Сотрудник правоохранительных органов рядом с лежащим на земле протестующим во время столкновений после закрытия избирательных участков президентских выборов (9 августа 2020). Минск

«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է

1021
(Թարմացված է 20:04 10.08.2020)
Մինսկում տեղի ունեցածը շոկ է առաջացրել ոչ միայն քաղաքացիների, այլև հետընտրական Բելառուսին հետևողների շրջանում։ Հատուկ ջոկատայինների հարձակումը, լուսաձայնային նռնակներն այնքան տպավորիչ չեն, որքան ОМОН-ի ոստիկանի լուսանկարը՝ մեքենայի տակ ընկած ցուցարարի մարմնի մոտ։

Մինսկում գիշերը տեղի ունեցած բախումներից գլխավոր ողբերգությունը ցուցարարներից մեկի մահն էր․ նրան հարվածել էր ներքին զորքերի հատուկ մեքենաներից մեկը։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես ОМОН-ի երկու ոստիկան քարշ են տալիս նրան և պառկեցնում  խոտերին։ Ի պատասխան՝ լսվում է, թե ինչպես են հավաքվածները գոռում և պահանջում բաց թողնել վթարվածին։

-Բաց թող նրան, ի՞նչ ես անում,- ասել են ցուցարարները։

-Ես նրան բաց եմ թողել։ Դուք շտապօգնություն կանչեք, ապուշներ,- պատասխանել  է ոստիկաններից մեկը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա ակտիվիստ, որը մահացավ գանգուղեղային վնասվածքից։ Ներքին զորքերի աշխատակիցը մինչև շտապօգնության ժամանումը մնաց նրա կողքին կանգնած։

Բելառուսում երեկվա իրադարձությունների տեսանյութն առանց մեկնաբանությունների էլ շատ խոսուն է։

Ավելի ուշ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին ԿԸՀ-ն արդեն հայտարարել է վերընտրված, նշեց, որ ուժային կառույցները մեղմ են գործել, միայն մեկ անգամ են ռետինե փամփուշտներ կիրառել:

Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ

Նա ասել է, որ ուժայինների պատասխանը համաչափ է եղել։ «Մայդան չի լինի, կլուծենք յուրաքանչյուրի հարցերը, որը պատանիներին դրդում է անկարգությունների»։ Լուկաշենկոյի խոսքով՝ ցուցարարները փորձել են հրդեհել Մինսկի կենտրոնը, անգամ գրոհել  են նախագահական պալատը, բայց ոչինչ չի ստացվել։

1021
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Ընտրություններ, Ալեքսանդր Լուկաշենկո, Ոստիկանություն, Մահ, Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
Հայտնի են Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Դիմակով ու հակասեպտիկով. ինչպես են Երևանում անցնում Բելառուսի նախագահի ընտրությունները
Պուտինն ու Բայդենը

Այժմ ՌԴ–ի հետ հստակ բազա կա. Բայդենը թվարկել է Պուտինի հետ հանդիպման գլխավոր արդյունքները

71
(Թարմացված է 22:52 16.06.2021)
Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը դրական է գնահատել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի փոխհարաբերությունները պետք է կանխատեսելի ու կայուն լինեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպման տոնայնությունը դրական էր։ Ես կատարեցի այն, հանուն ինչի եկել էի Պուտինի հետ հանդիպման», – ասել է ԱՄՆ առաջնորդը` գնահատելով բանակցությունների արդյունքները։

Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում միջազգային խնդիրներ են քննարկվել։

«Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա», – ընդգծել է նա։

Բայդենի խոսքով` քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է` Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։

«Հիմա մենք Ռուսաստանի հետ աշխատանքի և հարաբերությունների կառուցման հստակ բազա ունենք։ Հաջորդ 6-12 ամիսները ցույց կտան` Ռուսաստանին ու ԱՄՆ–ին հաջողվել է ռազմավարական երկխոսության սկիզբ դնել, թե ոչ», – ասել է նա։

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

Պատասխանելով նոր սառը պատերազմին վերաբերող հարցին` Բայդենը հայտարարել է, որ այն չի բխում ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից։

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ դղյակում։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել

 

71
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, ԱՄՆ, Ռուսաստան
Պուտինն ու Բայդենը

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

137
(Թարմացված է 22:13 16.06.2021)
Բայդենի տված նվերի մասին հայտնել է CNN–ի աղբյուրը, իսկ Պուտինի փոխանցած նվերի մասին` Պեսկովը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բյուրեղապակյա քանդակ և արևային ակնոց է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նա ասել է, որ Բայդենը «Aviator» ապրանքանիշի ակնոց է նվիրել, որից նաև ԱՄՆ նախագահն է դնում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահն իր գործընկերոջը «Մոսկվա» անվանումով գրասենյակային հավաքածու է նվիրել (խոխլոմա ոճով):

Հիշեցնենք` երկու երկրների ղեկավարների ժնևյան բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են շուրջ հինգ ժամ:

Գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում իրենց հավատարմությունն են հայտնել ռազմավարական կայունության սկզբունքներին:

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

137
թեգերը:
նվեր, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, ԱՄՆ
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

0
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

0
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան