Բենեդիկտոս XVI. արխիվային լուսանկար

Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի «ձայնը հազիվ է դուրս գալիս» Գերմանիա կատարած այցից հետո

66
(Թարմացված է 13:40 03.08.2020)
Բենեդիկտոս XVI-ը հունիսին գնացել էր Գերմանիա՝ այցելելու իր ավագ եղբորը՝ 96-ամյա հոգևորական Գեորգ Ռատցինգերին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բժիշկները նախկին Հռոմի պապի` Բենեդիկտոս XVI-ի մոտ դեմքի սուր բորբոքում են ախտորոշել։ Նա լուրջ հիվանդացել է հունիսին Գերմանիա այցելելուց հետո, հաղորդում է Passauer Neue Presse պարբերականը՝ հղում անելով նրա կենսագիր, գերմանացի լրագրող Պիտեր Զեեվալդին:

Բենեդիկտոս XVI-ը հունիսին գնացել էր Գերմանիա՝ այցելելու իր ավագ եղբորը՝ 96-ամյա հոգևորական Գեորգ Ռատցինգերին։ Ռատցինգերը մահացել է ծանր հիվանդությունից հետո:

Հռոմ վերադառնալուց հետո 93-ամյա Բենեդիկտոս 16-րդն անկողին է ընկել, հիվանդությունն ուղեկցվում է ուժգին ցավերով։ Զեեվալդի խոսքով` նախկին հայրապետը «չափազանց թույլ է», նրա հիշողությունն ու միտքը կարգին են, սակայն «ձայնը հազիվ է լսվում»:

Շաբաթ օրը Զեեվալդը Հռոմում այցելել է հայրապետին և ներկայացրել  նրան նվիրված կենսագրությունը։ Հայտնի է, որ հանդիպման ընթացքում Բենեդիկտոս 16-րդը թույլ է եղել, սակայն պահպանել է լավատեսական տրամադրությունը, խոստացել է, որ եթե առողջանա, կրկին ձեռքը կվերցնի գրիչը։

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Ինչպես հայտնում է պարբերականը` Բենեդիկտոս 16-րդն արդեն կազմել է հոգևոր կտակը, որը կհրապարակվի նրա մահից հետո։ Հայրապետը որպես թաղման ապագա վայր ընտրել է Հովհաննես-Պողոս 2-րդի նախկին դամբարանը` Սուրբ Պետրոսի տաճարի տակ։

Հունիսին  Բենեդիկտոս 16-րդը  պապական գահից հրաժարվելուց հետո առաջին անգամ էր լքել Վատիկանի տարածքը, չհաշված նրա այցելությունները պապական ամառանոց` Կաստել-Գանդոլֆո, Հռոմի մոտակայքում։ Հրաժարականից հետո սկզբում նա բնակվում էր Կաստել-Գանդոլֆոյում, այնուհետև տեղափոխվեց Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ մենաստան։

Կորոնավիրուսը բնության պատասխանն է մարդկանց․ Հռոմի պապ

66
թեգերը:
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI, հիվանդություն, հիվանդ, Գերմանիա, Հռոմի պապ
Ըստ թեմայի
Ֆրանցիսկոս առաջինը 83 տարեկան է. նրան Հռոմի պապ է դարձրել անպատասխան սերը
Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է. ԶԼՄ
Հռոմի պապից մինչև ԱՄՆ նախագահ. մեծն Սթիվեն Հոքինգի տիեզերքը
Սիգ. արխիվային լուսանկար

Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել

13
(Թարմացված է 19:21 22.09.2020)
Մինչև տարեվերջ ակնկալվում է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

13
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, արտահանում, ձուկ
Ըստ թեմայի
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար
Արմայիս Քամալով

Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի

61
(Թարմացված է 17:31 22.09.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արմայիս Քամալովին և մյուս բուժաշ.խատողներին հանձնված պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:

Ակադեմիկոս Արմայիս Կամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ նա ավարտել է ինստիտուտը և սկսել աշխատել։

Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները

61
թեգերը:
Արմայիս Քամալով, պարգևատրում, Վլադիմիր Պուտին, բժիշկ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ է փոխվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

4
(Թարմացված է 19:45 22.09.2020)
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում զգալի աճել է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատողների քանակը 2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 13%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աշխատատեղերի քանակը հասել է 16 442-ի` նախորդ տարվա 14 533-ի փոխարեն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նա։

Ըստ Փաշինյանի` ոլորտի շրջանառությունն այս կիսամյակում աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի, իսկ ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակն աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին, Փաշինյանն Անկախության օրվա կապակցությամբ ներկայացրել էր Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը։

Ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանը կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր։ Նախատեսվում է ունենալ մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 000 աշխատող ստարտափ։

4
թեգերը:
աշխատատեղ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանի «Մեր ժամանակի հերոսների» թվում այս տարի կան նաև բժիշկ ու զինվոր
Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր. ինչ ռիսկեր և հնարավորություններ կան
Վարչապետի գլխավոր մրցանակին արժանացավ մանուկների համար խելացի խաղալիքներ ստեղծողը
Փաշինյանը ՄԱԿ–ի ասամբլեայում խոսել է միջազգային հարաբերություններում ուժ չկիրառելու մասին