00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աֆրիկայում 350 փիղ է սատկել. պատճառներից մեկը կարող է կորոնավիրուսը լինել

© Sputnik / Файед Эль-Гезири / Անցնել մեդիապահոցСлон в национальном заповеднике "Масаи-Мара" в Кении.
Слон в национальном заповеднике Масаи-Мара в Кении.    - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետները տարօրինակ են համարում այն, որ գիշատիչ թռչունները չեն մոտենում փղերի դիերին։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Աֆրիկայի հարավում գտնվող Բոտսվանա երկրում դեռևս չպարզված հանգամանքներում 350 փիղ է սատկել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։

Թերթը գրում է, որ Բոտսվանայում փղերի անկման դեպքերը սկսել են գրանցվել մարտից։ Մայիսին բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները հաշվել են փղերի 169 դիակ, իսկ հունիսի վերջին՝ արդեն 350: Վայրի բնության պահպանման մասնագետներն այս զանգվածային ոչնչացումը աղետ են որակում:

Նրանք սիրել գիտեն. փղերը խեղդվել են հանուն փոքրիկ փղիկի փրկության. լուսանկար

«Սա աննախադեպ երևույթ է։ Մահանում են թե՛ երիտասարդ, թե՛ ծեր փղերը, թե՛ արուները, և թե՛ էգերը։ Կենդանիների մեծ մասը նվաղ տեսք ունեն, ինչը նշանակում է, որ մահը վրա է հասել օրգանիզմի աստիճանական թուլացմամբ», - թերթին հայտնել է բրիտանացի բնապահպան Նեյլ Մըք Քանը:

Թե ինչից են մահանում փղերը, դեռ անհայտ է: Բնապահպանները մահվան մի քանի պատճառ է նշվում։ Ենթադրվում է, որ փղերին ցիանիդով թունավորել են որսագողերը։ Սակայն այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ փղերի ժանիքները, որոնք շուկայում թանկ արժեն, տեղում են։ Տարբերակներից մյուսը փղերի՝ սիբիրախտով վարակվելն է, մեկ այլ վարկածով փղերի անկման պատճառը կարող է լինել կորոնավիրուսը։

«Մեզ տեղի բնակիչները հայտնեցին, որ փղերը իրար հետևից շրջաններ գծելով են քայլել։ Դա խոսում է նյարդային խնդիրների մասին։ Բացի այդ, տարօրինակ է, որ փղերի դիակներին չեն մոտենում գիշատիչ թռչունները։ Հավանաբար, կենդանիների օրգանիզմներում տոքսիններ կան, ինչն էլ վանում է թռչուններին», - The Guardian-ին հայտնել է բրիտանացի բնապահպանը։

Նա չի բացառել նաև, որ փղերը կարող են նոր, դեռևս մարդկությանը անհայտ ախտով վարակված լինել, ինչը մարդկանց համար ևս կարող է վտանգավոր լինել։

Վարկածներից որևէ մեկը ո՛չ հաստատվել է, ո՛չ էլ՝ հերքվել: Լաբորատոր փորձաքննությունները սկսվել են, որոնց արդյունքները դեռ հայտնի չեն: Դրանք ձգձգվում են կորոնավիրուսի համավարակի և երկրի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով։

Բոտսվանայում ապրում են աշխարհում ամենաշատ թվով փղերը՝ շուրջ 130 հազար: 2014-ին երկրում արգելվեց փղերի որսը, սակայն 2019-ին կրկին թույլատրվեց, քանի որ կենդանիները զանգվածաբար սկսել էին հարձակվել մարդկանց վրա։ 2020-ին, սակայն, փղերի պաշտոնական որսաշրջանը չի բացվել կորոնավիրուսի պատճառով։

Թե ինչպես գերմանացին «հայկական փղին» «սառցային» դարձրեց

Լրահոս
0