Վլադիմիր և Սաթի Սպիվակովներ

«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից

53
(Թարմացված է 08:30 13.08.2020)
«Виртуозы Москвы» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Լուկաշենկային որակել է սեփական ժողովրդի համար անմարդկային կենսապայմաններ ստեղծած կառավարիչ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանից, որով նրան 2014 թվականին պարգևատրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին երաժիշտը հայտնել է Բելառուսի նախագահի անունով գրված բաց նամակում, որը հրապարակվել է Մոսկվայի երաժշտության միջազգային տան Instagram–ի էջում։

2014 թվականին Սպիվակովը Սկորինայի շքանշանով պարգևատրվել էր  մարդասիրական և բարեգործական բնագավառում առանձնահատուկ արժանիքների համար, ինչպես նաև ազգային և պետական վերածննդի հիման վրա հաջողության հասնելու, Բելառուսի քաղաքացիների մարդկային արժանապատվության և իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։

«Հավանաբար, այդ հասկացություններն այն ժամանակ Ձեզ դեռ մոտ էին։ Այսօր ես նախկինի պես կիսում եմ այդ արժեքները, սակայն ոչ Ձեզ հետ», – գրել է Սպիվակովը։

Սպիվակովի խոսքով`ինքը բազմիցս ելույթ է ունեցել Բելառուսում, ավելին՝ այստեղ կազմակերպել է փառատոն, որի շնորհիվ հանրապետություն են ժամանել ականավոր արտիստներ։

Ուժայինները լքել են Մինսկը. նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրը

«Այսօր սիրտս բաբախում է Բելառուսի Հանրապետության ժողովրդի սրտերին համահունչ, որոնք իրավաչափորեն պահանջում են տարրական իրավունքների ու ազատությունների պահպանում», – նշել  է դիրիժորը։

«Виртуозы Москвы» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Լուկաշենկոյին անվանել է կառավարիչ, որը սեփական ժողովրդի համար մարդասիրության հետ անհամատեղելի կենսապայմաններ է ստեղծել։

«Ձեր «սև» ուժը Ձեր մեծ թուլությունն է։ Մարդիկ ծնվում են, որ իրենց սիրեն, ոչ թե ստորացնեն, ու առավել ևս, խեղանդամ դարձնեն», – վրդովվել է արտիստը։

Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Սպիվակովը նշել է, որ «ստիպված է» հրաժարվել ավելի վաղ Լուկաշենկոյի շնորհած շքանշանից։

Կոմպոզիտորը պարզաբանել է՝ իր որոշման հիմքում քաղաքական գործչի կառավարումն է։

53
թեգերը:
Բելառուս, պարգևատրում, Ալեքսանդր Լուկաշենկո, Սաթի Սպիվակովա
Ըստ թեմայի
Հայտնի են Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսի տարածքը
Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն․ արխիվային լուսանկար

Մակրոնը զանգահարել է Պուտինին․ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

717
(Թարմացված է 01:39 01.10.2020)
Պուտինը և Մակրոնը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ հրադադար հաստատել : ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես կգա։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Տեղեկությունը հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ երկրների ղեկավարները մանրամասն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը պատերազմող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադար հաստատել, թուլացնել լարվածությունն ու առավելագույն զսպվածություն ցուցաբերել:

Նշվել է, որ Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորուման քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներն այլընտրանք չունեն:

Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

717
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել
«Օսա»

«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները

2200
(Թարմացված է 23:48 30.09.2020)
Հայ փորձագետներն ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի կողմից իբր ոչնչացված «Օսա» ԶՀՀ–ի մակետների լուսանկարներին. դրանք ստվարաթղթե են եղել։ Ադրբեջանի զինված ուժերը դրանք իրականի տեղ են ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում հայտնվել են ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները։

Հարվածների տեսանյութերը տարածվել են Ադրբեջանի ՊՆ–ի կողմից։ Հեղինակները, ինչպես նաև կրակողները, հավանաբար, այդպես էլ չեն կռահել, որ թիրախն իրականում «կեղծ» է։ Բավականին զվարճալի է ստացվել։

Скрин из опубликованного министерством обороны Азербайджана видео
Ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները

Տեսանյութի «սքրինշոթերը» Facebook–ի իր էջում հրապարակվել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

«Ադրբեջանցիները խոցել են ՀՀ ԶՈւ ստվարաթղթե «Օսաները» և դրանով շատ հպարտանում են։ Երկու թանկարժեք դրոն իզուր կիրառեցին, հաճելի էր», – հեգնում է փորձագետը։

Скрин из опубликованного министерством обороны Азербайджана видео
Ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ոչնչացված «Օսա» զենիթահրթիռային համալիրների ստվարաթղթե մակետների լուսանկարները

Նրա հետ համակարծիք է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Լավ է ասված ամեն ինչ», – գրում է նա։

Կադրերը խոշորացնելու դեպքում այդ մակետների վրա կարելի է նկատել իրական համալիրների վրա պարտադիր տեղադրվող անհրաժեշտ սարքերի, ռադարների և այլ «ատրիբուտների» բացակայությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

2200
թեգերը:
Լուսանկար, Զենք, Հայաստան, ադրբեջանցի, Ադրբեջան, Օսա ԱԿ-Մ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը նորից թեժացել են. Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի կորուստների մասին

0
(Թարմացված է 12:12 01.10.2020)
Հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը որոշակիորեն թեժացել են լուսաբացիցի հետո։

«Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Գիշերվա և վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 «ՍՄԵՐՉ» կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը կեսգիշերի սահմաններում են խոցվել»,– ասաց նա։

Հակառակորդի ԱԹՍ–ների, թռչող սարքերի գործողությունները, Հովհաննիսյանի խոսքով, շարունակվում են նաև Վարդենիսի և ոչ միայն այդ ուղղությամբ։

«Հայ–ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում կոնկրետ մարտական գործողություններ չկան»,– ասաց նա։

0
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ