Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին

450
(Թարմացված է 00:30 05.08.2020)
Լիբանանում կարծել են, թե տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 6-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով որոշումը:

Երևան, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի նավահանգստում այսօր երեկոյան որոտացած հզոր պայթյունի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Լիբանանի «O TV» հեռուստաընկերության և «Վանա ձայն» ռադիոյի հաղորդավար Լորիկ Սապունջյանը:

Նրա խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցումը զգացվել է ավելի քան 10 կիլոմետր շառավղով: Սապունջյանը նշեց, որ մարդիկ, որոնք հիշում են 15 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով զոհվեց Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին, փաստում են, որ այսօր տեղի ունեցածն ավելի ուժգին էր:

«Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 6-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հարցով որոշումը, և շատերը կարծում էին, որ պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ վճռի հրապարակումից առաջ, սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար է»,- պատմեց Սապուջյանը:

«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում զոհվածների հարազատներին

Ըստ լրագրողի՝ նախնական տեղեկություններով, Բեյրութի նավահանգստի թիվ 12 պահեստում եղած պայթուցիկ ու դյուրավառ նյութերն են պայթել: Անվտանգության մարմինների նախնական վարկածով՝ պայթուցիկներն անցյալ տարի Լիբանան են ներկրվել ապօրինի և առգրավվել էին նավերից մեկից ու մինչ օրս պահվում էին պահեստում:

«Պայթյունն այնքան հզոր էր, որ մեծ թվով, այդ թվում՝ հայահոծ շրջաններ են տուժել: Կոտրվել են բնակարանների և տների ապակիներ, քանդվել են մեծ թվով շինություններ: Հայերով բնակեցված շրջաններում կան վիրավորներ, որոնց մի մասը վիրահատվել են: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նյութական վնասն ահռելի է»,-փաստեց մեր զրուցակիցը:

Սապունջյանը հայտնեց, որ պայթյունից տուժել են նաև հայկական Բուրջ Համուդ թաղամասում գտնվող «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը, «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հրատարակչատունը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում համազգային սուգ է հայտարարել:

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց՝ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն սկսել են հրապարակել համացանցում։

450
թեգերը:
Վիրավոր, Տուժածներ, պայթյուն, Ահաբեկչություն, Բեյրութ, Լիբանան
թեմա:
Պայթյուն Բեյրութում (46)
Ըստ թեմայի
Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին
Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ. Վարդինե Օհանյան
Ջերմաչափ

Ինչու պետք չէ վախենալ 37 աստիճան ջերմությունից. բժիշկը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

4
(Թարմացված է 21:41 19.09.2020)
37 աստիճան ջերմությունը դեռ բժիշկին դիմելու առիթ չէ։ Իսկ եթե այն պահպանվում է մի քանի օր շարունակ, արդեն մտահոգվելու առիթ է կա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 և ավելի աստիճան միշտ չէ, որ դա վկայում հիվանդության մասին. Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը։

Ընդունված է համարել, որ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում մարդը հիվանդ է։ Բժիշկի խոսքով` սա փոքր–ինչ պարզունակ մոտեցում է, որն այդքան էլ կոռեկտ չէ։

Ըստ նրա, նույնիսկ եթե ջերմաչափին տեսնում եք 37 աստիճան, սակայն դուք ձեզ լավ եք զգում, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Նման ջերմաստիճանն ինքնին վտանգավոր չէ։ Առավել կարևոր է մարդու ինքնազգացողությունը։ Եթե առկա են  թունավորման ախտանշաններ, մարդն իրեն լավ չի զգում, նույնիսկ եթե նա, պայմանականորեն նորմալ ջերմություն ունի։ 37.1 ջերմաստիճանը, որը նորմալ սարքով ջերմաչափվել է թևատակից, մտահոգություն չպետք է առաջացնի», – վստահեցրել է մասնագետը։

Նա նշել է, որ նման ջերմաստիճանը միշտ չէ, որ վկայում է հիվանդության մասին։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 36.2-37.2 աստիճանի սահմաններում։ Առավելագույն ջերմաստիճանը լինում է 20:00, նվազագույնը` 03:00, երբ քնած ենք։ Սրանք թևատակի մակերեսի ջերմաստիճաններն են, քանի որ մարդու ջերմություն հասկացությունը հարաբերական է և կախված է, թե որ մասից են ջերմաչափում։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Ջերմաչափել կարելի է նաև բերանի խոռոչում, հետանցքում և այլն։ Իսկ եթե խոսում ենք 36,2-37,2 աստիճանի նորմալ ջերմության մասին, ապա դա թևատակի ջերմաչափման դեպքում է», – պարզաբանել է Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ 37 աստիճանից բարձր ջերմությունը չպետք է հաճախակի երևույթ լինի։  Եթե այդպիսի ջերմությունը երկար է պահպանվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ։

4
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հիվանդ, ջերմաչափ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը
Ալեքսանդր Գինցբուրգը

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը

49
(Թարմացված է 21:36 19.09.2020)
Հատկապես աշունն ակտիվ գրիպային սեզոն է, այնպես որ, հետաքրքրիր է`արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումը կօգնի գրիպին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի կարող պաշտպանել նաև սեզոնային գրիպներից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ոչ, չի կարող»,- հստակ նշել է Գինցբուրգը ՝ պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել նաև գրիպից:

ՌԴ առողջապահության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս տարի բնակչության շրջանում ակտիվություն է նկատվում գրիպի դեմ պատվաստումներում և հորդորել էր դեռ չպատվաստվածներին պատվաստվել ու պաշտպանել իրենց և իրենց հարազատներին գրիպից:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսին գրանցել է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից և արտադրվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

49
թեգերը:
գրիպ, պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
ԱԺ–ն կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը
Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին
Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է