկյան F-22 Raptor-ին) և նոր սերնդի շարժիչների մասին տեղեկատվության բացակայությունը, սակայն ամենամսյա հրապարակումները հիմնականում վերաբերում են նրան, ինչն իսկապես անհանգստացնում է «գործընկերներին»:

Ամերիկյան The Drive-ը հայտնել է, որ Սու-57 կործանիչի կառուցման որակը բարելավվում է` ներառյալ «արտաքին վահանակների անցանելիությունը»։ Եվ վերլուծում է սերիական կործանիչի՝ «Սուխոյ» կորպորացիայի հրապարակած լուսանկարի յուրաքանչյուր քառակուսի միլիմետրը։

Ավելի վաղ The Drive պարբերականը վերլուծել էր Սու-57-ի մի քանի տեխնոլոգիական առանձնահատկություն, այդ թվում` նրանք, որոնք անհասանելի են հինգերորդ սերնդի ամերիկյան F-22 կործանիչի համար։

Դա ամենից առաջ ինքնաթիռի հարթություններին և կմախքին ինտեգրված Н036 «Բելկա» X-դիապազոնի ակտիվ ֆազային ալեհավաքային ցանցերով ռադարներն են, որոնք ապահովում են լայն տեսանելիություն, ավելացնում են օդաչուի իրավիճակային տեղեկացվածությունը և թույլ են տալիս մարտավարական հնարքներ իրականացնել շատ ավելի լավ, քան ցանկացած այլ կործանիչով։

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

Սու-57 կործանիչը եռաչափ քարշիչ վեկտոր ունի, որը թույլ է տալիս օդում անհավանական խուսանավումներ իրականացնել, այդ որակը չունի հինգերորդ սերնդի ոչ մի այլ ինքնաթիռ։ Եթե հեռավար կամ դեմառդեմ մարտում ռազմապաշարն ամբողջովին սպառվի, կործանիչի արագությունն ու հնարքների ունակությունը կշարունակեն մնալ մարտական կենսունակության երաշխիք։

Հարգանք են ներշնչում Սու-57-ի նաև «արտաճանապարհային» բնութագրերը․ այն ունի ուժեղացված շասսիներ, հսկայական անիվներ, ցայտապաշտպաններ։ Հինգերորդ սերնդի նման կործանիչը կարող է օգտագործել օպերատիվ (հողային) օդակայանների լայն ցանցը՝ առանց «մի բանակ մաքրող մեքենաներ» պահանջելու։

Ամերիկյան F-22 և F-35 ինքնաթիռները շատ ավելի փխրուն են ու քմահաճ, դրանց համար «քաղաքակիրթ» օդակայաններ են պահանջվում (հողածածկը նրանց համար գրեթե մահացու է), որոնք ստիպված են կառուցել Ռումինիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում (շատ թանկ է արժենում)։

«Գործընկերների» համար տեխնոլոգիական ստորացում է նաև «Հիմալայներ» ռադիոէլեկտրոնային պայքարի հոյակապ համալիրը, որն ի վիճակի է հավանական հակառակորդի հինգերորդ սերնդի կործանիչները վերածել չորրորդ սերնդի օդանավերի, այսինքն՝ տեսանելի դարձնել F-22-ը և F-35-ը, ապա «զինաթափել» դրանք։

Ռադիոէլեկտրոնային պայքարի ինտեգրված համակարգը Սու-57-ի կորպուսին և թևերին բաշխված է այնպես, որ թույլ է բոլոր ռակուրսներով և պրոեկցիաներով խափանումներ ստեղծել ու ինքնաթիռը պաշտպանել ինքնուրույն նշանառության գլխիկներով հրթիռներից։ Հավանական է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի հենց այս տեսակը կտեղադրվի նաև ռուսական նորագույն «Օխոտնիկ» ԱԹՍ-ի վրա, որին արդեն վերապահված է Սու-57-ին հետևողի դերը։

Ամերիկյան Military Watch Magazine պարբերականը օգոստոսի 18-ին հայտնեց․ «Ռուսաստանը Սու-57-ի նոր տեխնոլոգիաներն օգտագործում է իր Տու-22Մ3Մ մարտավարական ռմբակոծիչների կատարելագործման համար»։

Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

Նշվում է, որ Սու-57-ի հարթակը «միավորում է հաջորդ սերնդի տեխնոլոգիաների լայն տեսականի՝ տվիչների հավաքածուից մինչև ռադիոէլեկտրոնային պայքարի և լազերային պաշտպանության համակարգեր», որոնք կարող են ինտեգրվել մարտական ինքնաթիռների այլ դասերում և հնարավորությունների նոր մակարդակի կհասցնեն, մասնավորապես, Տու-22Մ3Մ գերձայնային ռմբակոծիչ-հրթիռակիրը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրամադրության տակ նմանատիպ մոտ 70 մեքենա կա, շարունակվում է դրանց արդիականացումն ու հագեցումը մինչև 1000 կմ հեռահարության Х-32 նոր թևավոր հրթիռներով։

Այսպիսով, ավիոնիկայի սկզբունքորեն նոր, խորապես ինտեգրված, անձնակազմի ինտելեկտուալ աջակցության բարձր մակարդակ ունեցող Սու-57-ը ավագ «եղբայրների» տեխնոլոգիական զարգացման նախադրյալներ է ստեղծում։

Ավելի վաղ Military Watch-ում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ 2020թ․-ի հունիսի Սու-57-ը փորձարկվել է իբրև հրահանգիչ կենտրոն՝ 4 ++ սերնդի Սու-35 կործանիչների համար (ՌԴ օդատիեզերական ուժերի սպառազինության մաս է կազմում 2014թ․-ից)։

Փորձարկումն իրականացվեց «իրական մարտական պայմաններում» և ապացուցեց, որ Սու-57-ն ի վիճակի է աշխատել Սու-35-ի հետ միացյալ տեղեկատվական տարածքում` նկատելիորեն ավելացնելով սիներգետիկ մարտական արդյունավետությունը։

Military Watch-ը նշում է․ «Սու-57-ի և Սու-35-ի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնումը ոչ միայն կբարձրացնի նրանց մարտական ներուժը, այլև նոր կործանիչն ավելի գրավիչ կդարձնի Սու-35 և Սու-30ՍՄ արտահանողների համար»։

Ամերիկացիները դեռ չեն քննարկում հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի գլխավոր և ռազմավարական առավելությունը, փոխարենը չինացի մասնագետներն արդեն նկատել են խոստումնալից արհեստական ինտելեկտը, որն ինտեգրված է մարտական կառավարման համակարգում։

Կարծում եմ՝ սա իսկական հեղափոխություն է ռազմական գործում. ռուսական Սու-57-ը կարող է խնդիրների 90 տոկոսը կատարել ավտոմատ ռեժիմով և նույնիսկ լիովին ավտոմատ գործել նախապես պատրաստված ծրագրով։ Եթե օդաչուն մարտում վիրավորվի կամ սպանվի, կառավարման համակարգը ինքնուրույն կորոշի հիմնական ու երկրորդական թիրախները, կկառուցի երթուղին, հարվածը կհասցնի և ինքնաթիռը կվերադարձնի բազա։

Իսկ այդ ընթացքում ռուսական «ՄիԳ» և «Սուխոյ» ընկերություններն արդեն մշակում են վեցերորդ սերնդի կործանիչները։

467
թեգերը:
Սու-57 կործանիչ, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

17
(Թարմացված է 10:17 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում

17
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

72
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

72
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը

Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը

0
(Թարմացված է 10:38 12.04.2021)
1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցածը շրջադարձային իրադարձություն էր մարդկության պատմության համար։

Ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովը, Սերգեյ Կուդ-Սվերչկովը, Օլեգ Նովիցկին ու Պյոտր Դուբրովը, որոնք գտնվում են ՄՏԿ-ում, շնորհավորել են ռուսաստանցիներին տիեզերագնացության օրվա առթիվ։

Ռիժիկովը նշել է՝ ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ։ Տիեզերանավը, որի մեջ մարդ կար, առաջին անգամ լքեց երկիրն ու ուղեծրային թռիչք կատարեց։

 «Իսկ մարդը, որը հանդգնեց մեկնել, Յուրի Գագարինն էր, մեր հայրենակիցը», - ասել է տիեզերագնացը:

Տեսաուղերձում նշվում է, որ խորհրդային կոնստրուկտորներն այն ժամանակ ցույց տվեցին հայրենական տեխնոլոգիաների անվիճելի առավելությունն ու ԽՍՀՄ-ը դարձրին առաջին տիեզերական տերությունը: Իսկ Գագարինի թռիչքի 108 րոպեները հերոսության օրինակ են դարձել նրա հետևորդների համար։

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

0
թեգերը:
Ռուսաստան, տիեզերագնաց, Յուրի Գագարին