ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Օգոստոսի սկզբին Երկիր մոլորակին մինչև 190 մետր տրամագծով աստերոիդ կմոտենա, նախազգուշացրել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( NASA):
NASA-ի տվյալներով` 2009 PQ1 անունը կրող աստերոիդի տրամագիծը 84-190 մետր է: Ակնկալվում է, որ երկնային մարմինը մեր մոլորակին առավելագույնս` 3.2 մլն կմ հեռավորությամբ, կմոտենա օգոստոսի 5-ին: Արագությունը՝ 13.4 կմ/վ է:
Այս աստերոիդը հայտնաբերել են շուրջ 11 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի 14-ին: Այն «Ապոլոնների» խմբին է պատկանում: Դրանք այն աստերոիդներն են, որոնց ուղեծրերը հատվում են Երկրի ուղեծրի հետ:
Պոտենցիալ վտանգավոր են համարվում այն աստերոիդները, որոնք Երկրի ուղեծրին են մոտենում 7.4 մլն կմ-ից ավելի և որոնց տրամագիծը գերազանցում է 100-150 մետրը: Աստղագետները տարեցտարի ավելի շատ այնպիսի երկնային մարմիններ են հայտնաբերում, որոնք մեր մոլորակի հետ բախվելիս կարող են անդառնալի վնաս հասցնել:
Գանձակում (Կիրովաբադում) ծնված Նաիրա Գրիգորյանը 1989թ–ին ուսանում էր Երևանում, երբ իմացավ, որ ծնողները ստիպված են փոխանակել Կիրովաբադի կենտրոնական հայաբնակ Ջափարիձե փողոցում գտնվող սեփական տունը Հայաստանի այն ժամանակվա Շորժայի շրջանում գտնվող ադրբեջանցիներով բնակեցված Շիշկայա գյուղում գտնվող մեղմ ասած ոչ այնքան բարեկեցիկ տան հետ։
Նաիրա Գրիգորյանի հիշողություններից բացի այս ամենի մասին այսօր վկայում է 32-ամյա վաղեմությամբ, դեղնված էջերով փոխանակման պայմանագիրը։
«Քաղաքի տունը փոխել ենք գյուղի տան հետ, որովհետև ամեն ինչ այնքան խառն էր, ուրիշ տարբերակ էլ չկար»,– պայմանագիրը ցույց տալով` պատմում է նախկին Շիշկայա, այսօր Գեղամասար գյուղում բնակվող ու գյուղի դպրոցում դասավանդող Նաիրա Գրիգորյանը։
1989թ.-ի մարտի 22–ին Կիրովաբադում կնքված պայմանագրում Գրիգորյանների հայրական տան միակ նկարագրությունը հասցեն է, մակերեսն ու սենյակների քանակը։ Տան հետ ադրբեջանցուն փոխանցված գույքի և ունեցվածքի մասին ոչ մի խոսք չկա։
Ադրբեջանի Շամխորի շրջանի Ջագիր գյուղից Գեղամասար տեղափոխված Առաքելյանների պայմանագրում նույնիսկ տան հասցեն չկա, միայն գյուղերի անունները։ Պայմանագիրն էլ գրված է տետրի թերթիկի վրա, ադրբեջաներենով։
Գեղամասար համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Շահնազարյանը նույնպես Հայաստան է եկել 1989թ.–ին, Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղից։ Ի տարբերություն իր համագյուղացիների, նա ադրբեջանցու հետ կնքված պայմանագիրը չի պահել, սեփականության վկայական ստանալիս հանձնել է Կադաստրի կոմիտեին։
«Այն ժամանակ պետական հստակ մոտեցում չկար, մարդկանց չեն ուղղորդել, չեն ասել, որ փաստաթղթեր կազմեն, որ դրանք կարող են մի օր պետք գալ։ Ես իմ անունից ասեմ. այն ինչ ես թողել եմ այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող մեր գյուղում խորհրդային ռուբլով գնահատած բազմահազարանոց արժեքով գույք է։ Եթե ես փաստաթղթերը պահեի, այսօր կարող էի գույքային պահանջ ներկայացնել միջազգային դատարանում ու շահել գործը։ Ես համոզված ասում եմ, որ հայերն Ադրբեջանում թողել են շատ ավելի մեծ արժեքով գույք, քան ադրբեջանցիները Հայաստանում։ Եվ այս առումով մենք շահեկան դիրքում կարող էինք լինել»,–ասում է Շահնազարյանը։
Գեղարքունիքի մարզի ներկայիս Գեղամասար խոշորացված համայնքի մեջ գտնվող գյուղերից շատերում խորհրդային տարիներին ադրբեջանցիներ էին բնակվում։ 1988թ–ին` արցախյան շարժման ընթացքում, ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի տները որոշվեց փոխանակել Ադրբեջանի Շամխորի, Խանլարի, Կիրովաբադի շրջանների հայկական գյուղերի տների հետ։
Խորհրդային իշխանությունն այդ կերպ փորձում էր լուծել տեղահանության խնդիրը` կանխելով ադրբեջանաբնակ հայերի նկատմամբ Ադրբեջանի այլ բնակավայրերում արդեն սկսված ջարդերն ու տեղահանությունները։
Բայց ստորագրված թղթերը դեռևս երաշխիք չէին հայերի կյանքի ու իրավունքների պաշտպանության։
Գեղամասարի բնակչուհի Արևիկ Մանուկյանը տեղաբնակ է ու ականատեսն է եղել գյուղերի փոխանակման խորհրդային ծրագրի իրականացման։
«Այդ ժամանակվա մեր կառավարությունը, տեղի մեր պաշտոնյաները` ոստիկանության ուղեկցությամբ, մեքենաներ են տրամադրել, նույնիսկ օգնել են, որ այստեղի բնակիչներն իրենց գույքն անվտանգ տեղափոխեն մինչև Ադրբեջան։ Իրենք ոչ մի գույք չեն թողել։ Նույնիսկ հավերին ջուր տալու ամաններն են իրենց հետո տարել։ Իրենցից ոչ մի բան չի պակասել, իրենք անվտանգ գնացել են մինչև վերջ»,– պատմում է Արևիկն ու հավելում, որ երբ Հայաստան են հասել Ադրբեջանից տեղահանված հայերը, իրենք ուղղակի սարսռել են այդ տեսարանից։
«Մարդիկ ուղղակի մազապուրծ փախել էին, պատմում էին, թե ինչեր են թողել, ինչպես են փախել, շատերը չէին հասցրել անգամ իրենց անձնագրերը վերցնեն։ Մի կերպ հասել էին այստեղ։ Մենք դպրոցում հագուստ ու սնունդ էինք հավաքում, որ կարողանանք այդ մարդկանց օգնել»,–պատմում է նա։
Ադրբեջանի այսօրվա իշխանությունը, սակայն, գյուղերի փոխանակման ծրագիրն անտեսելով, Հայաստանից առոք–փառոք Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներին փորձում է ներկայացնել իբրև տեղահանվածների` ի թիվս այլ պահանջների ներկայացնելով նաև նրանց Հայաստան վերադառնալու պահանջը։
«Ալիևը շատ բան կարող է ասել։ Ասելը քիչ է, կան փաստեր։ Մենք էլ կարող ենք ասել` մենք էլ Ադրբեջանում ենք ապրել, ուրեմն մենք էլ մեր ծննդավայրը պիտի վերադառնանք»,– Ալիևի հոխորտանքներին այսպես են պատասխանում իրենց ունեցվածքը կորցրած հայերը։
Ի դեպ, ավելորդ չէ արձանագրել, որ 1989 թվականին Հայաստանը` խորհրդային իշխանության պարտադրանքով ու Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի տարածքում թողած գույքի համար 110 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցում է վճարել ադրբեջանցի 14,5 հազար ընտանիքների։ Մինչդեռ Ադրբեջանից տեղահանված ավելի քան 400 հազար հայերը մինչ օրս Ադրբեջանից որևէ փոխհատուցում չեն ստացել։
Տեղահանություն վերապրած փախստականներն ու նրանց զավակները 30 տարի անց էլ իրենց կորստի մասին դժվարությամբ ու հուզմունքով են խոսում ու չեն թաքցնում, որ Արցախյան նոր պատերազմի օրերին Արցախից պարտադրված հեռացած ամեն նոր փախստականի հետ նորից են վերապրել իրենց այդքան ծանոթ ցավը։
Հատկանշական է, որ Ադրբեջանից տեղահանված հայերի երրորդ, չորրորդ սերունդը, անկախ Հայաստանում ծնված փոքրիկները ինչ–որ անբացատրելի բնազդով շարունակում են կրել իրենց պատմական հայրենիքի հետ կապը։
Երբ արդեն պատրաստվում էինք հեռանալ գյուղից, դպրոցի բակում հավաքված երեխաներին հարցրեցի.
–Երեխաներ, դուք որտեղի՞ց եք։
-Ես Ջագիրից։
–Չարդախլուից։
–Ես Խանլարեցի եմ։
–Ես Կիրովաբադից։
Տարօրինակ է, բայց իմ հարցին պատասխանող ևս 5-6 երեխաներից ոչ ոք չտվեց իրենց ներկա բնակավայր Գեղամասար գյուղի անունը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
«Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի` քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը», - գրել է Մարուքյանը Facebook-ում։
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր հանդիպել Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները։
Անհետ կորածների հարազատները վարչապետի հետ պայմանավորվել են` ԱԱԾ տնօրենի հետ կհանդիպեն
Տնտեսական ճգնաժամի և հետպատերազմական շրջանում 2020 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության թվի աննախադեպ նվազումը չի արտահայտում աշխատաշուկայի իրական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով ԱՎԾ հրապարակած վիճակագրական տվյալները։
Վիճակագրության համաձայն` աշխատաշուկայում գործազրկության 2020 թվականի վերջին եռամսյակի ցուցանիշների համաձայն` 2020թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության ցուցանիշը կազմել է 227.000 մարդ, իսկ չորրորդ եռամսյակում` 185.000 մարդ։
Դա նշանակում է, որ 2020-ի վերջին 3 ամիսներին Հայաստանում գործազրկության թիվը կրճատվել է 42.000-ով, ինչը համավարակի և պատերազմի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված տնտեսության դեպքում նոնսենս է։
Մակարյանն այս ամենը բացատրում է մի քանի գործոնով` պատերազմում զոհված կամ լուրջ վիրավորում ստացած քաղաքացիներին, որոնք ունեցել են այս կամ այն աշխատանքը, գործատուները փոխարինել են նոր մարդկանց աշխատանքի ընդունելով։ Քիչ թիվ չեն կազմում նաև համավարակի հետևանքով մահացածները։
«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է
«Կորոնավիրուսի պատճառով մահացածների մի մասը կարիքավոր են, բայց այդ մոտ 4500 մահացածների մեջ եղել են նաև աշխատող քաղաքացիներ, որոնց աշխատաշուկայում նոր կադրերով են փոխարինել»,- նշեց Մակարյանը։
Գործազրկության ցուցանիշի նման անկումը կարող է պայմանավորված լինել նաև երկրում ստեղծված սոցիալ-հոգեբանական պատճառներով, երբ մարդիկ կամ տրամադրություն չեն ունեցել պատասխանել հարցումներին, կամ այնքան էլ ճիշտ չեն պատասխանել դրանց։
Բացի այդ, ըստ աշխատաշուկայի միջազգային մեթոդաբանության` եթե քաղաքացին հարցումն իրականացնելու պահին վերջին երկու շաբաթներին աշխատանք չի փնտրել, ապա նա գործազուրկ չի համարվում։
Նշենք, որ օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակած տեղեկությունների համաձայն` 2020 թվականի վերջին եռամսյակում գործազրկության ցուցանիշը զգալի նվազել է` հասնելով 16 տոկոսի, այն դեպքում, երբ 2019-ին` աճող տնտեսության պարագայում, ունեցել ենք 17.1 տոկոսանոց ցուցանիշ։
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք