Russia Today

RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ

93
(Թարմացված է 22:28 10.07.2020)
Լիտվայում իրավիճակի կրկնությունից պարզ է դառնում, որ այդ ամենը Լատվիայի և Լիտվայի իշխանությունների գիտակցված դիրքորոշումն է, որոնք որդեգրել են «այսպես էլ կանցնի» սկզբունքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի –Sputnik. Լիտվան արգելել է իր տարածքում RT–ի 5 հեռուստաալիքների հեռարձակումը։ Դա տեղի է ունեցել Լատվիայի իշխանությունների միանման քայլից մեկ շաբաթ անց։ Հաջորդն Էստոնիան է, որի արտգործնախարարը ևս չբացառեց նման որոշման հավանականությունը։ ՌԻԱ Նովոստիի լրագրող Իրինա Ալկսնիսն իր հոդվածում մերձբալթյան տեղեկատվական քաղաքականության նրբություններն է փորձել պարզել։

Այս հարցի վերաբերյալ հատուկ դիրքորոշում պաշտոնական Տալլինից չարժե ակնկալել` և՛ երեք «մերձբալթյան վագրերի» ավանդական հակառուսական կոնսենսուսի պատճառով, և՛ հաշվի առնելով, որ հենց Էստոնիայի իշխանություններն են առավել մեծ խոչընդոտներ ստեղծել հանրապետությունում Sputnik գործակալության աշխատանքի նկատմամբ։ Ինչպես հայտնի է, ցանկալի արդյունքին հասնելու համար նրանք սկսել էին հալածել աշխատակիցներին քրեական հետապնդման սպառնալիքներով։

Սակայն ամենահետաքրքիրն այս ամբողջ պատմության մեջ Վիլնյուսի որոշման պաշտոնական հիմնավորումն է։ Անտեղ ասվում է, որ RT–ն գործում է Դմիտրի Կիսելյովի ենթակայության տակ, որն իր հերթին, արևմտյան պատժամիջոցների է ենթարկվել, ինչն էլ իբրև թե պատճառ է հանդիսացել նրա մեդիառեսուրսի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այս պնդումն իրականությանը չի համապատասխանում, ինչի համար Լիտվայի իշխանությունները հեգնական մեկնաբանությունների են արժանացել։ Դրանց հեղինակները հիշեցրել են, որ RT–ն ընդհանրապես կապ չունի «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հետ, որն էլ և ղեկավարվում է Դմիտրի Կիսելյովի կողմից։

Հատկանշականն այն է, որ նման բան արդեն եղել էր. ընդամենը մեկ շաբաթ առաջ ԶԼՄ–ների գծով Լատվիայի ազգային խորհուրդը RT–ի հեռարձակման արգելքը բացատրեց նրանով, որ հեռուստաալիքները Դմիտրի Կիսելյովի «փաստացի և միանձնյա վերահսկման ներքո են»։ Այն ժամանակ և՛ Մարգարիտա Սիմոնյանը, և՛ ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանեցին Լատվիայի պաշտոնական կառույցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, որոնք իրենց որոշմանը խելացնոր հիմնավորում էին տվել։

Այն ժամանակ դեռ կարելի էր տեղի ունեցածը պատահականությամբ և կամակատարների սխալով բացատրել. ի վերջո դիլետանտներից և անբարեխիղճ աշխատակիցներից ոչ մի համակարգ ապահովագրված չէ։ Իսկ պետությանը նման դեպքերում հետ քայլ անել կարծես թե հարիր չէ, նույնիսկ, եթե նրան անկեղծորեն «քաշել են» սեփական չինովնիկները։

Սակայն ճիշտ նույն սցենարով Լիտվայում իրավիճակի կրկնությունից պարզ է դառնում, որ չի եղել և չկա որևէ պատահական սխալ։ Այդ ամենը Լատվիայի և Լիտվայի իշխանությունների գիտակցված դիրքորոշումն է, որոնք որդեգրել են «այսպես էլ կանցնի» սկզբունքը։

Ամերիկյան ինստիտուտը գնահատել է` ինչպես է Sputnik–ը լուսաբանել Աֆրիկայի դեպքերը

Հասկանալի է, որ RT–ի հեռարձակման արգելքը քաղաքական որոշում է։ Բայց մի՞թե այն հնարավոր չէր իրավաբանորեն ավելի «մաքուր» դրդապատճառով բացատրել։ Բնականաբար, հնարավոր էր։ Սակայն դրա համար ավելի մեծ ջանքեր ստիպված կլինեին գործադրել, պատասխանատու գերատեսչությունները պետք է լարվեին` օրենսդրության մեջ սողանցքներ փնտրելով։

Ժամանակին հենց այդ առանձնահատկությունն էր (իրավաբանական ճկունություն, կայացվող որոշումների գոնե արտաքին անթերիություն) արևմտյան ժողովրդավարության կարևորագույն հաղթաթղթերից մեկը։ Այն բավական շահավետ էր դիտվում այլ քաղաքական համակարգերի ֆոնին, որոնք հակված չէին այդքան գլուխ կոտրել ֆորմալ ընթացակարգերը պահպանելու համար։

Բայց այս ընթացքում շատ ջրեր են հոսել։ Մերձբալթյան երկրները RT–ի հեռարձակման արգելքի հարցում գնացին բոլորովին այլ ու ավելի հզոր գերտերությունների վերջին տարիների ստուգված ճանապարհով։

Ամերիկացիների համար անհայտ փոշիով լցված սրվակը թափահարելը փաստացի փոխարինվեց իրական պատճառների փնտրտուքով։ Հենց այդ հանգամանքներով կարելի էր միջազգային հանրության աչքում հիմնավորել Իրաք ներխուժելու անհրաժեշտությունը։

Բրիտանացիները հսկայական շոու կազմակերպեցին Սկրիպալի թունավորման հետ կապված, և նրանց ամենևին չէր հետաքրքրում ուշադիր աչքի համար այս գործում առկա ակնհայտ «բացերը»։ Նիդեռլանդները, որոնք արդարադատությունն իրենց ազգային բրենդն են դարձրել, МН17 գործով դատական գործընթացում այնպիսի իրավական «կուլբիտներ» են անում, որ նույնիսկ զարմանալ արդեն չի հաջողվում։

Նման օրինակները, ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի և այլ «իզգոյ–երկրների» նկատմամբ այնքան շատ են, որ վաղուց արդեն հազվագյուտ բացառությունից սովորական երևույթի են վերածվել։ Այդ ֆոնին չափազանց ներդաշնակ է դիտվում Լիտվայի և Լատվիայի իշխանությունների դիրքորոշումը RT–ի հեռարձակման արգելքի հետ կապված։ Ինչու լարվել, եթե ակնհայտ դատարկաբանությունը կարելի է պարզապես որպես պաշտոնական դիրքորոշման ներկայացնել։

Դա նույնիսկ իր տրամաբանությունն ունի. հակառուսական հայացքներով լսարանին կուրախացնի «RT–ն վերահսկող Կիսելյովի» մասին պարզաբանումները (ինչպես և «Պուտինի, որը թունավորել է Սկրիպալին», կամ «Դոնբասի երկնքում Կրեմլի խոցած Բոինգի»), իսկ Ռուսաստանին համակրող ուժերի վրա Արևմուտքն ակնհայտորեն իմաստ չի տեսնում ռեսուրսներ ծախսել, հավանաբար անհույս համարելով նրանց հետ համոզելու և իր կողմը բերելու քայլերը։

«Այլակարծության դեմ պայքարի վառ օրինակ». Չերիշևան` Sputnik Էստոնիայի հետ կատարվածի մասին

Ի սկզբանե այս մոտեցումն Արևմուտքի տեղեկատվական, քաղաքական, գաղափարական և նույնիսկ բարոյական մենաշնորհն էր։ Հենց այդ պատճառով նրանք ինչ-որ պահի դադարեցին մանրակրկիտ և բարձր պրոֆեսիոնալիզմով մշակել իրենց քաղաքականությունը`և՛ ընդհանրապես, և՛ մրցակիցների նկատմամբ։ Արդյունքում չնկատեցին, թե ինչպես զրկվեցին այդ մենաշնորհից, այդ թվում իմացության կորստի և «այսպես էլ կանցնի» համոզմունքով թքած ունենալու պատճառով։

Իսկ այժմ իրավիճակը նոր փուլ է թևակոխել։ Հիմա նույն այդ ուժերն իմաստ չեն տեսնում որակյալ աշխատելու և լուրջ ջանքեր գործադրելու այն պատճառով, որ յուրայինները «յոլա կգնան», իսկ թշնամուն միևնույն է չես համոզի։

Զարմանալին այստեղ այն է, որ նրանք լրջորեն կարծում են (և RT–ի վերաբերյալ մերձբալթյան երկրների թարմ որոշումներն այդ են ապացուցում), որ նման պրոֆեսիոնալ, իսկ ավելի ճիշտ ճչացող ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը կբերի Ռուսաստանի նկատմամբ գաղափարական և աշխարհաքաղաքական հաղթանակի։

93
թեգերը:
Sputnik, Դմիտրի Կիսելյով, RT–ի հեռուստաալիքներ, Լիտվա, Լատվիա, Էստոնիա
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն 640 հազար դոլար կտա Հայաստանին «մշակութային դիվանագիտության» զարգացման համար. RT
RT-ի թղթակիցը վիրավորվել է սիրիական Իդլիբում
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել
Նաթելա Կրապիվինան (Ալիևա)

Աադրբեջանցի Նաթելան` Լոբոդայի նախկին պրոդյուսերը, խոստովանել է, որ հայկական արմատների ունի

6
Նաթելայի հայրը խոշոր գործարար Վագիֆ Ալիևն է, որի անունը հաճախ կարելի է տեսնել Forbes-ի ցուցակներում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդայի նախկին պրոդյուսեր Նաթելա Կրապիվինան (Ալիևա) խոստովանել է, որ իր մեջ հայկական արմատներ կան։

«Георгий за кадром» («Գեորգին կադրից դուրս») շոուի հաղորդավար Գեորգի Կարդավան Նաթելային հարցրել է իր վրացական անվան մասին։ Պրոդյուսերը պատասխանել է, որ իր մայրը շատ գեղեցիկ վրացուհի ընկերուհի է ունեցել՝ նման անունով։

 «Մայրս գիտեր, որ աղջիկ է ունենալու, հայրս չգիտեր ու հետո շատ դժգոհ էր, դե գիտես, թե ինչպես են Կովկասում արձագանքում, երբ առաջնեկը աղջիկն է լինում։ Երևի այդ է պատճառը, որ անունիս համար ոչ ոք առարկություն չի ունեցել», - ասել է նա։ Այնուհետև Գեորգին խնդրել է Կրապիվինին պատմել իր ազգության մասին։

«Հայրս 100 տոկոսանոց ադրբեջանցի է, մայրս ՝ հայկական արմատներ ունի։ Խառնուրդ է», - պատասխանել է պրոդյուսերը։

Նաթելայի հայրը խոշոր գործարար Վագիֆ Ալիևն է, որի անունը հաճախ կարելի է տեսնել Forbes-ի ցուցակներում։

Հետաքրքիր է, որ Լոբոդայի նախկին պրոդյուսերը բացահայտ ասում է, որ եթե իր կյանքում չլիներ Սվետան, հավանաբար նա կշարունակեր ապրել հարուստ ծնողների հաշվին։

Պրոդյուսերը նշել է, որ չնայած ծնողների կարողությանը, ինքը ցանկություն չունի  Kelly պայուսակի, թանկարժեք աքսեսուարների վրա գումար ծախսելու։

Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան

«Ինձ համար միևնույն է։ Ես մեքենաս վարում եմ հինգ-յոթ տարի։ Ասեմ ավելին` ունեմ ընդամենը մեկ մեքենա, չնայած նրան, որ ես իրականում շատ բան կարող եմ ինձ թույլ տալ: Չեմ թռչել մասնավոր ինքնաթիռներով։ Բիզնես կարգից օգտվեցի, երբ սկսեցի ինքս վաստակել», - խոստովանել է նա։

Նշենք, որ հունիսի սկզբին Նաթելա Կրապիվինան երկրպագուներին զարմացրեց Սվետլանա Լոբոդայի հետ համագործակցությունը դադարեցնելու և շոուբիզնեսից հեռանալու մասին իր որոշմամբ, չնայած ավելի քան տասը տարի աշխատել են միասին, արդեն Լոբոդայի հետ բարեկամացել են ու լավ ընկերներ են։

6
թեգերը:
ադրբեջանցի, հայ, պրոդյուսեր, Սվետլանա Լոբոդա
Ըստ թեմայի
Ադրբեջանում պատգամավորը դեբոշ է սարքել ու ծեծել ոստիկանի. խորհրդարանը նիստ է գումարում
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Փարիզ

«Ազատություն, բռնապետին՝ բանտ». Փարիզում բողոքի ակցիաներ են COVID-ի կանոնների խստացման դեմ

25
Օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին:

Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առնչությամբ:

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին:

Փաստաթուղթը չի նախատեսում ազատել աշխատանքից նրանց, որոնք չեն պատվաստվել։ Սանիտարական անցաթուղթը 12-17 տարեկան երեխաների համար կսկսի գործել սեպտեմբերի 30-ից: Նոյեմբերի 15-ից հետո խորհրդարանում կլինի նոր քվեարկություն, որից հետո միայն պարզ կդառնա սանիտարական անցաթղթի մասին պահանջը կշարունակի գործել, թե ոչ։

Բացի այդ, երկրում պարտադիր պատվաստում կմտցվի հիվանդանոցներում և ծերանոցներում գործունեություն ծավալող բժիշկների և աշխատողների համար: Մակրոնի խոսքով ՝ սեպտեմբերի 15-ից կսկսեն ստուգումներ անցկացնել և  պատժիչ միջոցներ կիրառել օրինախախտների դեմ։

Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի առողջապահության նախարարը, աշխատանքից կազատվեն այն բուժաշխատողները, որոնք չեն պատվաստվի։

Այս շաբաթ երկրում  հայտարարել է COVID-19-ի չորրորդ ալիքի մասին:

25
թեգերը:
Փարիզ, Ֆրանսիա, Բողոքի ակցիա, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը
Իտալացի պատգամավորները պաստառներով վազել են դահլիճով ՝ բողոքելով Covid-սերտիֆիկատների դեմ