ՌԴ ռազմական ոստիկանությունը Սիրիայում

«Մենք նրանց թերագնահատում էինք». Արևմուտքը` ռուսների ռազմական հաջողությունների մասին

211
Ամերիկացիները խոստովանում են, որ իսրայելական ավիահարվածներն ու հակառուսական պատժամիջոցները չեն կարողացել ստիպել Մոսկվային և Թեհրանին հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց կամ գոնե ինչ-որ չափով սահմանափակել այդ օգնությունը։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Եթե չլիներ ռուսների օգնությունը, Բաշար Ասադը տանուլ կտար պատերազմը․ ամերիկացիները խոստովանել են, որ հենց Մոսկվայի, ինչպես նաև Իրանի և «Հըզբոլլահի» միջամտությունն է օգնել սիրիական բանակին ապօրինի զինված խմբավորումներից հետ գրավել երկրի մեծ մասը։ Նման եզրակացության է եկել Կոնգրեսի հետազոտական ծառայությունը 49 էջանոց «Սիրիայում զինված հակամարտության վերլուծությունը և ԱՄՆ-ի արձագանքը» զեկույցում։ Ինչի՞ն են ուշադրություն դարձնում ռազմական վերլուծաբանները և ի՞նչ կանխատեսումներ են անում՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Ուժերի դասավորություն

Փաստաթուղթը ներկայացնում է Սիրիայի քարտեզը. երկրի կենտրոնական, արևմտյան և հարավային մասերը վերահսկում է Բաշար Ասադի կառավարությունը` բացառությամբ Հորդանանի սահմանին գտնվող ոչ մեծ անկլավի, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի Աթ-Թանֆ ռազմական բազան: Հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի մուհաֆազան ծայրահեղական խմբավորումների և Թուրքիայի իշխանության ներքո է։ Եփրատից հյուսիս և արևելք ընկած տարածքները ՝ Սիրիայի մոտավորապես մեկ երրորդը, քրդերի իշխանության տակ են։

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

Այս հարցում վերլուծաբանները խորամանկում են, քանի որ փաստացի այդ տարածքները հենց Վաշինգտոնն է կառավարում։ Դրանք տեղակայված են այդ տարածաշրջանում նավթի հիմնական հանքավայրերի շրջակայքում։ Բացի այդ, Սիրիայի արևելքում մասնավոր ռազմական ընկերությունների մի քանի հարյուր մարտիկներ են գործում։ Զեկույցի հեղինակները չեն թաքցնում, որ ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում Ասադի բանակի հետ։

Ռուսաստանը չի հեռանա

Ամերիկացիներն ընդհանուր առմամբ խոստովանում են, որ Իսրայելի ավիահարվածները Իրանի օբյեկտներին և հակառուսական պատժամիջոցները Մոսկվային ու Թեհրանին չեն ստիպել հրաժարվել Բաշար Ասադին աջակցելուց կամ գոնե ինչ-որ չափով սահմանափակել այդ օգնությունը։

«ԱՄՆ-ն թերագնահատել է Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը տարածելու համար Սիրիան որպես պլացդարմ օգտագործելու Մոսկվայի հնարավորությունն ու ցանկությունը,-գրում են վերլուծաբանները,-չի կարելի բացառել Ռուսաստանի, Իրանի կամ նրանց «պրոքսի»-ների հետ ուղղակի ռազմական բախումը։ Բացի այդ, անհրաժեշտ է հասկանալ, թե իր դաշնակից Սիրիային աջակցելու հարցում Մոսկվան որքան հեռու կարող է գնալ։

Զեկույցի հեղինակները ափսոսանքով են արձանագրում, որ Դամասկոսի վրա ճնշում գործադրելն ավելի ու ավելի է բարդանում։ Ռազմաճակատի գիծը հաջողվեց Սիրիայի մայրաքաղաքից դուրս հանել առաջին հերթին ռուսական ավիացիայի և հատուկ զորքերի օգնության շնորհիվ, երկրի մեծ մասը «ռեժիմի» վերահսկողության տակ է։

«Իսլամական պետությունն» առաջվա պես վտանգավոր է

2018թ․-ի դեկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակի մասին։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ խմբավորումը դեռևս ջախջախված չէ։ ԱՄՆ-ի դաշնակիցները Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետերը գրավել են 2019թ․-ի մարտին։ Սակայն իսլամիստները պահպանել են ապստամբների հրամանատարության և ղեկավարման կառուցվածքները ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում։ Իսկ դա նշանակում է, որ նրանք դեռ կարող են զգալի հարվածներ հասցնել։

Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

Եվս մեկ սպառնալիք է ռազմագերիների ճամբարը, որտեղ այժմ ԻՊ-ի ավելի քանի տասը հազար գրոհայիններ կան։ Դրանք գլխավորապես տեղակայված են երկրի հյուսիսում և պահպանվում են քրդական ստորաբաժանումների կողմից։ Բացի այդ, ճամբարներ կան նաև ծայրահեղականների ընտանիքների անդամների համար։

Քրդական կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ գերիների պահպանության համար բավականաչափ ուժեր չունեն, սակայն ամերիկացիները չեն շտապում օգնության հասնել։

Խնդրահարույց հատված

Ռազմական գործողությունների կիզակետը Իդլիբն է։ Այնտեղ այժմ գործում են Սիրիան, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Ամերիկյան զորքեր չկան, բայց ամերիկացիները բազմիցս հարվածներ են հասցրել «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ջոկատներին։ Ոչ պետական կազմավորումները ներկայացնում են «Հայաթ Թահրիր աշ-Շամ», «Հուրաս-ադ-Դին», «Սիրիական ազգային բանակ», «Հըզբոլլահ» և այլ խմբավորումները։ Կան նաև ԻՊ գրոհայիններ։

«Իդլիբի հյուսիսային հատվածը ընդդիմադիր ուժերի կողմից կառավարվող միակ տարածաշրջանն է,-ընդգծում են վերլուծաբանները,-տեղական խմբավորումներն այն ամենն է, ինչ մնացել է նրանցից, ովքեր 2011թ․-ին մարտահրավեր նետեցին Դամասկոսին։ Մարտի 5-ից Իդլիբում զինադադար է, որի մասին պայմանավորվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները։ Նրանց զորքերը համատեղ պարեկային ծառայություն են իրականացնում M4 ռազմավարական մայրուղու վրա»։

Զեկույցի հեղինակները նշում են, որ առայժմ հաջողվում է պահպանել զինադադարը՝ չնայած գրոհայինների գնդակոծություններին։ Սակայն Թուրքիան չի դադարեցրել զորքերն Իդլիբ տեղափոխելու գործընթացը և վերջերս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական գործողությունները։ Իսկ դա նշանակում է, որ Սիրիայում ընթացող պատերազմը դեռ երկար կշարունակվի։

211
թեգերը:
Սիրիա, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք
Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի
Ռուսաստանը հաուբիցն է ընտրել․ ո՞րն է «Կոալիցիա-ՍՎ»-ի առավելությունը
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

29
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

29
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

64
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

64
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

2
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

2
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը