Անուշ Թորանյան

Անուշ Թորանյանը հաղթել է թուրք մրցակցին և ընտրվել Փարիզի փոխքաղաքապետ

432
(Թարմացված է 11:22 04.07.2020)
Երիտասարդ հայուհին շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և նշել է, որ իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնը ստանձնելը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ։

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Հայաստանի 1–ին հանրապետության կին պատգամավորի ծոռնուհին է

Նա Twitter–ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար` հավելելով, որ  պատասխանատու է լինելու հասարակական կյանքի և հանրային քննարկումների համար:

Ի դեպ, Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարում «Սոցիալիստական կուսակցության» թեկնածու Անուշ Թորանյանի մրցակիցը Եվրախորհրդարանի անդամ, ազգությամբ թուրք Ագնես Էվրենն էր։

Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը

Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին։ Նա Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է։

Հիշեցնենք, որ ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն օրերս ընտրվեց Ստրասբուրգի քաղաքապետ։

432
թեգերը:
Թուրք, հայ, Անուշ Թորանյան, Փարիզ
Նիկոլ Փաշինյան, Էմանուլ Մակրոն. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

221
(Թարմացված է 19:40 29.10.2020)
Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

«Մեծարգո պարոն նախագահ, ցնցված եմ Նիցցա քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում»,–ասված է վարչապետի ցավակցական ուղերձում:

Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։ Հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։ 

221
թեգերը:
Ահաբեկչություն, ահաբեկիչ, Նիցցա, ցավակցություն, Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան
Здание Министерства иностранных дел Карабаха

ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

53
(Թարմացված է 18:23 29.10.2020)
Արցախի ԱԳՆ–ն հայտնել է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ։

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումներ են արվել։ Ինչպես նաև հայ գերիների հանդեպ ցուցադրական դաժան սպանությունները փաստն է ներկայացվել։

«Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը և լարվածության նվազեցմանը»,–նշված է եղել ԱԳՆ հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ–ն հայտնել է նաև, որ  Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով:

Նշենք, որ Ադրբեջանը երեկ «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել էր, որ կվերակառուցի Ստեփանակերտի ծննդատունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

53
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, հրթիռակոծություն, ծննդատուն, Ստեփանակերտ, Մարտակերտ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում խաղաղապահ գործողությունների մասին
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

163
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

163
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ