Վարդան Մինասյան

Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը

221
(Թարմացված է 00:28 18.08.2020)
Մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Sports.kz ինտերնետ պորտալին։ Նա խոսել է Ղազախստանում ձեռք բերած իր փորձի, Հայաստանում նվաճած հաջողությունների և Ղազախստանի ֆուտբոլային կյանք վերադառնալու հնարավորությունների մասին։

Վարդան Մինասյանին ֆուտբոլի երկրպագուներին ներկայացնելու կարիք չկա: Նրա գլխավորությամբ մեր ազգային ընտրանին հիանալի ելույթներ ունեցավ ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարում և ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում հայտնվեց աշխարհի լավագույն հավաքականների հինգերորդ տասնյակում:

 Բացի Հայաստանի ազգային հավաքականից Վարդան Մինասյանը մարզել է նաև «Փյունիկը», Ղազախստանի «Տոբոլը», իսկ վերջին երկու տարիներին «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նա երկու անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կաչումը և Հայաստանի սուպերգավաթը: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Կայրաթ»- «Նոյ» խաղից առաջ Ղազախստանի Sports.kz ինտերնետ պորտալը հարցազրույց է անցկացրել հայ մարզչի հետ:

—Պարոն Մինասյան, «Տոբոլից» 2015 թվականին հեռանալուց հետո ձեր մարզչական գործունեությունում դադար էր: Ինչո՞վ էիք այդ ժամանակ զբաղված:
— Ղազախստանից հեռանալուց հետո ես ՀՖՖ-ում աշխատում էի, որպես ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն` կոորդինացնելով Մ14, Մ15, Մ16, Մ19 և Մ21 տարեկանների ազգային հավաքականները: Զբաղվում էի մարզիչների արտոնագրման աշխատանքներով: Շատ մեծ ծավալի աշխատանք էր: 2018 թվականին նորից գլխավորեցի Հայաստանի ազգային հավաքականը: ՀՖՖ ղեկավարության փոփոխությունից հետո հեռացա հավաքականից և ստացա հրավեր «Արարատ-Արմենիա» ակումբից:

— Ղազախական «Տոբոլից» նեղացա՞ծ եք հեռացել:

—Ոչ մի նման բան չի: Ցանկացած տեղ էլ դժվարություններ կան: Ինձ համար Ղազախստանում աշխատելը յուրահատուկ փորձ էր, որը հետագայում շատ օգնեց մարզչական աշխատանքում:

— Ձեր գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» երկու անգամ անընդմեջ հաղթեց Հայաստանի առաջնությունում: Որոշեցի՞ք, որ ավելի բարձր մակարդակում պետք է շարունակեք աշխատել:

— Այո, երկու տարվա ընթացքում մենք մեծ ծավալի աշխատանք կատարեցինք: 2 անգամ չեմպիոն դարձանք, նվաճեցինք Հայաստանի սուպերգավաթը և վերջապես Եվրոպայի լիգայի խաղարկությունում հասանք փլեյ օֆֆ: «Արարատ-Արմենիայի» ղեկավարության հետ երկկողմանի համաձայնությամբ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը: Զգացի, որ ժամանակ է ինչ -որ բան փոխելու:

— 2018 թվականին Եվրոպայի լիգայի որակավորման փուլում «Փյունիկը» առավելության հասավ «Տոբոլի» նկատմամբ: Ի՞նչ եք կարծում, կարելի է ասել, որ հայկական ակումբներն ավելի ուժեղ են դարձել, թե՞ ղազախական թիմերն են թուլացել:

— Ես դիտել եմ այդ խաղերը: Կարծում եմ` հայկական ակումբային ֆուտբոլն առաջընթաց է ապրում և առաջին հերթին ֆինանսական ներդրումների շնորհիվ: Մեր թիմերում արդեն խաղում են ավելի բարձրակարգ լեգիոներներ, բացի այդ տեղի երիտասարդներն էլ լավ առաջխաղացում ունեն:

— Ղազախստանում աշխատելու ժամանակ ի՞նչն է ամենաշատը  տպավորվել:

— Ներքին առաջնության անցկացման անսովոր կանոնակարգը, ձեր երկրում ֆուտբոլին այլ մոտեցում ցուցաբերելը, ֆուտբոլիստների այլ հոգեկերտվածքը: Բայց ես գիտեմ, որ հիմա ձեր մոտ շատ բան է փոխվել: Աշխատանքային մոտեցումը և մտածելակերպն ավելի ժամանակակից են դարձել:

— Շարունակո՞ւմ էիք հետևել Ղազախստանի առաջնությանը «Տոբոլից» հեռանալուց հետո:
— Հնարավորության սահմաններում: Ինձ բնականաբար հետաքրքրում են հայ ֆուտբոլիստները, որոնք խաղում են Ղազախստանում: Օրինակ` Պետրոս Ավետիսյանը, որը հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում» և տեղափոխվեց «Տոբոլ»:

— Իսկ Ղազախստանի Պրեմիեր լիգայում ևս մեկ անգամ աշխատելու ցանկություն ունե՞ք:
— Եթե հետաքրքրիր առաջարկ լինի, կմտածեմ ու կքննարկենք: Հարմարվելու խնդիր արդեն չունեմ, Ղազախստանն ինձ արդեն ծանոթ երկիր է:

— Հիմա անդրադառնանք ձեր նյարդերը լարած «Նոային», որի հետ Հայաստանի առաջնության վերջին խաղում որոշվում էր չեմպիոնը:

— Ոչ միայն «Նոան» էր մեզ հետ հավասար մրցում: Եվս 3-4 թիմեր հավակնում էին չեմպիոնական տիտղոսին: Բայց «Նոան» առաջնության վերջնամասը շատ լավ անցկացրեց:

— Ձեր կարծիքով ո՞վ է «Կայրաթ» - «Նոա» մրցավեճում ֆավորիտը:

— Ղազախական «Կայրաթը» ավելի ճանաչված թիմ է իր ավանդույթներով և Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում խաղերով: Բայց ես համոզված եմ, որ «Նոան» արժանի մրցակցություն  կդրսևորի: Ամեն դեպքում, ես համակրելու եմ հայկական թիմին:

Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոան» կխաղա ղազախական «Կայրաթի» հետ։

221
թեգերը:
Ղազախստան, մարզիչ, ֆուտբոլ, ՀՖՖ, Վարդան Մինասյան
Ըստ թեմայի
Ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ. ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել
Լիոնել Մեսսին մտադիր է լքել «Բարսելոնան»
«Արարատում» կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. ակումբը դիմել է ՀՖՖ–ին
Արխիվային լուսանկար

Եթե ռազմական բախումները տեղափոխվեն ՀՀ տարածք, ՌԴ–ն կօգնի. Փաշինյանի նամակի պատասխանը

625
(Թարմացված է 13:05 31.10.2020)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հաստատում է հավատարմությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Նման հայտարարությամբ է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։

Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

«Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք»,–նշված է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ հիմք ընդունելով նաև երկու երկրների միջև 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը: ՌԴ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ վերոհիշյալ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում:

Ռուսաստանի ԱԳՆ–ն կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, պահպանել լարվածության թուլացումը և վերադառնալ բանակցություններին ՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործերի նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։

Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

625
թեգերը:
Արցախ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ
Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ
Последствия землетрясения в турецком Измире

Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել

94
(Թարմացված է 13:06 31.10.2020)
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում ուժեղ երկրաշարժից հետո 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությանը։

Նշվում է, որ երեկ` հոկտեմբերի 30–ին, Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սա ամենաուժեղ հետցնցումն էր։ Ընդհանուր առմամբ` ավելի քան 410 հետցնցում է գրանցվել, դրանցից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ՌԻԱ Նովոստիի` տարերային աղետի գոտում գտնվող թղթակցի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել, սակայն Իզմիրի բնակչության շրջանում խուճապ չի առաջացրել։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

94
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան
ՀԱՊԿ ուժեր. արխիվային լուսանկար

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան

0
(Թարմացված է 14:03 31.10.2020)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության հարցը քննարկվում է պատերազմի սկզբից։ Երևանն ավելի վաղ ասել էր, որ դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երևանն անվտանգության գծով խորհրդատվությունների է դիմել ՌԴ-ին երկկողմանի համաձայնագրերի շրջանակում. խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհրդատվությունների ժամանակ կքննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմանի պայմանագրին», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Երևանի դիմումն առնչություն ունի ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խոսքը երկկողմանի ձևաչափի մասին է։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նույնպես ավելի վաղ մեկնաբանել էր ՀԱՊԿ-ին Երևանի դիմելու հարցը։

«ՀԱՊԿ-ին դիմելու համար Հայաստանը պետք է ագրեսիայի ենթարկվի։ Այժմ վաղ է գնահատել Ադրբեջանի գործողությունները որպես այդպիսին։ Եթե ագրեսիա լինի, սկզբում կդիմենք ՄԱԿ-ին՝ ագրեսիայի փաստն ու ինքնապաշտպանությունն արձանագրելու համար։ Կդիմենք նաև ՀԱՊԿ։ Ամեն ինչ կարգավորված է՝ ՀԱՊԿ-ը կհայտնի ՄԱԿ-ին արդեն հավաքական ինքնապաշտպանության մասին», - ասել էր Քոչարյանը։

Հիշեցնենք` հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, այսօր` հոկտեմբերի 31–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

Ռուսաստանի ԱԳՆ–ն ի պատասխան հայտնել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտնել էր, որ անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020