Հայերը Լոս Անջելեսում

Քոչարի ու ծեծկռտուք. հայերի բողոքի ակցիաները Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ

350
(Թարմացված է 14:53 22.07.2020)
Հայերի և ադրբեջանցիների միջև ծագած ծեծկռտուքի պատճառով կան տուժածներ, այդ թվում` ոստիկան։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բացի այդ, կա մեկ կալանավորված։ Նրա ազգությունը դեռ հայտնի չէ։

Երևան, 22 հուլիսի -Sputnik. Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների աննախադեպ ցույցերը շարունակվում են։ Արդեն երկրորդ օրն է, որ Կալիֆոռնիայում բնակվող հայերը հավաքվում են Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության մոտ և բողոքում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի դեմ։

Հարյուրավոր հայ երիտասարդները հայտնում են, որ պատրաստ են վերադառնալ հայրենիք և պաշտպանել իրենց երկիրը թշնամուց։ Հավաքվածների շրջանում մթնոլորտը շարունակում է մնալ լարված է և հավաքված հայերն արդարություն են պահանջում և վանկարկում, որ «Արցախը Հայաստան է»։

Նրանք ձեռքներում պահել են սահմանին զոհված հայ զինվորականների լուսանկարներն ու հայոց եռագույնը։ 

​ԱՄՆ–ում հայտնի երգիծաբան Անտիկ Մարգարյանն Instagram-ի իր էջում բողոքի ակցիայից տեսանյութ է հրապարակել։

«Մենք բողոքում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Նրանք հրետակոծում են քաղաքացիական նշանակության օբյեկտները, կրակում մանկապարտեզների ու դպրոցների վրա։ Մենք արդարություն ենք պահանջում»,- ասվում է տեսանյութում։

View this post on Instagram

A post shared by Ant!c (@its_antic) on

Հուլիսի 20-ին հայերը բողոքի ակցիա իրականացրին Ադրբեջանի հյուպատոսության մոտ։ Շուտով բողոքի ակցիան վերածվեց հայրենասիրական միջոցառման։ Ներկաները երգեցին հայրենասիրական երգեր ու Քոչարի պարեցին, ինչպես նախօրեին` Մոսկվայում։ 

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

Իսկ ահա հուլիսի 21-ին հյուպատոսության մոտ հայտնվեցին ադրբեջանցի ցուցարարներ։

««Դադարեցրեք հայկական ագրեսիան», «Ղարաբաղը Ադրբեջանն է»»,– բղավում էին նրանք։

Հայերն ի պատասխան դրա սկսել են երգել հայկական ավանդական «Սարի աղջիկ» երգը, որը տարիներ շարունակ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես ադրբեջանական։

Նշենք, որ ցուցարարների մեջ է եղել նաև ճանաչված հայ երգիչ Անդրեն, որը բարձրացել է մեքենայի վրա և երգել «Սարի աղջիկը»։ 

Դրանից հետո հայ և ադրբեջանցի ցուցարարների միևջ ծեծկռտուք է սկսվել։ Ամերիկյան NBC հեռուստաալիքը հրապարակել է ծեծկռտուքի կադրերը, որում ներգրավված են երկու տասնյակ տղամարդիկ։ Ավելի ուշ հեռուստաալիքին տված հարցազրույցում ոստիկաննության սպա Մարկ Լոպեսը հայտարարել էր, որ ծեծկռտուքի պատճառով ոստիկան է տուժել։

«Ոստիկանը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առթիվ ձերբակալվել է մեկ քաղաքացի», - ասել է նա հեռուստաալիքին՝ չնշելով ձերբակալվածի ազգությունը։


Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ավելի վաղ իր զորակցությունն էր հայտնել հայ համայնքին։

«Մենք հայ համայնքի հետ ենք՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի ատոմային էլեկտրակայանին հարվածելու իր սադրիչ ու վտանգավոր սպառնալիքներին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»,-հայտարարել էր Էրիկ Գարսեթին:

​Լոս Անջելեսի հայ համայնքն արդեն հայտարարել է, որ շարունակելու է բողոքի ակցիաները ադրբեջանական հյուպատոսության մոտ։
Նշենք, որ աշխարհասփյուռ հայությունը նման ակցիաներով փորձում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին

350
թեգերը:
Անդրե, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Լոս Անջելես, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Ծեծկռտուք, Քոչարի
թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
Ըստ թեմայի
Ինչպես է անցել գիշեր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի մասում. ՊՆ–ն տվյալներ է հրապարակել
Ինչ են խոսել Լավրովը, Տողանյանն ու Բյուլբյուլօղլուն. դեսպանը մանրամասներ է հայտնել
Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ
Փաշինյանն ու Միշուստինը

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

62
(Թարմացված է 13:19 03.03.2021)
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։

 

62
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

145
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

145
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

0
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

0
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից