Բեյրութ

Պայթյունից մասնակի վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. Աննա Նաղդալյան

502
(Թարմացված է 12:26 05.08.2020)
Ինչպես հայաշատ թաղամասերում, այնպես էլ ողջ Բեյրութում, պայթյունի հետևանքով ավերածություններն զգալի են։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել

«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց»,– Facebook- ի իր էջում գրել է Նաղդալյանը։

Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ. Վարդինե Օհանյան

Նրա խոսքով`Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում, այսօր ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։
Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

502
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Աննա Նաղդալյան, դեսպանատուն, Տուժածներ, պայթյուն, Լիբանան, Բեյրութ
թեմա:
Պայթյուն Բեյրութում (46)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»

22
Ամերիկյան սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով։ Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը այդ նախաձեռնությունն «օդի տատանում» է անվանել և պարզաբանել` ինչու։

Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով ամերիկացի սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել, գրված է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում։

Փաստաթուղթը սահմանափակումներ է ենթադրում ռուսաստանյան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հեղինակների, «առնչություն ունեն միջազգային իրավունքի բացահայտ խախտման», այդ թվում՝ Նավալնու «թունավորման» հետ։

Օրինագիծը ամերիկյան իշխանություններից պահանջում է կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչ է իրենց հայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի ֆինանսների մասին։ Բացի այդ, այն պարտավորեցնում է Սպիտակ տանը պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքի կիրառումն արգելող ԱՄՆ օրենքները։

Մարկո Ռուբիոյից բացի՝ փաստաթուղթը հավանության են արժանացրել հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, ինչպես նաև դեմոկրատներ Քրիս Քունսը, Բեն Քարդինն ու Քրիս Վան Հոլենը։

Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Որպեսզի օրինագիծն ընդունվի այն պետք է հաստատվի սենատի ու ներկայացուցիչների պալատի կողմից, ապա պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը մեկնաբանել է սենատորների նախաձեռնությունը։

 «Սա զուտ հրապարակային աշխատանք է։ Ինչ հաշվետվությունների մասին է խոսքը։ Դրանք բացարձակապես անիրական բաներ են։ Այդ ամենը խոսակցություններ են հօգուտ աղքատների, նախընտրական հիստերիան սրող հռետորաբանություն։ Եվ հետո. Նավալնու գործը ավելի շուտ դեմոկրատների օրակարգն է։ Հանրապետականներն դժկամությամբ են այդ ամենին միջամտել։ Եվ ինչպես ինձ է թվում՝ չեն շարունակի աջակցել դրան։ Համենայն դեպս, Թրամփը բավական զգուշորեն ու հեռավորություն պահպանելով այդ ամենը տեղ հասցրեց։ Եվ (պետքարտուղար Մայք) Պոմպեոն ասում էր, որ արձագանքել պետք է, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և որ դեռ այդքան էլ հայտնի չէ, ինչ է կատարվում», – ասել է Վլադիմիր Մոժեգովը։

Ըստ նրա` ամերիկացիները կարող էին գերմանացիներից Նավալնու մասին տեղեկություն ստանալ, սակայն այդպիսի հարցում չեն արել։

«Դա պատժամիջոցների համար որոշակի հիմք կլիներ, սակայն դեռ նման հարցումներ չեն ստացվել։ Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ ամենը օդի տատանում է... Ինչ–որ մութ պատմություն է, այդ պատճառով Թրամփը չի ցանկանում խառնվել, դեմոկրատների խարդախություն է, որին պարզապես խառնվելու ցանկություն չկա։ Ինչպես ինձ է թվում, դեմոկրատներն այդ օրակարգը գովազդելու են, իսկ Թրամփն այդ ամենից փոքր-ինչ հեռու կանգնած է մնալու», – կարծում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Ընդ որում հայտնի է, որ Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը (BND) 1990-ականներից հասանելիություն է ունեցել «Նովիչոկին»։ Բացի այդ, այն ուսումնասիրել է մոտ 20 արևմտյան պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Շվեդիան, Չեխիան։

Ռուսաստանը 1992 թվականի նախագահի հրամանագրի համաձայն, դադարեցրել է քիմիական զենքի ոլորտում իր մշակումները, իսկ 2017-ին ոչնչացրել նման նյութերի առկա ողջ պաշարը, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

22
թեգերը:
Նովիչոկ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը (կենտրոնում) և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը «Charlie Hebdo» ամսագրի նախկին գրասենյակի մոտ դանակով զինված տղամարդու հարձակումից հետո: Սեպտեմբերի 25, Փարիզ

Փարիզում անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կան տուժածներ. տեսանյութ

37
(Թարմացված է 18:28 25.09.2020)
Քաղաքի այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահները։ Կան ձերբակալվածներ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Փարիզում`«Charlie Hebdo» ամսագրի նախկին խմբագրության մոտ, անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կա 4 տուժած, երկուսի վիճակը ծանր է։

Տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են ոստիկանները։ Ձերբակալվել են հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

ԱԴԾ հատուկ գործողությունը. Ռուսաստանում ահաբեկիչների խումբ են ձերբակալել. տեսանյութ

Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հետաքննություն է սկսվել ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի գործով:

«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից

Հիշեցնենք` 2015-ի հունվարին ահաբեկիչները հարձակվել էին «Charlie Hebdo»–ի խմբագրության վրա։ Հարձակման հետևանքով 17 մարդ էր մահացել, այդ թվում ՝ երեք ոստիկան ։ Դրանից հետո խմբագրությունը տեղափոխվել էր։

Հարձակումներ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում․ կա 1 զոհ և 7 վիրավոր

37
թեգերը:
Փարիզ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում
ԱԴԾ–ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել
Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ
Զինծառայող

Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ

19
(Թարմացված է 13:26 26.09.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 330 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ`սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 295 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին

19
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Զախարովան սաստել է Ադրբեջանի ԱԳՆ–ին, որը յուրովի էր մեկնաբանել Սերգեյ Լավրովի խոսքերը
Ինչո՞ւ էր Ադրբեջանը «խառնել» Փաշինյանին ու Լավրովին
Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը