Իլոն Մասկ

Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում

55
(Թարմացված է 12:54 21.07.2020)
Դեռևս այս տարվա սկզբին ամերիկացի միլիարդատերը ամենահարուստ մարդկանց ցուցակում 37-րդ տեղում էր։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik․ Ամերիկացի գյուտարար, գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտնվել է մոլորակի ամենահարուստ մարդկանց թոփ հնգյակում։ Տեղեկությունը հրապարակված է Forbes-ի՝ անընդհատ թարմացվող վարկանշային ցուցակում։

Երկուշաբթի օրը բորսայում Tesla-ի բաժնետոմսերի առուվաճառքի արդյունքներով Մասկի կարողությունը գնահատվել է 74,2 միլիոն դոլար, նա 1,3 միլիարդ դոլարով առաջ է անցել 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Մուքեշ Ամբանիից, որը Ասիայի ամենահարուստ մարդն է։

Աղբյուրի համաձայն՝ դեռևս տարեսկզբին Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդամենը 37-րդ տեղն էր զբաղեցնում։ Նրա կարողությունը աճում է Tesla-ի բաժնետոմսերի գնին զուգահեռ։ Երկուշաբթի օրը դրանք թանկացել են 9,5%-ով՝ դառնալով 1643 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար։Երեք շաբաթում՝ հունիսի 29-ից, դրանց արժեքը աճել է 60 տոկոսով։

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Այս պահին Tesla-ն ոչ միայն աշխարհի ամենաթանկարժեք ավտոարտադրողն է՝ 304,5 միլիարդ դոլար կապիտալիզացիայով, այլ նաև այն ընկերությունն է, որն ավելի թանկ արժե, քան Ford, Ferrari, General Motors և BMW ընկերությունները միասին վերցրած։

55
թեգերը:
մեծահարուստ, Forbes, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ
«Մասկի շոու» և ձեռնաշղթաներ. Քոչարյանը խոսել է ակտիվիստներին բերման ենթարկելու մասին
Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսն իրենց որդուն սիմվոլներով են անվանակոչել
Զելենսկին ու Էրդողանը

«Մեր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի չճանաչումն է». Էրդողան

19
(Թարմացված է 23:25 10.04.2021)
Թուրքիայի նախագահը Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հետո։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ աջակցում է «Ղրիմի պլատֆորմին»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զելենսկին Ստամբուլ է մեկնել թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

«Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է չճանաչել Ղրիմի անեքսիան (բռնազավթում. խմբ)։ Խորհրդի աշխատանքի ընթացքում մենք հաստատեցինք, որ աջակցում ենք «Ղրիմի պլատֆորմին», որի նպատակը Ուկրաինայի հողերը միավորելն է: Ուզում ենք, որ այդ հարթակը լուծում դառնա Ղրիմի թաթարների և Ուկրաինայի համար», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան որպես պատմական և հումանիտար պարտականություն է դիտարկում իրենց հայրենիքը հարկադրված լքած Ղրիմի թաթարների կյանքի չափանիշների բարձրացումը:

«Մենք ծրագրում ենք մզկիթ կառուցել մեր թաթար եղբայրների համար։ Հուսով եմ` առաջիկայում ենք առաջին քայլը կանենք այդ նախագծի իրականացման համար», - հավելել է Էրդողանը։

«Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովը, որտեղ Կիևը մտադիր է քննարկել Ղրիմը «վերադարձնելու» հարցը, նախատեսված է օգոստոսի 23-ին: Ուկրաինական կողմը պլատֆորմին միանալու առաջարկ է արել մի շարք պետությունների, այդ թվում՝ Լիտվային, Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային և ԱՄՆ-ին:

«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը

Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեից հետո, երբ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ էին արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան շարունակում է համարել, որ Ղրիմն իր տարածքն է, որը ժամանակավորապես օկուպացվել է։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է:

ՌԴ-ն չի ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Պեսկով

19
թեգերը:
Ղրիմ, Վլադիմիր Զելենսկի, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ուկրաինա, Թուրքիա
Արքայազն Ֆիլիպ

Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա նրա մահից մեկ շաբաթ անց

21
(Թարմացված է 22:06 10.04.2021)
Սպասվում է, որ հուղարկավորության օրը լռության րոպե կհայտարարվի։ Բրիտանական հեռուստաալիքները ուղիղ եթերում կհեռարձակեն արարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Վինձորի դղյակում գտնվող մատուռում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրաժեշտի արարողությունը կանցնի ընտանիքի ու հարազատների նեղ շրջանակում՝ մոտ 30 հոգու մասնակցությամբ:

Սպասվում է, որ հուղարկավորության օրը լռության րոպե կհայտարարվի։ Հուղարկավորությունը կառավարական չի լինի. այդպես է ցանկացել արքայազն Ֆիլիպը:

Բրիտանական հեռուստաալիքները ուղիղ եթերում կհեռարձակեն արարողությունը։

Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

Նիկոլ Փաշինյանին խորապես վշտացրել է 99-ամյա արքայազնի մահը

21
թեգերը:
Մեծ Բրիտանիա, արքայազն Ֆիլիպ
Ըստ թեմայի
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել
Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ
Карен Тонаканян и Грайр Шахвердян в финале чемпионата по боксу Золотые перчатки (18 декабря 2019). Еревaн

Կարեն Տոնականյանը 2-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

0
(Թարմացված է 23:46 10.04.2021)
Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկայի ներկայացուցչին։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։

Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչ այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, բայց երկամարտում ձախողվեց

Կայքը հիշեցնում է, որ Տոնականյանը 2020 թվականի դեկտեմբերից է ուժերը փորձում պրոֆեսիոնալ ռինգում։

Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. տեսանյութ

0
թեգերը:
հաղթանակ, բռնցքամարտ, Հայաստան
Ըստ թեմայի
Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին. տեսանյութ
Հայաստանի կանանց ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Հորդանանի թիմին