ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի՝ վերջին շրջանում արած տարօրինակ հայտարարությունները։ Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում նա գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ ամուսինը երկբևեռ (բիպոլյար) խանգարում ունի։
«Յուրաքանչյուրն, ով ունի այս հիվանդությունը կամ ունի սիրելի մեկը, որ տառապում է սրանով, գիտի՝ սա աներևակայելի բարդ ու ցավոտ է»,- գրել է Քիմն ու հավելել, որ նախկինում երբեք այս թեմայի մասին հրապարակայնորեն չի խոսել, քանի որ պաշտպանում է երեխաներին և հարգում է Քանյեի անձնական կյանքի իրավունքը։ Բայց հիմա զգում է, որ խոսելու ժամանակն է։
«Նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է հոգեկան հիվանդությունը կամ կպչուն մտքերը, գիտեն, որ ընտանիքն անզոր է, եթե մարդն անչափահաս չէ։ Իսկ նրանք, ովքեր տեղյակ չեն կամ հեռու են այս փորձառությունից, կարող են դատապարտել ու չհասկանալ, որ անհատն ինքը պետք է ցանկանա մասնակցել իրեն օգնելու գործին, կապ չունի, թե ընտանիքն ու ընկերները որքան ջանքեր են գործադրում»,- գրել է Քիմն ու հավելել, որ լավ է հասկանում՝ Քանյեն քննադատության թիրախ է դառնում, քանի որ հասարակ մարդ չէ, այլ հանրային դեմք, և նրա գործողություններն ու խոսքերը կարող են բուռն կարծիքներ և հույզեր առաջացնել:
«Նա խելացի, բայց բարդ մարդ է։ Նա մեծ ճնշման է ենթարկվում՝ լինելով արտիստ և սեւամորթ տղամարդ, որը վերապրել է մոր ցավալի կորուստը եւ պետք է գործ ունենա ճնշման եւ մեկուսացման հետ, որոնք ավելի են ընդգծվում երկբևեռ խանգարման դեպքում: Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, ճանաչում են նրա սիրտը, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում մտադրությունների հետ», — գրել է Քիմն ու խնդրել հասարակությանն ու լրատվամիջոցներին ըմբռնումով մոտենալ այդ իրավիճակին։
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը կբաժանվե՞ն. Ուեսթը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք՝ ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջին օրերին իրեն բավականին տարօրինակ է պահում, հայտարարել էր, որ 2018 թվականից փորձում է բաժանվել Քիմ Քարդաշյանից: Նշենք, որ Հարավային Կարոլինայում իր նախագահական քարոզարշավից հետո` հուլիսի 20-ին, ռեփերը սկանդալային բովանդակությամբ տասնյակ հաղորդագրություններ է գրել Twitter-ի իր էջում, իսկ հետո ջնջել է դրանք։ Բայց օգտատերերը հասցրել են դրանք պատճենել։ Ուեսթը նաև մեղադրել էր Քիմին և զոքանչին, որ փորձում են իրեն հոգեբուժարանում փակել։
Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։
«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։
Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:
Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:


