ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում մի խումբ ուղևորներ ծեծել են ավտոբուսի վարորդին, որ պահանջել է դնել դիմակները և պահպանել հակահամաճարակային կանոնները։ Մանրամասները փոխանցում է Le Parisien-ը։
Ըստ պարբերականի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին՝ հուլիսի 5-ին, Բայոննում։ Վարորդը՝ 58-ամյա Ֆիլիպ Մոնգույոն, ավտոբուս բարձացող տղաներից պահանջել է դնել դիմակները, ինչպես օրենքով սահմանված է։ Սակայն ուղևորները հրաժարվել են ենթարկվել, վեճ է սկսվել, որի ընթացքում տղամարդիկ ծեծել են վարորդին։ Այնուհետև նրանք փախել են դեպքի վայրից։
Վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ որոշ ժամանակ անց մահացել է։
Հարձակվողներն արդեն ձերբակալված են, նրանց մեղադրանք է ներկայացվել, տղամարդկանց անունները չեն հրապարակվում։
Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել
Բայոննի քաղաքապետ Կլոդ Օլիվը նրանց արածը «բարբարոսություն» է որակել և ավելացրել է, որ քաղաքային իշխանությունները խիստ հետևելու են տրանսպորտային միջոցների վարորդների անվտանգությանը։