Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

Հռոմի Պապը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

151
(Թարմացված է 16:37 19.07.2020)
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վստահ է, որ հայ–ադրբեջանական սահմանագոտում սրված իրավիճակը կարելի է հարթել երկխոսության և բարի կամքի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը հասնել խաղաղ երկխոսության միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված զինված հակամարտությանը», - ասել է Հռոմի պապը և խոստացել  աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ  «կողմերի երկխոսության և բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ լուծմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»։

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ պաշտպանել է ՄԱԿ-ի այն նախաձեռնությունը, որն ուղղված է  կորոնավիրուսային համավարակի ընթացքում ռազմական գործողություններից զերծ մնալուն։

«Վերահաստատում եմ կրակի անհապաղ և երկարատև դադարեցման իմ կոչը, որը թույլ կտա հասնել խաղաղության և անվտանգության՝ անհրաժեշտ հումանիտար աջակցություն ապահովելու համար», - ասել է Հռոմի պապը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

151
թեգերը:
Հռոմի պապ, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԳՆ խոսնակն ասաց` որ դեպքում տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ
Նաղդալյանը խոսեց Ադրբեջանին զենք վաճառողների ու խոցված Hermes 900–ի մասին
Սիգ. արխիվային լուսանկար

Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել

9
(Թարմացված է 19:21 22.09.2020)
Մինչև տարեվերջ ակնկալվում է Հայաստանից դեպի Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:

«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են

9
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, արտահանում, ձուկ
Ըստ թեմայի
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար
Արմայիս Քամալով

Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի

57
(Թարմացված է 17:31 22.09.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արմայիս Քամալովին և մյուս բուժաշ.խատողներին հանձնված պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:

Ակադեմիկոս Արմայիս Կամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ նա ավարտել է ինստիտուտը և սկսել աշխատել։

Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները

57
թեգերը:
Արմայիս Քամալով, պարգևատրում, Վլադիմիր Պուտին, բժիշկ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ