Քիմ Քարդաշյանը Ծիծեռնակաբերդում

«Կապույտն էլ լիներ, Հայաստանի դրոշը կդառնայի». Քարդաշյանը կոչ է արել աջակցել Հայաստանին

445
(Թարմացված է 23:23 17.07.2020)
Բոլոր նրանց, ովքեր դեռ չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, Քիմը ներկայացրել է իրավիճակն ու ադրբեջանական ագրեսիան։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, գործարար, ԱՄՆ նախագահի թեկնածու, ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով։ Instagram-ի իր էջում նա լուսանկար է հրապարակել, որում աշխարհահռչակ հեռուստաաստղը կրում է նեղ դեղնավուն կոմբինիզոն։ Նրա մազերն էլ վառ կարմիր երանգով են ներկած։ 

«Եթե վրաս նաև բաց կապույտ գույն լիներ, ապա Հայաստանի դրոշը կդառնայի։ Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կցանկանայի ներկայացնել։ Այդպես բոլորդ կկարողանաք օգնել»,- գրել է Քիմ Քարդաշյանն ու իր գրառումը նշել #SupportArmenia (#ԱջակցենքՀայաստանին) հեշթեգով։

Դրանից հետո Քիմը մեջբերել է այն նույն տեքստը, որն ավելի վաղ հրապարակել էր Twitter-ի իր միկրոբլոգում։ Մասնավորապես, այդ գրառմամբ նա քննադատել էր ադրբեջանական ագրեսորի պահվածքը՝ առավել ևս համավարակի համաշխարհային պայքարի այս օրերին։

«Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչն ու չսանձազերծված հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- գրել է Քիմն ու հիշեցրել, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը։

Օրինագիծը թույլ կտա զսպել Կոնգրեսին, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին ռազմական այնպիսի օգնություն տրամադրել, որը կարող է օգտագործվել Հայաստանի կամ Արցախի դեմ։

«Բանակը քանակով չի որոշվում». Արթուր Ալեքսանյանի` զինծառայողներին գոտեպնդող գրառումը

«Ես կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներքաշված են երկրի սահմաններում վերջին լարված իրադարձությունների մեջ»,- գրել է Քարդաշյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի սահմանների ուղղությամբ սանձազերծված այս հարձակումները խաղաղ ուծում պետք է ունենան, առավել ևս այսօր, երբ առանց այն էլ ապրում են համավարակի դժվարին ժամանակներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

445
թեգերը:
Instagram, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Սահման, եռագույն դրոշ, Հայաստան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (208)
Ըստ թեմայի
Ադրբեջանը նեղն է ընկել և Թուրքիայից զենքի օգնությու՞ն է ուզել․ Հովհաննիսյանի տեղեկությունը
Բնակիչներն այսօր վերադարձել են բնականոն կյանքին. Տավուշի մարզպետ
SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում․ Հովհաննիսյանը հաստատեց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»

20
Ամերիկյան սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով։ Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը այդ նախաձեռնությունն «օդի տատանում» է անվանել և պարզաբանել` ինչու։

Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով ամերիկացի սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել, գրված է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում։

Փաստաթուղթը սահմանափակումներ է ենթադրում ռուսաստանյան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հեղինակների, «առնչություն ունեն միջազգային իրավունքի բացահայտ խախտման», այդ թվում՝ Նավալնու «թունավորման» հետ։

Օրինագիծը ամերիկյան իշխանություններից պահանջում է կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչ է իրենց հայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի ֆինանսների մասին։ Բացի այդ, այն պարտավորեցնում է Սպիտակ տանը պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքի կիրառումն արգելող ԱՄՆ օրենքները։

Մարկո Ռուբիոյից բացի՝ փաստաթուղթը հավանության են արժանացրել հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, ինչպես նաև դեմոկրատներ Քրիս Քունսը, Բեն Քարդինն ու Քրիս Վան Հոլենը։

Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Որպեսզի օրինագիծն ընդունվի այն պետք է հաստատվի սենատի ու ներկայացուցիչների պալատի կողմից, ապա պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը մեկնաբանել է սենատորների նախաձեռնությունը։

 «Սա զուտ հրապարակային աշխատանք է։ Ինչ հաշվետվությունների մասին է խոսքը։ Դրանք բացարձակապես անիրական բաներ են։ Այդ ամենը խոսակցություններ են հօգուտ աղքատների, նախընտրական հիստերիան սրող հռետորաբանություն։ Եվ հետո. Նավալնու գործը ավելի շուտ դեմոկրատների օրակարգն է։ Հանրապետականներն դժկամությամբ են այդ ամենին միջամտել։ Եվ ինչպես ինձ է թվում՝ չեն շարունակի աջակցել դրան։ Համենայն դեպս, Թրամփը բավական զգուշորեն ու հեռավորություն պահպանելով այդ ամենը տեղ հասցրեց։ Եվ (պետքարտուղար Մայք) Պոմպեոն ասում էր, որ արձագանքել պետք է, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և որ դեռ այդքան էլ հայտնի չէ, ինչ է կատարվում», – ասել է Վլադիմիր Մոժեգովը։

Ըստ նրա` ամերիկացիները կարող էին գերմանացիներից Նավալնու մասին տեղեկություն ստանալ, սակայն այդպիսի հարցում չեն արել։

«Դա պատժամիջոցների համար որոշակի հիմք կլիներ, սակայն դեռ նման հարցումներ չեն ստացվել։ Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ ամենը օդի տատանում է... Ինչ–որ մութ պատմություն է, այդ պատճառով Թրամփը չի ցանկանում խառնվել, դեմոկրատների խարդախություն է, որին պարզապես խառնվելու ցանկություն չկա։ Ինչպես ինձ է թվում, դեմոկրատներն այդ օրակարգը գովազդելու են, իսկ Թրամփն այդ ամենից փոքր-ինչ հեռու կանգնած է մնալու», – կարծում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Ընդ որում հայտնի է, որ Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը (BND) 1990-ականներից հասանելիություն է ունեցել «Նովիչոկին»։ Բացի այդ, այն ուսումնասիրել է մոտ 20 արևմտյան պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Շվեդիան, Չեխիան։

Ռուսաստանը 1992 թվականի նախագահի հրամանագրի համաձայն, դադարեցրել է քիմիական զենքի ոլորտում իր մշակումները, իսկ 2017-ին ոչնչացրել նման նյութերի առկա ողջ պաշարը, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

20
թեգերը:
Նովիչոկ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը (կենտրոնում) և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը «Charlie Hebdo» ամսագրի նախկին գրասենյակի մոտ դանակով զինված տղամարդու հարձակումից հետո: Սեպտեմբերի 25, Փարիզ

Փարիզում անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կան տուժածներ. տեսանյութ

37
(Թարմացված է 18:28 25.09.2020)
Քաղաքի այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահները։ Կան ձերբակալվածներ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Փարիզում`«Charlie Hebdo» ամսագրի նախկին խմբագրության մոտ, անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կա 4 տուժած, երկուսի վիճակը ծանր է։

Տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են ոստիկանները։ Ձերբակալվել են հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

ԱԴԾ հատուկ գործողությունը. Ռուսաստանում ահաբեկիչների խումբ են ձերբակալել. տեսանյութ

Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հետաքննություն է սկսվել ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի գործով:

«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից

Հիշեցնենք` 2015-ի հունվարին ահաբեկիչները հարձակվել էին «Charlie Hebdo»–ի խմբագրության վրա։ Հարձակման հետևանքով 17 մարդ էր մահացել, այդ թվում ՝ երեք ոստիկան ։ Դրանից հետո խմբագրությունը տեղափոխվել էր։

Հարձակումներ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում․ կա 1 զոհ և 7 վիրավոր

37
թեգերը:
Փարիզ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում
ԱԴԾ–ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել
Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ
Տիգրան Հակոբյան

Տեսակամուրջ. «ԱՊՀ վավերագրական կինոյի «Eurasia.DOC» հինգերորդ փառատոնը»

0
Սեպտեմբերի 28-ին` ժամը 15: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մինսկ-Սմոլենսկ- Երևան տեսակամուրջի ձևաչափով կկայանա ԱՊՀ երկրների «Եվրասիա.DOC» վավերագրական ֆիլմերի հինգերորդ փառատոնի բացման մասնակիցների առցանց ասուլիսը:

2020-ին փառատոնին ներկայացվել է 152 ֆիլմ 18 երկրից: Կարճ ծրագրում ընդգրկված է 28 ֆիլմ 9 երկրից:

Փառատոնը կանցկացվի Սմոլենսկում և Մինսկում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը: Ցուցադրվելու են եզրափակիչ փուլի 28 ֆիլմեր Ռուսաստանից, Բելառուսից, ԱՊՀ այլ երկրներից, ինչպես նաև Սերբիայից և Լատվիայից:

Փառատոնի, այս և այլ միջոցառումների մասին կպատմեն ասուլիսի մասնակիցները՝

Մինսկում.

փառատոնի գործադիր տնօրեն, Բելառուսի Հանրապետության լրագրողների միության նախագահ Անդրեյ Կրիվոշեևը,

Sputnik Բելառուս լրատվական գործակալության ղեկավար Անդրեյ Կաչուրան։

Սմոլենսկում.

Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը,

Ռուսաստան-Բելառուս միության հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման կազմակերպություն պետական հիմնարկի նախագահ Նիկոլայ Էֆիմովիչը,

ռեժիսոր, սցենարիստ, Եվրասիա. DOC-2019 փառատոնի հաղթող Մարի Ռենոն,

Format A-3 մեդիա ակումբի նախագահ Գալինա Սապոժնիկովան,

Eurasia.DOC փառատոնի ծրագրերի տնօրեն, Ստուդիո երրորդ Հռոմ պրոդյուսերական կենտրոնի նախագահ Վալերի Շեխովցովը,

փառատոնի ժյուրիի անդամ, «Բելայա Ռուս» հանրապետական հասարակական միավորման նախագահ Գենադի Դավիդկոն։

Երևանում.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հարգելի գործընկերներ, այժմ դուք արդեն կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ինքներդ հարցեր ուղղել բանախոսներին: Միակ պայմանը դիմակ դնելն է, իսկ մենք մեր հերթին երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերի առկայությունը:

Բացի այդ, ասուլիսը ավանդաբար հեռարձակվելու է Facebook և Youtube սոցիալական ցանցերի մեր էջերում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

0
թեգերը:
փառատոն, կինո