Հայերի բողոքի ակցիան Վարշավայում

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

4186
(Թարմացված է 21:27 17.07.2020)
Վաղ առավոտից ադրբեջանցիները հաղորդագրություններ են ուղարկել ցույցի կազմակերպչի հեռախոսահամարին՝ պահանջելով հետ կանգնել մտադրությունից և սպառնալով վատ հետևանքներով։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ երեկ անցկացված հայերի ցույցից հետո կան բերման ենթարկված և վնասվածք ստացած ադրբեջանցիներ։ Լեհաստանի ոստիկանությունը ստիպված է եղել ուժ, մասնավորապես՝ ռետինե մահակներ, արցունքաբեր գազ կիրառել՝ նրանց ագրեսիան հանդարտեցնելու համար։ Բողոքի ակցիայի  մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը։

Վարշավայում գտնվող Ադրբեջանի դեսպանատան մոտ խաղաղ ցույց անցկացնելու կազմակերպիչը հենց ինքն էր։ Ասում է՝ ցույցի նպատակը բարձրաձայնելն էր, որ Ադրբեջանն անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության վրա է հարձակվել, որի հետ Լեհաստանը արդեն քսանհինգ տարի է՝ դիվանագիտական հարաբերություններ ունի։

«Ուզում էինք պատմել ադրբեջանական գործելաոճի մասին, ասել, որ նրանք զինտեխնիկա են տեղավորել իրենց գյուղերի տարածքում, որպեսզի մենք հարված հասցնելիս ռմբակոծենք ու սպանենք խաղաղ բնակիչներին։ Սա կարելի է նմանեցնել Խոջալուի դեպքերին, երբ իրենք մատաղ արեցին իրենց բնակիչներին, որպեսզի հայերի դեմ գործիք ունենային միջազգային հանրության հետ Հայաստանին և Արցախին վերաբերող հարաբերություններում»,- նշում է մեր զրուցակիցը։

Ասում է՝ այն պահից, ինչ սոցիալական ցանցերում սկսեցին տարածել ցույցի վերաբերյալ տեղեկատվությունը, կեղծ էջերից բազմաթիվ նամակներ ստացան, թե պետք չէ, դրա կարիքը չկա։ Բայց, քանի որ ցույցի անցկացման մտադրությունը չփոխեցին, անցան սպառնալիքներին։

«Վաղ առավոտից հենց իմ հեռախոսահամարին հաղորդագրություններ էին ուղարկվում, թե եթե հանրահավաքը լինի այսպես կլինի, այնպես կլինի, գիտենք, թե դու որտեղ ես և այլն։ Թեթև ենք մոտենում նման բաներին, ուշադրություն չդարձրինք ու գնացինք մեր ցույցին, որ մեր ճիշտը ցույց տանք»,- պատմում է Հրաչյան։

Ադրբեջանի դեսպանատան մոտ հենց դեսպանատան կազմակերպմամբ հարյուրից ավելի ադրբեջանցիներ էին հավաքվել, ոմանք էլ ասում են՝ նրանց թիվը մոտ երկու հարյուրի էր հասնում։ Դրա փոխարեն խաղաղ ցույց անցկացնելու նպատակով եկած հայերը մոտ վաթսունն էին։ Հրաչյան հատուկ ընդգծում է՝ Լեհաստանում մոտ 60 հազար հայ է ապրում, մինչդեռ երկու հարյուրն ադրբեջանցիների առավելագույնն էր։ Բայց լեհահայերը նպատակ չունեին բազմահազարանոց ցույց անցկացնել։ Խնդիրը թիվը չէր, այլ ասելիքը։

Армянская община Польши на акции протеста перед зданием Посольства Азербайджана (16 июля 2020). Варшава
© Sputnik / Stringer
Հայերի բողոքի ակցիան Վարշավայում

«Ուզում էինք խաղաղության կոչ անել, բացատրել, որ դա նաև Ադրբեջանի հասարակ բնակչին է ձեռնտու։ Եթե Հայաստանում զոհվում է մեկ զինվոր ու էդ մեկ զինվորի մայրը ողբում է որդու կորուստը, ապա Ադրբեջանում այդ մեկ զինվորի դիմաց տասն են զոհվում ու ադրբեջանցի մայրերն էլ են ողբում իրենց որդիների մահը։ Կյանքը կյանք է, մենք դա էինք ուզում ասել, որպեսզի դադարեցնենք այս անիմաստ պատերազմը. Արցախը միշտ եղել է հայկական ու կմնա։ Զոհեր թող ոչ մեր կողմից լինեն, ոչ էլ իրենց»,- ասում է Հրաչյան։

Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա. տեսանյութ

Նշում է, որ առաջին րոպեից իրենց հետ էին նաև Լեհաստանի հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տարոն վարդապետ Ղուլիկյանն ու Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, ծայրագույն վարդապետ հայր Յոզեֆ Նաումովիչը։ Նրանք առաջնագծում կանգնած էին հայ ցուցարարների հետ՝ թույլ չտալով ադրբեջանական սադրանքներին տրվել։ Հրաչյան ասում է, որ ցույցի ամենասկզբում, երբ դեռ ոստիկաններն էլ չկային, բայց մեծ թվով ադրբեջանցիներ արդեն հավաքվել էին, Տարոն վարդապետ Ղուլիկյանն առաջ եկավ բազմությունից, կանգնեց ադրբեջանցիների առջև ու սկսեց խաչակնքել՝ նրանց միջից չարիքը հանելու համար։

Ադրբեջանցիները հենց սկզբից ագրեսիվ էին տրամադրված, անընդհատ փորձում էին հրահրել հայերին, բայց դա նրանց չէր հաջողվում, մինչև որոշեցին հայ երիտասարդի ձեռքից խլել Հայոց եռագույնն այն անարգելու, պղծելու փորձ անել։

«Չստացվեց, հայ երիտասարդները սարի պես կանգնեցին։ Ցավոք, այդ ընթացքում մի քանի ադրբեջանցի տուժեց։ Ցավով եմ ասում, որովհետև մեր նպատակը դա չէր։ Բայց դա ինքնապաշտպանություն էր մեր երիտասարդների կողմից»,- ասում է Հրաչյան։

Նա պատմում է, որ ադրբեջանցիներն այնքան ագրեսիվ էին իրենց պահում, ոստիկանները ստիպված էին ուժ գործադրել։ Արդյունքում՝ նաև ոստիկանների կողմից վնասվածքներ ստացան ադրբեջանցի ցուցարարները, վերջում էլ՝ 10-15 ադրբեջանցի բերման ենթարկվեց։

Հայ երիտասարդներից մեկն էլ բերման ենթարկվեց, սակայն Հրաչյայի և թեմի առաջնորդի միջամտությամբ՝ կարճ ժամանակ անց ազատ արձակվեց։ Ոստիկաններն էլ էին հասկացել, թե ինչ է կատարվել դեսպանատան առջև։

Հրաչյան նշում է, որ արդեն հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ նամակներ են պատրաստել, որին 15-ից ավելի կազմակերպություններ են միացել։ Նամակներն ուղարկվել են Լեհաստանի նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին։ Ժամանակն է, որպեսզի Լեհաստանը պետական մակարդակով դիրքորոշումն արտահայտի այս իրադարձությունների վերաբերյալ։ Ի վերջո, Լեհաստանն այն երկիրն է, որտեղ հայերն արդեն 650 տարուց ավելի է՝ ապրում են։

Армянская община Польши на акции протеста перед зданием Посольства Азербайджана (16 июля 2020). Варшава
© Sputnik / Stringer
Հայերի բողոքի ակցիան Վարշավայում

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

4186
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, հայ, Հայաստան, Լեհաստան
թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
Ըստ թեմայի
Ադրբեջանական ԱԹՍ–ն հայտնվել է հայերի ձեռքում. մի լուսանկարի պատմություն
ՌԴ–ն քայլեր է ձեռնարկել հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները դադարեցնելու համար
Ադրբեջանցիներից մեկի քիթն է կոտրվել, մյուսի՝ աչքի տակը վնասվել. ինչ է կատարվել Լոնդոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»

25
Ամերիկյան սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով։ Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը այդ նախաձեռնությունն «օդի տատանում» է անվանել և պարզաբանել` ինչու։

Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով ամերիկացի սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել, գրված է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում։

Փաստաթուղթը սահմանափակումներ է ենթադրում ռուսաստանյան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հեղինակների, «առնչություն ունեն միջազգային իրավունքի բացահայտ խախտման», այդ թվում՝ Նավալնու «թունավորման» հետ։

Օրինագիծը ամերիկյան իշխանություններից պահանջում է կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչ է իրենց հայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի ֆինանսների մասին։ Բացի այդ, այն պարտավորեցնում է Սպիտակ տանը պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքի կիրառումն արգելող ԱՄՆ օրենքները։

Մարկո Ռուբիոյից բացի՝ փաստաթուղթը հավանության են արժանացրել հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, ինչպես նաև դեմոկրատներ Քրիս Քունսը, Բեն Քարդինն ու Քրիս Վան Հոլենը։

Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Որպեսզի օրինագիծն ընդունվի այն պետք է հաստատվի սենատի ու ներկայացուցիչների պալատի կողմից, ապա պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը մեկնաբանել է սենատորների նախաձեռնությունը։

 «Սա զուտ հրապարակային աշխատանք է։ Ինչ հաշվետվությունների մասին է խոսքը։ Դրանք բացարձակապես անիրական բաներ են։ Այդ ամենը խոսակցություններ են հօգուտ աղքատների, նախընտրական հիստերիան սրող հռետորաբանություն։ Եվ հետո. Նավալնու գործը ավելի շուտ դեմոկրատների օրակարգն է։ Հանրապետականներն դժկամությամբ են այդ ամենին միջամտել։ Եվ ինչպես ինձ է թվում՝ չեն շարունակի աջակցել դրան։ Համենայն դեպս, Թրամփը բավական զգուշորեն ու հեռավորություն պահպանելով այդ ամենը տեղ հասցրեց։ Եվ (պետքարտուղար Մայք) Պոմպեոն ասում էր, որ արձագանքել պետք է, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և որ դեռ այդքան էլ հայտնի չէ, ինչ է կատարվում», – ասել է Վլադիմիր Մոժեգովը։

Ըստ նրա` ամերիկացիները կարող էին գերմանացիներից Նավալնու մասին տեղեկություն ստանալ, սակայն այդպիսի հարցում չեն արել։

«Դա պատժամիջոցների համար որոշակի հիմք կլիներ, սակայն դեռ նման հարցումներ չեն ստացվել։ Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ ամենը օդի տատանում է... Ինչ–որ մութ պատմություն է, այդ պատճառով Թրամփը չի ցանկանում խառնվել, դեմոկրատների խարդախություն է, որին պարզապես խառնվելու ցանկություն չկա։ Ինչպես ինձ է թվում, դեմոկրատներն այդ օրակարգը գովազդելու են, իսկ Թրամփն այդ ամենից փոքր-ինչ հեռու կանգնած է մնալու», – կարծում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Ընդ որում հայտնի է, որ Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը (BND) 1990-ականներից հասանելիություն է ունեցել «Նովիչոկին»։ Բացի այդ, այն ուսումնասիրել է մոտ 20 արևմտյան պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Շվեդիան, Չեխիան։

Ռուսաստանը 1992 թվականի նախագահի հրամանագրի համաձայն, դադարեցրել է քիմիական զենքի ոլորտում իր մշակումները, իսկ 2017-ին ոչնչացրել նման նյութերի առկա ողջ պաշարը, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

25
թեգերը:
Նովիչոկ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը (կենտրոնում) և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը «Charlie Hebdo» ամսագրի նախկին գրասենյակի մոտ դանակով զինված տղամարդու հարձակումից հետո: Սեպտեմբերի 25, Փարիզ

Փարիզում անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կան տուժածներ. տեսանյութ

37
(Թարմացված է 18:28 25.09.2020)
Քաղաքի այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահները։ Կան ձերբակալվածներ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Փարիզում`«Charlie Hebdo» ամսագրի նախկին խմբագրության մոտ, անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կա 4 տուժած, երկուսի վիճակը ծանր է։

Տարածքը շրջափակված է, տեղում աշխատում են ոստիկանները։ Ձերբակալվել են հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

ԱԴԾ հատուկ գործողությունը. Ռուսաստանում ահաբեկիչների խումբ են ձերբակալել. տեսանյութ

Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հետաքննություն է սկսվել ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի գործով:

«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից

Հիշեցնենք` 2015-ի հունվարին ահաբեկիչները հարձակվել էին «Charlie Hebdo»–ի խմբագրության վրա։ Հարձակման հետևանքով 17 մարդ էր մահացել, այդ թվում ՝ երեք ոստիկան ։ Դրանից հետո խմբագրությունը տեղափոխվել էր։

Հարձակումներ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում․ կա 1 զոհ և 7 վիրավոր

37
թեգերը:
Փարիզ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում
ԱԴԾ–ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել
Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ
Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը խցում մենակ է. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա մասին

21
(Թարմացված է 13:44 26.09.2020)
Փաստաբանը տեսակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, Գագիկ Ծառուկյանն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեկվանից կալանավորման մեջ գտնվող Ծառուկյանի տրամադրությունը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում բարձր է, նա իրեն լավ է զգում։

«Ծառուկյանը շատ լավ է, տրամադրությունը` բարձր։ Շատ կարճ ժամանակով եմ տեսել նրան։ Միայն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել, ոչ մի այլ բանի կարիք դեռևս չուներ։ Խցում մենակ է, բայց չի բացառվում, որ դա ժամանակավոր լինի», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ պաշտպանները անսպասելի չեն համարել դատարանի երեկվա որոշումը։ Ավելին` ԲՀԿ առաջնորդն իր պաշտպանների հետ երեկ գիշերը դատարանում լինելու փոխարեն ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասելիս է եղել և կալանավորելու որոշման մասին իմանալուն պես ինքնակամ ներս մտել։

«Մի ամսից ավելի գիտեինք, որ նման բան լինելու է, որ գործը պետք է մակագրվի կոնկրետ դատավորի (Մնացական Մարտիրոսյան – խմբ.), ամեն ինչ պարզ պատկերացնում էինք», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

21
թեգերը:
մեկուսարան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Չեն մարսելու». Տոնոյանը վստահ է` դատարանը քաղաքական հանձնարարություն կատարեց
«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ
Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ