Ուկրաինացի հաղորդավարուհուն ծեծել են և փորձել բռնաբարել որդու աչքի առաջ

982
(Թարմացված է 10:37 03.08.2020)
Լուգովայան վնասվածքներ է ստացել. դեմքի վրա մեծ հեմատոմաներ են առաջացել։ Նրա մոտ ախտորոշվել  է ծնոտի կոտրվածք։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ուկրաինացի հեռուստահաղորդավար Անաստասիա Լուգովայան Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես են իրեն ծեծել և փորձել բռնաբարել մանկահասակ որդու աչքի առաջ: Որպես խոսքերի ապացույց ՝ հաղորդավարուհին լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որում երևում են դեմքի բազմաթիվ կապտուկները։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Մարիուպոլից Կիև ուղևորվելիս՝ գնացքում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Настасья Борисовна (@nastyalugova)

Գիշերը իր և որդու վագոն է ներխուժել կիսավարտիքով մի տղամարդ և սկսել ծեծել իրեն։ Աղջիկը սկսել է գոռալ, նրա ձայնից որդին արթնացել է։ Տղամարդը փորձել է հարվածել նաև երեխային, սակայն Լուգովայային հաջողվել է համոզել  չարագործին ՝ ասելով, որ կկատարի նրա ասածները:

Ի պատասխան ՝ տղամարդը փորձել է բռնաբարել  նրան։ Լուգովայան խնդրել է տղամարդուն, որ միասին գնան նրա վագոն, որպեսզի այդ ամենը երեխայի աչքի առաջ չլինի։ Այստեղից հաղորդավարուհին հրաշքով կարողացել է փախչել ուղեկցորդուհու մոտ և օգնություն կանչել։ Արդյունքում՝  նա թաքնվել է հարևան վագոնում, իսկ տղամարդուն ձերբակալել են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Настасья Борисовна (@nastyalugova)

«Վստահ եմ, որ այդ տղամարդու առաջին զոհը չէի։ Բայց իմ շնորհիվ  նա հաջորդ զոհ չի ունենա»,- գրել է հաղորդավարուհին։

Մոսկվայում հարձակվել են հայերի վրա. մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել

ՌԵՆ ՏՎ-ի փոխանցմամբ՝ հաղորդավարուհու ամուսինը հավելել է, որ գնացքի աշխատակիցներն իրեն գումար են առաջարկել ՝ կատարվածի մասին տեղեկատվությունը չհրապարակելու դիմաց: Պարզվել է, որ չարագործը գնացքում «նապաստակ է» եղել, այսինքն՝ երթևեկել է առանց տոմսի։ Ուղեկցորդները վախեցել են, որ իրենց կհեռացնեն աշխատանքից։

982
թեգերը:
տղա, Բռնաբարություն, վնասվածք, կոտրվածք, Ուկրաինա
Ըստ թեմայի
Մոսկվայում 3 ադրբեջանցու են կալանավորել հայերի հետ ծեծկռտուքի համար
Քոչարի ու ծեծկռտուք. հայերի բողոքի ակցիաները Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ
Հայերի ու ադրբեջանցիների մոսկովյան ծեծկռտուքից հետո 13 հոգու են ձերբակալել
Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության
Դոլար

Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում 22 միլիոն դոլարից ավելի գումար է հանգանակվել

47
(Թարմացված է 11:38 27.11.2020)
Շուրջ 100 000 արցախցի աջակցություն կստանա` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22 990 898 դոլար։

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և զինվորների ընտանիքների աջակցմանը։ Շուրջ 100 000 մարդ աջակցություն կստանան` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով, ինչպես նաև կկազմակերպվի տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն էր արել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 դոլար:

«Ինձ պատերազմ չեն տանում, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում». հանգանակություն բանակի համար

Նշենք, որ նախորդ տարի հեռուստամարաթոնի շրջանակներում ավելի քան 2.5 անգամ ավելի քիչ գումար էր հավաքվել` շուրջ 9 մլն դոլար։

47
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, ԱՄՆ, Հայաստան, դոլար, Հեռուստամարաթոն
Ըստ թեմայի
Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամից ուղղվել «նոր ի հայտ եկած ծախսերի» ֆինանսավորմանը
Արմավիրցի փոքրիկն ավելի քան 4 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամ՝ ընկույզ վաճառելով
Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է
ՄիԳ-29

Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել

47
(Թարմացված է 09:44 27.11.2020)
Օդաչուներից մեկը հայտնաբերվել և տեղափոխվել է հիվանդանոց, երկրորդի որոնումները շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի -Sputnik. Հնդկաստանի ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ ուսումնավարժական ինքնաթիռը կործանվել է Արաբական ծովի վրա։ Օդաչուներից մեկն անհայտ կորել է, հայտնում է Times of India-ն ՝ վկայակոչելով ՌԾՈՒ ներկայացուցչին:

Ավիավթարը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին տեղական ժամանակով ժամը 17: 00-ին (Երևանի ժամանակով ժամը 14: 30-ին):

Ինքնաթիռը թռիչքի դուրս եկել «Վիկրամադիտիա» օդանավակայանից։ Օդաչուներից մեկին հայտնաբերել և տեղափոխել են հիվանդանոց։  Երկրորդի որոնումները շարունակվում են։

Հնդկաստանի ՌԾՈՒ-ն հետաքննություն է սկսել։

Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել

Նշենք, որ հնդկական սպառազինության մաս են կազմում ռուսական արտադրության 36 ՄիԳ-29Կ կործանիչները, որոնք շահագործվում են «Վիկրամադիտյա» ավիակրի վրա (նախկին Խորհրդային «Ադմիրալ Գորշկով» հածանավը): Եվս 65 ՄիԳ-29-ը գտնվում են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։

47
թեգերը:
Օդաչու, Զոհ, Հնդկաստան, ինքնաթիռ, ՄիԳ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Պակիստանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զրույցն ու կադրերը հայտնվել են համացանցում
Շվեյցարիայի լեռներում ինքնաթիռ է կործանվել, կա չորս զոհ
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

0
(Թարմացված է 13:19 27.11.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։

Սոթքի ոսկու հանք տանող ձյունապատ ճանապարհները փակ են։ Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

«Համայնքում խուճապ չկա, քանի որ մինչև ամսի 25–ը ժամանակ էր տրված, մեր զորքը պետք է հանվեր, իրենք գային։ Երեկ ընդամենը այդ գործողություններ են արել։ Հիմա եկել են էնտեղ` մի քիչ հետ, մի քիչ առաջ` չգիտեմ։ Կոնկրետ դեռ չեն դիրքավորվել»,–ասում է Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հավելում է, որ այս պահին բոլորի մոտ, անգամ` մարզպետի, սպասողական վիճակ է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն` անհայտ է։ Բայց նրա տեղեկություններով` հանքն այսօր աշխատում է։

«Այս տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում է էս հանքում, ապրում դրա շնորհիվ։ Հիմա որ էդ մարդիկ աշխատանքից զրկվեն, ապրուստի այլ միջոց չեն ունենա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է։

Նա պատմում է, որ երեկ ադրբեջանցիները եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են դարպասը, անցել են մեր տարածք: Նրա խոսքով` հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքն իրենց տիրապետության տակ է։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

0
թեգերը:
Ադրբեջան, աշխատանք, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ