«Ռոմա»

«Ռոման» Մխիթարյանի փոխանցումը «հավերժացրել» է գրաֆիկայով

243
Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի խաղում «Ռոման» նվազագույն 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի –Sputnik. «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Ա սերիայի եզրափակիչ խաղում հաղթական գոլի գրաֆիկական պատկերն է պատրաստել։ Գրաֆիկան տեղադրված է ակումբի Facebook–յան էջում։

Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի խաղում «Ռոման» նվազագույն 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։

Հաղթանակ դատարկ տրիբունաների պայմաններում. Մխիթարյանը փայլեց «Ռոմայի» կազմում. տեսանյութ

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում առանձնացավ գոլով և գոլային փոխանցմամբ։ Ընդմիջումից առաջ 31-ամյա հայ կիսապաշտպանը հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Հենրիխը արեց իր «ֆիրմային» անցումն ու փոխանցում կատարեց Ժորդան Վերետուին, որը կարողացավ մեծ հեռավորությունից գնդակն ուղարկել դարպասը։

Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, սակայն չկարողացավ «Ռոմային» փրկել պարտությունից․ տեսանյութ

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ է, սակայն հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում վարձակալության իրավունքով։ Իտալական ակումբը երկարաձգել է վարձակալությունը մինչև ընթացիկ խաղաշրջանի փաստացի ավարտը, ինչպես նաև 2020/21 խաղաշրջանի համար նախնական պայմանավորվածություն ձեռք բերել «Արսենալի» հետ կիսապաշտպանին վարձակալելու համար։

243
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, գոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (338)
Ըստ թեմայի
«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին
Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ
Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց. 5 ակումբ և 58 անձ որակազրկվեցին
Մհեր Գրիգորյան

Կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

156
(Թարմացված է 10:58 26.01.2021)
Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Մոսկվայում վաղը`հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։

РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։

Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

Փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Այժմ Նախիջևանի հետ Ադրբեջանը ցամաքային ճանապարհ չունի ունի։ Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ։ Հիմա երկրների ցամաքային կապն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Հայաստանը և Իրանը Նախիջևանով երկաթուղով կապելու առաջարկը:

Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը կբացվի՞. ՀՀ փոխվարչապետի գրասենյակի մեկնաբանությունը

Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:

156
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նախիջևան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Մհեր Գրիգորյան, Մոսկվա
Ըստ թեմայի
Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև. վարչապետի խոսնակ
Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
Օլգա Բուզովա

Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար

24
(Թարմացված է 10:23 26.01.2021)
Երգչուհին Instagram-ի իր էջում հայտնել է, որ այժմ նա «նոր Բուզովա» է Արտաշես Օհանյանի զգեստներով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայտնի ռուս երգչուհի ու հաղորդավարուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է դիզայներ ու միջազգային կարգի պարող Արտաշես Օհանյանին` նոր զգեստներ շոր փորձելու և ընտրելու համար։

Փոփ-երգչուհին դիզայների հետ լուսանկար է հրապարակել։

Instagram story Ольги Бузовой
Օլգա Բուզովայի սթորին

Արտաշեսն իր հերթին բաժանորդներին հայտնել է, որ ռուսական փոփ արքայադստեր համար չորս զգեստ է պատրաստել ու տեսանյութ է հրապարակել։

«Այսօր գեղեցկագույն տոն է լինելու», - գրել է նա ու խորհուրդ է տվել բաժանորդներին հետևել իր «սթորիներին»։ Դիզայները դեռ չի ցուցադրել զգեստներն ու պահում է ինտրիգը։ Սակայն Բուզովան լուսանկար է հրապարակել նոր զգեստով ու գրել է․ «Ահա՝ սա նոր Բուզովան է»։

Արտաշես Օհանյանը, լինելով պարող ու պարուսույց, զգեստներ է ստեղծում սպորտային-բալային պարերի համար։ Հայտնի բազմաթիվ պարողներ, նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ բեմ դուրս գալու համար ընտրում են նրա ստեղծած հագուստը։

24
թեգերը:
զգեստ, հայ, դիզայներ, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Օգնեք ինձ ապրել». Օլգա Բուզովան բաժանվել է հայ բլոգերից
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Բուզովայի արդեն նախկին ամուսին Դավիթ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց
Ելենա Մալիշևա

Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու

0
(Թարմացված է 12:17 26.01.2021)
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։

«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։

Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։

0
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Ելենա Մալիշևա
Ըստ թեմայի
Ֆրանսիայում պատվաստվելուց հետո 9 մարդ է մահացել, սակայն կապը պատվաստման հետ ապացուցված չէ
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
Ո՞րն է այլ պատվաստանյութերի համեմատ «Սպուտնիկ V»-ի «ինովացիոն» տարբերությունը