Բեռնափոխադրում

TRAСECA–ն պետք է ջանք թափի. Հայաստանին պե՞տք է տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը

224
(Թարմացված է 22:11 13.08.2020)
Երևանը համոզված է` TRAСECA–ի քարտուղարությանը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի միջանցքը գրավիչ դառնա։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանը կարիք չունի և գրեթե չի օգտվում ТRАСЕCА–ի (Եվրոպա–Կովկաս–Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) շրջանակում իրեն տրվող թույլտվություններից, և դրա համար մի շարք պատճառներ կան։ Ավելին, Երևանում այդքան էլ չեն հասկանում, ինչի համար է նոր համաձայնագրի մշակումը, եթե դրանով նախատեսված փոփոխությունները կարելի է կիրառել գործող պայմանագրի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Ավելի վաղ TRACECA–ի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Ասետ Ասավբաևը հայտարարել էր TRACECA–ի միասնական տարանցման թույլտվության վերաբերյալ նոր համաձայնագիր մշակելու մասին։

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը համապատասխան հարցով արդեն դիմել է Բաքվի քարտուղարությանը։ Նոր փաստաթուղթն ուղարկվել է Հայաստանի բոլոր պրոֆիլային գերատեսչություններ, և դրանք վերլուծելուց հետո Երևանը իր եզրակացությունը կուղարկի քարտուղարությանը։

Ո՞րն է համաձայնագրի էությունը

TRACECA–ի համագործակցության բազմակողմանի ծրագիրը ստեղծվել է ԵՄ–ի նախաձեռնությամբ։ Հենց ԵՄ–ն 1993 թվականին առաջարկեց գործարկել Եվրոպան, Կովկասն ու Ասիան միացնող միջազգային տրանսպորտային միջանցքը։  Նպատակը տնտեսական համագործակցությունն է, առևտուրն ու տրանսպորտային կապերը երկրների միջև, որոնցով անցնում է այն։ Հայաստանն այն ժամանակ դարձավ TRACECA–ի տեխնիկական օգնության անդամ։

Արդեն 1998 թվականին տարածաշրջանի 12 երկրները «Եվրոպա–Կովկաս–Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման մասին» բազմակողմանի հիմնարար համաձայնագիր ստորագրեցին (BMLA), ինչով էլ ամրապնդեցին իրավական կարգավիճակը։ Երկու տարի անց ստեղծվեց Միջկառավարական հանձնաժողովը, այնուհետև Հանձնաժողովի գործադիր մարմինը` Բաքվում տեղակայված գլխամասով մշտական քարտուղարություն։

Մինչ օրս միջանցքը գործում է այդ համաձայնագրի շրջանակում։ Այն նախատեսում է ամեն տարի TRACECA անդամ երկրներին թույլտվությունների փաթեթի տրամադրում։ Այդ թույլտվություններով կառույցի անդամները TRACECA–ի սահմաններում կարող են անխափան բեռնափոխադրումներ իրականացնել։

«Նոր համաձայնագիրը թվային տեխնոլոգիաների ներդնում է նախատեսում։ Նախագիծը մշակել է Բաքվում գտնվող քարտուղարությունը։  Առցանց ռեժիմով նախնական քննարկումն արդեն եղել է, որի ժամանակ հայկական կողմը մի շարք հարցեր է բարձրացրել», – ասաց Սիմոնյանը։

Մասնավորապես, Երևանը հետաքրքրվել է, թե ինչու ներդրվող տեխնոլոգիաները չեն կիրառվում գործող համաձայնագրի շրջանակում, այլ նորն է մշակվում։

Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել

Ներկա պահին նոր համաձայնագիրն ուղարկվել է ՀՀ ԱԳՆ, ֆինանսների նախարարություն և մյուս շահագրգիռ կողմերին։ Նախ` Երևանը պետք է հասկանա` ինչ ֆինանսական պարտավորություններ են դրվելու հայկական կողմի ուսերին նոր համաձայնագրի գործարկման դեպքում։  Երկրորդ` որքանով է համաձայնագիրն ընդունելի միջազգային տեսանկյունից։ Բոլոր ասպեկտների ուսումնասիրման համալիր աշխատանքից հետո, հայկական կողմն իր եզրակացությունները կուղարկի քարտուղարություն։

Սիմոնյանը նշեց, որ TRAСECA–ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Որպեսզի որևէ բան ուժի մեջ մտնի անհրաժեշտ է բոլոր մասնակից երկրների համաձայնությունը։

«Եթե մեզ որևէ բան դուր չգա, կամ որևէ բանի հետ համաձայն չլինենք, մենք պարզապես «դեմ» կքվեարկենք, և փաստաթուղթը կամ համաձայնագիրը կամ որոշումը չի ընդունվի», – ասաց նա։

Իսկ մեզ դա պե՞տք է

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանն այս տարիների ընթացքում ոչ  մի անգամ չի օգտվել TRAСECA–ի շրջանակում ստացվող թույլտվություններից, քանի որ մեծ հաշվով դրա կարիքը չի եղել։ Բանն այն է, որ Հայաստանից և դեպի Հայաստան բեռնափոխադրումների հոսքն անցնում է այն երկրների տարածքով, որոնց հետ Երևանը միջպետական համաձայնագրեր ունի, և այդ հարցը լուծվում է այդ պայմանագրերի շրջանակում։

Օրինակ` նույն Վրաստանը TRAСECA–ի անդամ է, սակայն Երևանին հարևան երկրի տարածքով ապրանքներ տեղափոխելու համար այդ կազմակերպության թույլտվությունն անհրաժեշտ չէ։ Նույնը վերաբերում է Ռուսաստան և Ղազախստան բեռնափոխադրումներին, ինչի համար կա ԵԱՏՄ-ն։ Նմանատիպ իրավիճակ է նաև Եվրոպական ուղղությամբ. այստեղ ելքն ապահովված է երրորդ երկրների միջոցով։ Ավելին, Հայաստանը 2003 թվականից Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի  (ЕКМТ) լիիրավ անդամ է։

«Եթե TRAСECA–ն չլիներ և չլինի, Հայաստանի համար ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվում բեռնափոխադրումների առումով։ Միջանցքն իր իմաստը վաղուց է կորցրել ոչ միայն մեզ, այլև մյուսների համար», – ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ ԵՄ–ն վաղուց արդեն TRAСECA–ին չի ֆինանսավորում, և կազմակերպությունը գոյատևում է անդամ երկրների անդամավճարների հաշվին։ Փոխնախարարի խոսքով`  եթե ԵՄ–ին անդամակցելու ժամանակ տարբեր նախագծեր էին իրականացվում, որում հայ մասնագետները ակտիվ մասնակցություն էին ունենում, ապա ԵՄ–ից դուրս գալուց հետո կազմակերպությունն ըստ էության Հայաստանին ոչինչ չի տալիս։

Եթե կա, կարելի է օգտվել

Սիմոնյանը նշեց, որ անկախ այս ամենից Հայաստանն այսօր դիտարկում և  ուսումնասիրում է, թե որքանով TRAСECA–ն կարող է օգնել մեր երկրին` Չինաստանից և Ղազախստանից Կասպից ծովով, իրանական նավահանգիստներից դեպի Հայաստան միջանցքների գործարկման հարցում։

«Պետք է հասկանալ` որքանով TRAСECA–ի համակարգը թույլ կտա միջանցքներին դառնալ ավելի գրավիչ և դրանցով բեռնափոխադրումներ իրականացնել կամ ինչպես նոր համակարգը կկարողանա Իրանից և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները թեթևացնել մաքսային ձևակերպումների և այլնի առումով», – ասաց Սիմոնյանը։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Նա նշեց, որ քարտուղարությունը պետք է ջանքեր գործադրի, ցույց տա և ապացուցի, որ այդ միջանցքը գրավիչ է և հենց դրանով պետք է անցնեն բեռները։

Հիշեցնենք, որ TRACECA նախագիծն ընդունվել է 1993 թվականի մայիսին 8 (Կենտրոնական Ասիայի 5 երկրի և Հարավային Կովկասի 3 հանրապետության) պետությունների մասնակցությամբ Բրյուսելում կայացած կոնֆերանսի ժամանակ։

224
թեգերը:
համաձայնագիր, Հայաստան, Բաքու, տրանսպորտային միջանցք, TRACECA նախագիծ, Տրանսպորտ
Ըստ թեմայի
«Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն կանոնավոր բեռնափոխադրումները
Մեղրիի մաքսակետը բնականոն աշխատանքի է անցնում միջազգային բեռնափոխադրումների մասով
ՀԿԵ–ն լուծում է առաջարկում սեպտեմբերին բեռնափոխադրման խնդիրները բացառելու համար
Վրաց-թուրքական սահման

Սամցխե Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

119
(Թարմացված է 03:01 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

119
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում
Հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

225
(Թարմացված է 01:06 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա շեշտեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

«Առաջին անգամն է, որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը, բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար»,- ասաց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թույլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։ 

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ, որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

225
թեգերը:
դեսպանատուն, Ադրբեջան, Բողոքի ակցիա, հայ, ֆրանսիացի, Ֆրանսիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ի՞նչպիսին է Ստեփանակերտն այս օրերին
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել