Նախագահական ընտրություններ Բելառուսում

Հայտնի են Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

145
(Թարմացված է 11:54 10.08.2020)
ԿԸՀ–ի տվյալներով` նախագահական մրցավազքի առաջատարը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 80%–ը, մասնակցությունը կազմել է մոտ 84%։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բելառուսի ԿԸՀ–ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Sputnik Բելառուսը։

Ինչպես հայտնել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան, օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ ընտրության արդյունքները հետևյալ տեսքն ունեն։

  • Ալեքսանդր Լուկաշենկո` 80,23%,
  • Սվետլանա Տիխանովսկայա` 9,90%,
  • Աննա Կանոպացկայա` 1,68%,
  • Սերգեյ Չերեչեն` 1,13%,
  • Անդրեյ Դմիտրիև` 1,04%։

ԿԸՀ–ի տվյալներով` ընդհանուր առմամբ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6,02%–ը, ընտրություններին մասնակցել է ընտրողների 84,23%-ը։

Երմոշինայի խոսքով` նախնական տվյալները գրեթե ձեռքով են հավաքվել։

«Հաշվի առնելով, որ ԿԸՀ–ն, համենայնդեպս ես և վերլուծական բաժնի աշխատակիցները, գիշերվա ժամը 1-ին տարհանվել ենք կառավարության տնից, այդ պատճառով մենք արդյունքները ստացել և իմի ենք բերել միայն այսօր առավոտյան, բառացիորեն գրեթե այս ճեպազրույցից առաջ», – հայտարարել է  նա։

Նշենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան քվեարկության առաջին արդյունքները ստանալուց հետո  երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են սկսվել։

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել` մահակներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հայտնի է, որ Մինսկում ցուցարարների ամբոխի մեջ բեռնատար է մխրճվել։

Պաշտոնական արդյունքների դեմ բողոքող ցուցարարներն իրենց հերթին ոստիկանության ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետել։

Կան վիրավորներ և ձերբակալվածներ։ Նրանց թիվը դեռ հայտնի չէ։ Իշխանությունները խոստացել են թվերի մասին հայտնել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9–ին Բելառուսում նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Exit poll–ի տվյալներով` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների 79,7%–ը, Սվետլանա Տիխանովսկայան` 6,8%–ը։

145
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քվեարկություն, Ընտրություններ, Նախագահ, Բելառուս
Ըստ թեմայի
Լուկաշենկոն ասել է, որ Պուտինի հետ հարաբերություններում լարվածություն կա
Բելառուսում նախագահական ընտրություններ են
Ուսանողները արտերկրի կրթաթոշակառու են, բայց մեկնել չեն կարող․Զոհրաբյանը դիմել է Փաշինյանին
Պուտինն ու Բայդենը

Այժմ ՌԴ–ի հետ հստակ բազա կա. Բայդենը թվարկել է Պուտինի հետ հանդիպման գլխավոր արդյունքները

50
(Թարմացված է 22:52 16.06.2021)
Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը դրական է գնահատել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի փոխհարաբերությունները պետք է կանխատեսելի ու կայուն լինեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպման տոնայնությունը դրական էր։ Ես կատարեցի այն, հանուն ինչի եկել էի Պուտինի հետ հանդիպման», – ասել է ԱՄՆ առաջնորդը` գնահատելով բանակցությունների արդյունքները։

Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում միջազգային խնդիրներ են քննարկվել։

«Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա», – ընդգծել է նա։

Բայդենի խոսքով` քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է` Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։

«Հիմա մենք Ռուսաստանի հետ աշխատանքի և հարաբերությունների կառուցման հստակ բազա ունենք։ Հաջորդ 6-12 ամիսները ցույց կտան` Ռուսաստանին ու ԱՄՆ–ին հաջողվել է ռազմավարական երկխոսության սկիզբ դնել, թե ոչ», – ասել է նա։

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

Պատասխանելով նոր սառը պատերազմին վերաբերող հարցին` Բայդենը հայտարարել է, որ այն չի բխում ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից։

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ դղյակում։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել

 

50
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, ԱՄՆ, Ռուսաստան
Պուտինն ու Բայդենը

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

119
(Թարմացված է 22:13 16.06.2021)
Բայդենի տված նվերի մասին հայտնել է CNN–ի աղբյուրը, իսկ Պուտինի փոխանցած նվերի մասին` Պեսկովը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բյուրեղապակյա քանդակ և արևային ակնոց է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նա ասել է, որ Բայդենը «Aviator» ապրանքանիշի ակնոց է նվիրել, որից նաև ԱՄՆ նախագահն է դնում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահն իր գործընկերոջը «Մոսկվա» անվանումով գրասենյակային հավաքածու է նվիրել (խոխլոմա ոճով):

Հիշեցնենք` երկու երկրների ղեկավարների ժնևյան բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են շուրջ հինգ ժամ:

Գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում իրենց հավատարմությունն են հայտնել ռազմավարական կայունության սկզբունքներին:

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

119
թեգերը:
նվեր, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, ԱՄՆ
Լաչինի միջանցք

Ղարաբաղում կրկին ադրբեջանցիներ են մահացել․ այս անգամ՝ ՃՏՊ–ի հետևանքով

0
ՄԱԶ բեռնատարը կորցրել է կառավարումը, գլորվել ճամփեզրին գտնվող ձորակը, ինչի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Լաչինի շրջանում ՃՏՊ-ի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայողներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 16:40-ի սահմաններում, Պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի «Գուբադլի» առանձին սահմանային բաժնի հատվածում:

ՄԱԶ բեռնատարը կորցրել է կառավարումը, գլորվել ճամփեզրին գտնվող ձորակը, ինչի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները:

Նրանց անունները հայտնի են՝ ավագ լեյտենանտ Էլմեդդին Նասիբով և ենթասպա Ջամալ Ջամալլի:

Նախաքննություն է ընթանում։

Նշենք, որ հակամարտության գոտում հաճախ են միջադեպեր տեղի ունենում։

2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել էին։ Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի հետևանքով մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։ Հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։ Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի մահացել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), մարտի 3-ին և 15–ին` Ակնայում (Աղդամ)։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:

0
թեգերը:
Մահ, զինծառայող, Ադրբեջան