Կոճապղպեղ

Որ մթերքներն են պահպանում մաշկի երիտասարդությունը և որոնք են նպաստում ծերացմանը

354
(Թարմացված է 21:16 26.07.2020)
Շոտլանդացի գիտնականն բացահայտել է, թե որ մթերքներն են դրական կամ բացասական ազդեցություն ունենում մաշկի վրա։

 

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Մաշկի առողջությունն ու երիտասարդությունը կարելի պահպանել ճիշտ սնունդի միջոցով։ The Sun-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Էդինբուրգի համալսարանի դոկտոր Ռուփի Աույլան։

Նրա խոսքով՝ հակաօքսիդանտներ, կոլագեն ու միներալներ պարունակող մթերքն օգնում է վերականգնել օրգանիզմն ու ավելի երիտասարդ տեսք ունենալ։

«Ամեն օր մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն ուտելով դուք բազում բուսական տարրեր եք ստանում․ դրանք օրգանիզմից հանում են ավելորդ բորբոքվածությունը, օգնում շուտ վերականգնել վնասվածքներն ու պաշտպանում են բջիջները ծերանալուց», - ասել է Աույլան։

Նա նշել է, որ ցածր սպիտակուցային սննդակարգն դանդաղեցնում է ծերանալու ընթացքը։ Միաժամանակ սննդակարգում պետք է ներառել բջջանյութի մեծ քանակությամբ մթերքներ, օրինակ՝ ընկուզեղեն։ Աույլանի կարծիքով՝ օրգանիզմի համար օգտակար են ձվերը, վարսակը, կոճապղպեղը, բրոկոլին ու սաղմոնը։  

Գիտնական ամփոփել է՝ երկաթով հարուստ սնունդը, օրինակ՝ կարմիր միսը, կարող է բացասաբար ազդել մաշկի տեսքի վրա։

2019 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի գիտնականներն ուսումնասիրել են տարբեր երկրների երկարակյաց մարդկանց սննդակարգն ու կապ են գտել հակաօքսիդանտների օգտագործման ու կյանքի երկարության միջև։ Պարտադիր մթերքների ցանկում են կանաչ թեյը, խուրման, չիչխանն ու հալապասը։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում

 

 

 

354
թեգերը:
Սննդամթերք, բանջարեղեն, միրգ, ծեր, Երիտասարդ, մաշկ, գիտնական
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում
Վլադիմիր Պուտին

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

93
(Թարմացված է 18:16 28.07.2021)
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Խորհրդակցությանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր։ Բացի այդ, արծարծվել են նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր` ներառյալ Աֆղանստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

93
թեգերը:
Ադրբեջան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին. տեսանյութ

125
(Թարմացված է 16:57 28.07.2021)
Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակիչներին տարհանել են։

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին ինքնաթիռներ և ուղղաթիռներ են մասնակցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին։

«Մենք փորձում ենք վերահսկողության տակ վերցնել Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհը։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց էքսկավատոր և 106 հրշեջ մեքենա», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

NTV հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրդեհը մոտեցել բնակելի շենքերին ու հյուրանոցներին։ Ողջ քաղաքը սև ծխով է պատված։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակչությունը տարհանվել է։

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

125
թեգերը:
հրդեհ, Անտառ, Թուրքիա
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ
Վիգեն Հակոբյան

Կրակոցները բնակչությանը նոր զիջումների պատրաստելու համար են. քաղտեխնոլոգ

0
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները նպատակ ունեն բնակչության շրջանում տագնապային տրամադրություններ հարուցել` դրանով իշխանությունների հետագա գործողությունները լեգիտիմացնելու համար։
«Կրակոցները բնակչությանը նոր զիջումների պատրաստելու համար են». Հակոբյան

Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները նախապատրաստական ֆոն են ստեղծում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների հետևանքով որոշակի տարածքային զիջումները լեգիտիմացնելու, ինչպես նաև բնակչությանը դրան նախապատրաստելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Կարող են լինել զիջումներ և գուցե այդկերպ գործընթացն ավելի սահուն անցնի իշխանությունների համար։ Ցանկացած զիջում, մանավանդ տարածքային, կապված է կոնկրետ մարդկանց, բնակավայրերի հետ, ի վերջո նման գործընթացները բավականին ցավոտ են, քաղաքական վարկանիշի տեսակետից` բավականին վտանգավոր, ռիսկային»,- ասաց նա։ 

Նրա խոսքով` թշնամու ձեռագիրը չի փոխվել. հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է նույն սցենարով առաջնորդվել, ինչպես Արցախում։ Միակ տարբերությունն այն է, որ թշնամին փորձում է նույնկերպ տեղային  բնույթի խնդիրներ լուծել։

«Ադրբեջանը միշտ էլ որոշակի խնդիրներ է ստեղծում բանակցություններից առաջ, որ սեփական բանակցային ռեսուրսն ավելացնի և, ըստ էության, նոր իրավիճակ ստեղծի, որը հետո կդրվի բանակցային սակարկության»,- ընդգծեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` պարզ է, որ այդ բանակցությունների սեղանին արդեն իսկ ինչ-որ փաստաթուղթ է դրված, որն ավելի վաղ պատրաստել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարները, պաշտպանական ղեկավարները քննարկելու են այդ համապարփակ փաստաթղթի դետալները։

Իսկ բանակցությունների մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան, երբ  պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց հակառակորդի նախահարձակ գործողությունների մասին։ Նույն հաղորդագրության մեջ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում էր նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցությունների մասին։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

0
թեգերը:
Սյունիք, Գեղարքունիքի մարզ, Սահման, կրակոց
Ըստ թեմայի
Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին
Երասխում այս պահին իրավիճակը հանգիստ է
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները