00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆինանսական դաշինք»․ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվում են դոլարից

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры США.
Денежные купюры США. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Մոսկվան ու Պեկինը կանոնավոր կերպով բացառում են դոլարը երկկողմանի առևտրից։ Դեռ 2014 թվականն երեք տարով 150 միլիարդ յուանի (24,5 միլիարդ դոլարի) սվոփ-համաձայնագիր էր կնքվել։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik, Նատալյա Դեմբինսկայա․ Մոսկվան ու Պեկինն ամերիկյան տարադրամից հրաժարվելու ուղղությունն են բռնել։ Ռուսաստանի ու Չինաստանի միջև առևտրում դոլարային հաշվարկները նվազագույնին են հասցվել, իսկ ազգային տարադրամով գործողությունները՝ առավելագույնին։ Տնտեսագետները վստահ են՝ ամեն ինչ կավարտվի «ֆինանսական դաշինքով», որտեղ ամերիկյան դոլարը տեղ չի ունենա։ Բացի այդ, ներդրողներն էլ գլխավոր ռեզերվային տարադրամից անցնում են ոսկու։ 

Եվրոյով և յուանով

Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի ու Չինաստանի միջև առևտրային գործողություններում դոլարի չափաբաժինը պատմության մեջ առաջին անգամ նվազել է 50%-ից ու կազմել է 46%։ Այժմ եվրոյով է արվում առևտրի 30%-ը, իսկ ազգային տարադրամներով՝ ռուբլիով ու յունաով՝ 24%-ը։

Капитан Сара Миллер и техник Сержант Кэррол Брюстер обсуждают варианты ответа на инсценированную кибератаку во время съемок сцены для видео миссии командования резерва ВВС на Объединенной базе Сан-Антонио-Лакленд (1 июня 2019). Техас - Sputnik Արմենիա
«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը

Վերջին տարիներին Մոսկվան ու Պեկինը կանոնավոր կերպով բացառում են դոլարը երկկողմանի առևտրից։ Դեռ 2014 թվականն երեք տարով 150 միլիարդ յուանի (24,5 միլիարդ դոլարի) սվոփ-համաձայնագիր էր կնքվել․այն ազգային տարադրամները հասանելի է դարձրել առանց բաց շուկայում գնելու անհրաժեշտության։  

Դեռ 2015 թվականին գործարքների գրեթե 90% դոլարով էր արվում։ Սակայն 2019 թվականին այդ ցուցանիշը հասել էր 51%-ի։ Հիմա ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտը» արտահանման բոլոր գործարքները եվրոյով է իրականացնում։

Nikkei Asian Review-ն նշում է, որ ռուս-չինական «ապադոլարականացումը» կայանում է այն պահին, երբ երկրները կարող են «ֆինանսական դաշինք» կազմել գրեթե առանց ամերիկյան դոլարի մասնակցության։

Դաշնային պահուստների տպագրահաստոց համակարգը

Ռուսաստանի ու Չինաստանի ուժեղացումն այն առանցքային պատճառներից է, որը հանգեցնելու է դոլարի պահանջարկի անկման, սակայն սա միակ պատճառը չէ։ Առաջատար ներդրումային բանկերը նշում են, որ հիմնական սպառնալիքը ամերիկյան տարադրամի Դաշնային պահուստների համակարգն է (ԴՊՀ)։

«Դուք կվճարեք դրա համար»․ Անկարան սպառնացել է ԱՄՆ-ին Էրդողանի հասցեին Բայդենի ասածի համար

Տնտեսությանը սատարելու համար կարգավորչի դրույքը զրոյի է հասցրել ու տպագրահաստոցը գործարկվել է։ Կորոնավիրուսային ճգնաժամից սկսած ԴՊՀ-ն գրեթե վեց տրիլիոն դոլար է շուկա լցրել։ Ֆինանսիստներն այս քայլը «պատմական» են համարում․տպագրահաստոցն աշխատում է ամբողջ հզորությամբ ու ԱՄՆ–ին ոչնչով չապահովված կանխիկ է մատակարարում։ Դա դանդաղ սպանում է դոլարին։

Ամերիկյան տարադրամի ինդեքսը անշեղորեն իջնում է, իսկ պետական բաժնետոմսերի եկամտաբերությունը` ընկնում է։

Ամերիկյան խոշորագույն բանկերից Goldman Sachs-ը հաշվել է, որ ԴՊՀ-ն ուռճացվել է արդեն 2,8 տրիլիոնով։ Ներդրողները դուրս են գալիս դոլարային ակտիվներից ու անցնում են ոսկու։

Մեկ երրորդն արժեզրկվում է

Օգոստոսյան իր զեկույցում ռիսկերի մասին զգուշացնում էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։ Ճգնաժամի դեմ պայքարելու համար տպագրված միլիոնավոր դոլարներն ու գերցածր դրույքները խարխլում են տարադրամի ռեզերվային հիմքը։

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին փոխտնօրեն Ժու Մինի կարծիքով՝ կոնգրեսից ֆինանսական օգնության նոր փաթեթը` առնվազն տրիլիոն դոլարի, կարող է իսկական տապալման բերել։

Нефтяная качалка на фоне заката - Sputnik Արմենիա
Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել

«Պետք է անհանգստանալ ոչ թե այն պատճառով, որ փոխարժույթն ապագայում աստիճանաբար մինչև 30% կիջնի, այլ, որ մի պահի կլինի պայթյուն, որը հանկարծակի դոլարը կզրկի ներդրողների վստահությունից», - նշել է Ժու Մինը։ Նա  պարզաբանել է, որ «պայթյունը» կարող է տեղի ունենալ, եթե դոլարով ծանրացած խոշոր ընկերությունները սկսեն սնանկանալ։ 2008 թվականի ճգնաժամից հետո կորպորատիվ սեկտորը շատ ավելի խոցելի է դարձել, իսկ ցածր դրույքները թույլ են տվել կտրուկ ավելացնել փոխառության քանակը։

Վերջապես, ամերիկյան տնտեսության վրա կախված է դաշնային կառավարության 26-տրիլիոնանոց պարտքը։ Շվեյցարական UBS-ում կարծում են, որ արդյունքում դա կհարվածի դոլարին։

«Երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի աճը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա ամերիկյան տարադրամի վրա», - նշում է UBS WealthManagement-ի ռազմավար Թոմաս Ֆլուրին։

Morgan Stanley ներդրումային բանկի ասիական դիվիզիոնի նախկին ղեկավար Սթիվեն Ռոուչը կարծում է, որ դոլարը դեռ վայելում է իր «անչափելի առավելությունները», սակայն այդ դարաշրջանն ավարտին է մոտենում ։ Ֆինանսիստի կանխատեսմամբ՝ 2021 թվականին ամերիկյան տարադրամը կարող է մեկ երրորդով արժեզրկվել։ Դրան կհանգեցնեն բնակչության խնայողությունների կտրուկ կրճատումն ու պետական պարտքի աճը՝ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների ճգնաժամից բարեհաջող դուրս գալու ֆոնին։

Լրահոս
0